Դեպի վեր

Արտակարգ դեպք Արարատի մարզում․ գլխի և մարմնի տարբեր մասերին, այդ թվում՝ նստատեղին ստացած վնասվածքներով հիվանդանոց է տեղափոխվել 33-ամյա տղամարդ

shamshyan.com12/3/2020, 8:18

Արտակարգ դեպք Արարատի մարզում․ գլխի և մարմնի տարբեր մասերին, այդ թվում՝ նստատեղին ստացած վնասվածքներով հիվանդանոց է տեղափոխվել 33-ամյա տղամարդ

Երեկ, դեկտեմբերի 2-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 00։30-ի սահմաններում «Արարատ» բժշկական կենտրոնից Ոստիկանության Արարատի բաժին ահազանգ է ստացվել, որ «գլխի գագաթային շրջանի պատռած վերք, կրծքավանդակի աջ կեսի հետին պատի թիակային գծով 9-րդ կողի մակարդակի կտրած-ծակած չթափանցող վերք, աջ ազդրի վերին երրորդականի հետին մակերեսի, աջ նստատեղի, հարհետանցքային շրջանի և ձախ ազդրի առաջնային մակերեսի բազմաթիվ կտրած-ծակած վերքեր» ախտորոշմամբ իրենց մոտ է տեղափոխվել մի քաղաքացի։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, հիվանդանոց է մեկնել Ոստիկանության Արարատի բաժնի օպերատիվ խումբը, անչափահասների գործերով բաժանմունքի պետ Խաչատրյանի գլխավորությամբ։
Ոստիկանները պարզել են, որ վիրավորը Արարատի մարզի գյուղերից մեկի բնակիչ 33-ամյա Վարդան Կարապետյանն է։

Մինչ բժիշկները պայքարում էին, նրա կյանքի համար, Արարատի ոստիկանները պարզել են, որ Փոքր Վեդի գյուղի կենտրոնական ճանապարհին Վ․ Կարապետյանի հետ անհիմն վիճաբանություն է ունեցել նրան անծանոթ անձը, ով ապակե տարայով հարվածել է նրա գլխին, այնուհետև սուր կտրող ծակող առարկայով մի քանի անգամ հարվածել է նրա մարմնի տարբեր մասերին։

Գ․ Շա...

Կարդալ ամբողջովին

Եղանակ

Ջերմ {{currentData.temp}}℃
Քամի {{currentData.wind}}կմ/ժ
Խոնավ {{currentData.humidity}}
  • Երեւան
  • Աբովյան
  • Ծաղկաձոր
  • Սեւան
  • Գյումրի
  • Էջմիածին
  • Դիլիջան
  • Վանաձոր
  • Աշտարակ
7 օրվա տեսություն

Փոխարժեքներ

ԱռքՎաճառք
USD390396
EUR414426
RUR4.124.32
ավելին
Արդեն հասանելի է
Դեպի վեր