Դեպի վեր

«Եվրոպական հարևանության գյուղատնտեսության և գյուղական համայնքների զարգացման» ծրագիրը ավարտում է գործունեությունը

armenpress.am11/20/2018, 5:24

«Եվրոպական հարևանության գյուղատնտեսության և գյուղական համայնքների զարգացման» ծրագիրը ավարտում է գործունեությունը

Այսօր Արմավիրի մարզի Բամբակաշատ և Նալբանդյան համայնքներում տեղի է ունեցել Եվրամիության (ԵՄ) կողմից ֆինանսավորվող և ՄԱԿ-ի Պարենի և գյուղատնտեսության կազմակերպության (ՊԳԿ) կողմից իրականացվող «Եվրոպական հարևանության գյուղատնտեսության և գյուղի զարգացման (ENPARD/ԵՀԳԳԶԾ) Տեխնիկական օժանդակություն ՀՀ գյուղատնտեսության նախարարությանը» ծրագրի ամփոփիչ միջոցառումը։

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՄԱԿ-ի Պարենի և գյուղատնտեսության կազմակերպության հաղորդակցության բաժնից, այցելությունը մաս է ծրագրի փակման միջոցառումների՝ այս անգամ նպատակ ունենալով ներկայացնելու գյուղատնտեսական առաջավոր փորձի ներդրման և աղետների ռիսկերի նվազեցման նպատակով ծրագրի հաջողված փորձը:

Միջոցառման ընթացքում ներկայացվեցին ծրագրի շրջանակներում Բամբակաշատ համայնքում հիմնված ծիրանի ինտենսիվ այգում տեղադրված կարկտապաշտպան ցանցի ինչպես նաև Նալբանդյան համայնքում խաղողի ցուցադրական այգում տեղադրված կարկտապաշտպան ցանցի և կաթիլային ոռոգման համակարգի առավելությունները։

Ալաշկերտ համայնքի ֆերմեր, ծրագրի շահառու Էդիկ Հարությունյանը նշեց, որ 2018թ-ին տեղացած կարկուտը մեծ վնաս է պատճառել Ալաշկերտ համայնքի ֆերմերային տնտեսություններին, այդ թվում իր խաղողի այգիներին և միայն ցուցադրական այգին է պաշտպանված եղել: Նա նշեց, որ դա միակ միջոցն է պայքարելու կարկուտի դեմ և հաջորդ տարի պատրաստվում է իր մնացած այգինները ևս ծածկել կարկտապաշտպան ցանցով, քանի որ նա այս տարի մեծ վնասներ է կրել: Ինչ վերաբերվում է կաթիլային ոռոգմանը՝ նա ավելացրեց, որ այն նպաստել է բերքի ավելացմանը ու հիվանդությունների կրճատմանը, ոռոգման ջրի խնայողությանը և աշխատուժի կրճատմանը:

Միջոցառմանը մասնակցեցին ՀՀ գյուղատնտեսության նախարարի տեղակալ Գառնիկ Պետրոսյանը, ԵՄ պատվիրակության համագործակցության բաժնի ղեկավար Գոնզալո Սեռանո Դե Լա Ռոսան, Միջազգային օգնության/համագործակցության պատասխանատու Անդրեա Բաջջիոլին, Ագրարային համալսարանի դասախոսներ, ու...

Կարդալ ամբողջովին

Եղանակ

Ջերմ {{currentData.temp}}℃
Քամի {{currentData.wind}}կմ/ժ
Խոնավ {{currentData.humidity}}
  • Երեւան
  • Աբովյան
  • Ծաղկաձոր
  • Սեւան
  • Գյումրի
  • Էջմիածին
  • Դիլիջան
  • Վանաձոր
  • Աշտարակ
7 օրվա տեսություն

Փոխարժեքներ

ԱռքՎաճառք
USD385391
EUR407419
RUR4.14.3
ավելին
Արդեն հասանելի է
Դեպի վեր