Դեպի վեր

«Անհրաժեշտ էր ԼՂ հակամարտության կարգավորման սկզբունքների ոչ այնքան հստակեցում, որքան վերանայում». Մալաշենկո

168.am03/14/2019, 5:36

«Անհրաժեշտ էր ԼՂ հակամարտության կարգավորման սկզբունքների ոչ այնքան հստակեցում, որքան վերանայում». Մալաշենկո

«Այն, ինչ ներկայացրին համանախագահները՝ որպես կարգավորման հիմք, երկու կողմերին բավարարող լուծում չի ենթադրում»,- այս մասին մեզ հետ զրույցում ասաց ռուս քաղաքական վերլուծաբան Ալեքսեյ Մալաշենկոն՝ անդրադառնալով ԵԱՀԿ ՄԽ համանախագահների տարածած հայտարարությանը և Մադրիդյան սկզբունքները հստակեցնելու՝ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի կոչին:

Ալեքսեյ Մալաշենկոյի խոսքով՝ այն, որ ներկայումս նման հայտարարություն է տարածվել, և դրանում առավել ադրբեջանամետ լուծում է ենթադրվում, հայաստանյան դիվանագիտության խնդիրն է, քանի որ այս ուղղությամբ պետք է լրջորեն աշխատել:

Ըստ նրա, այն, ինչ ներկայացրին համանախագահները, որպես կարգավորման հիմք՝ երկու կողմերին այնքան էլ բավարարող լուծում չի ենթադրում, քանի որ նշանակում է՝ տարածքների վերադարձ և անորոշ կարգավիճակ Ղարաբաղի համար, ինչը նշանակում է, որ սրանով հակամարտությունը չի կարգավորվելու, այլ կողմերից մեկը շահելու է դիվանագիտական տեսանկյունից, մյուս` ընդհակառակը:

«Ուստի պետք է նոր որակի աշխատանք տանել: Դրանցից մեկն է Ղարաբաղը բանակցային սեղան վերադարձնելը, Ղարաբաղում, ինչպես երևում է, դեմ են սկզբունքների այս տեսքին և ակնկալում են նոր փաթեթ կամ Մադրիդյան սկզբունքների վերանայում: Ուստի, ես կարծում եմ, որ անհրաժեշտ էր ոչ այնքան սկզբունքների հստակեցում, որքան վերանայում և բանակցություններին Արցախի մասնակցություն»,- ասաց Մալաշենկոն:

Նա նշեց, որ դատելով ՄԽ համանախագահների արձագանքներից և Ստեփանակերտում տեղի ունեցած նիստից հետո տարածված տեքստերից, բանակցությունները կամ հանդիպումները կշարունակվեն նախկին ձևաչափով:

«Բայց Հայաստանն ամենայն հավանականությամբ կարգավորման փաթեթ չի քննարկի, ինչպես պնդեցին ՀՀ իշխանությունները: Հենց այդ պատճառով էլ հռետորաբանություն է վերադարձել ապրիլյան պատերազ...

Կարդալ ամբողջովին

Եղանակ

Ջերմ {{currentData.temp}}℃
Քամի {{currentData.wind}}կմ/ժ
Խոնավ {{currentData.humidity}}
  • Երեւան
  • Աբովյան
  • Ծաղկաձոր
  • Սեւան
  • Գյումրի
  • Էջմիածին
  • Դիլիջան
  • Վանաձոր
  • Աշտարակ
7 օրվա տեսություն

Փոխարժեքներ

ԱռքՎաճառք
USD478.5481
EUR532538
RUR7.457.54
ավելին
Արդեն հասանելի է
Դեպի վեր