Դեպի վեր

Արդարադատության նախարարությունը մանրամասներ է ներկայացնում Վենետիկի հանձնաժողով ուղարկված հարցերի մասին

azatutyun.am05/22/2020, 5:12

Արդարադատության նախարարությունը մանրամասներ է ներկայացնում Վենետիկի հանձնաժողով ուղարկված հարցերի մասին

Վենետիկի հանձնաժողովին ուղղված հարցերը վերաբերում են 2015 թվականի Սահմանադրությամբ նախատեսված, սակայն փաստացի չիրականացված Սահմանադրական դատարանի ձևավորման մոդելը արագ կյանքի կոչելուն, «Ազատությանը» հայտնեցին Արդարադատության նախարարությունից:

Հարցերը, մասնավորապես, վերաբերում են ՍԴ դատավորների պաշտոնավարման ժամկետի սահմանափակմանը 12 տարով, ՍԴ դատավորների պաշտոնավարման ժամկետների տարբերակման բացառմանը, ինչի արդյունքում արդեն 12 տարի պաշտոնավարած դատավորների լիազորությունները պետք է դադարեցվեն, իսկ մնացածինը սահմանափակվեն նույն ժամկետով։

Ըստ Արդարադատության նախարարության, հաջորդ սկզբունքային հարցը անցումային դրույթի չարաշահման հետևանքների բացառումն է, Սահմանադրական դատարանի նախագահը պետք է ընտրվի դատավորների կողմից 6 տարի ժամկետով։ Բացի այս, հարցեր են ուղղվել նաև Սահմանադրական դատարանի կողմից Սահմանադրության փոփոխությունների վերաբերյալ տրվող եզրակացության շրջանակը հստակեցնելու վերաբերյալ, այն է թե՝ արդյո՞ք մեր դեպքում առկա անորոշությունը համապատասխանում է եվրոպական լավագույն ստանդարտին։

Հարցերից մեկն էլ վերաբերում է նախապես նշանակված և համավարակի պատճառով չանցկացված հանրաքվեն անհրաժեշտության դեպքում չեղարկելու՝ Ազգային ժողովի լիազորությանը։

«Քանի որ կառավարությունը բազմիցս հայտարարել է, որ հանրային առողջությունը մեզ համար առաջնային է, ակնհայտ է, որ Սահմանադրական դատարանի ճգնաժամի լուծմանն ուղղված հանրաքվեն չի կարող կայանալ, քանի դեռ հ...

Կարդալ ամբողջովին

Եղանակ

Ջերմ {{currentData.temp}}℃
Քամի {{currentData.wind}}կմ/ժ
Խոնավ {{currentData.humidity}}
  • Երեւան
  • Աբովյան
  • Ծաղկաձոր
  • Սեւան
  • Գյումրի
  • Էջմիածին
  • Դիլիջան
  • Վանաձոր
  • Աշտարակ
7 օրվա տեսություն

Փոխարժեքներ

ԱռքՎաճառք
USD482486
EUR527537
RUR6.736.95
ավելին
Արդեն հասանելի է
Դեպի վեր