Դեպի վեր

Ռուսաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվը հասնում է 840-ի

azatutyun.am03/26/2020, 5:30

Ռուսաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվը հասնում է 840-ի

Ռուսաստանում արձանագրվել է կորոնավիրուսի վարակման նոր 182 դեպ, որոնցից 136-ը Մոսկվայում: Ընդհանուր առմամբ այսօր Ռուսաստանում վարակվածների թիվը հասնում է 840-ի, որոնցից 546-ը՝ Մոսկվայում:

Երեկ Օպերատիվ շտաբը ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի ուղերձից հետո հաստատեց կորոնավիրուսի հետևանքով երկու մահ: Երկուսն էլ տարեց քաղաքացիներ էին:

Հշեցնենք՝ երկրում արտակարգ դրություն չի հայտարարվել, տանը մնալու պահանջը գործում է միայն Մոսկվայում, քաղաքացիների հատուկ խմբի՝ 65-ից անց և քրոնիկ հիվանդություններ ունեցողների համար: Այլ քաղաքացիների ազատ տեղաշարժը սահմանափակված չէ:

Այսօր աշխատում են նաև տարբեր առևտրի կենտրոններ ու սրճարաններ: Մարտի 28-ից, սակայն, Մոսկվայում աշխատելու են միայն մթերային խանութներն ու դեղատները: Այդ մասին այսօր տեղեկություն է տարածել Մոսկվայի քաղաքապետարանը: Այս պահին տեղեկություն չկա քաղաքային տրանսպորտի աշխատանքների սահմանափակման մասին:

Ավելի վաղ Մոսկվայի քաղաքապետը հայտարարել էր, որ օրական միլիոնավոր մարդկանց տեղափոխող մետրոն չի փակվի ոչ մի պարագայում, քանի որ վերաբացելուց հետո առնվազն կես տարի կպահանջվի մետրոյի բնականոն աշխատանքը վերականգնելու համար: Փոխարենը Ռուսաստանը մարտի 28-ից դադարեցնում է բոլոր տիպի թռիչքները դեպի արտասահման և արտասահմանից Ռուսաստան, բացառությամբ այն չվերթների, որոնք Մոսկվա կտեղափոխեն ՌԴ քաղաքացիներին:

Երեկ՝ Վլադիմիր Պուտինը մարտի 28-ից մեկ շաբաթով արձակուրդ է հայտարարել Ռուսաստանում:

Ուղերձում ՌԴ նախագահը չի խոսել ո՛չ վարակվածների, ո՛չ մահացածների մասին, չի խոսել նույնիսկ բուժաշխատողների հավելյալ ֆինանսական օգնության մասին, փոխարենը հայտարարել է, որ բանկում պահվող գումարներից առաջացած եկամուտից, եթե այդ գումարը գերազանցում է 1 միլիոն ռուբլին, այսինքն՝ մոտ 14 հազար դոլար, ռուսաստանցիներն այսուհետ պետք է շուրջ 13 տոկոս հարկ վճարեն: Պուտինի այս հայտարարությունը ամենից շատն է քննադատության արժանացել:

Ռուսաստանցի փորձագետները և իշխանությունների ընդդիմախոսները քննադատում են Պուտինի երեկվա ուղերձը՝ նշելով՝ բացի նրանից, որ նախագահն, ըստ էության, էլ ավելի արագացրեց փոքր և միջին բիզնեսի մահը Ռուսաստանում, նա ոչինչ չասաց կորոնավիրուսի տարածումը կ...

Կարդալ ամբողջովին

Եղանակ

Ջերմ {{currentData.temp}}℃
Քամի {{currentData.wind}}կմ/ժ
Խոնավ {{currentData.humidity}}
  • Երեւան
  • Աբովյան
  • Ծաղկաձոր
  • Սեւան
  • Գյումրի
  • Էջմիածին
  • Դիլիջան
  • Վանաձոր
  • Աշտարակ
7 օրվա տեսություն

Փոխարժեքներ

ԱռքՎաճառք
USD388.5394.5
EUR411423
RUR4.154.35
ավելին
Արդեն հասանելի է
Դեպի վեր