Դեպի վեր

Ասք «չարի ու բարու մասին»` Ազատության հրապարակում

1in.am02/20/2018, 5:06

Ասք «չարի ու բարու մասին»` Ազատության հրապարակում

ՀԱԿ-ը համազգային շարժման 30-րդ տարեդարձին նվիրված «Սկիզբ-88» խորագրով տոնական հանրահավաք էր կազմակերպել Ազատության հրապարակում: Երեք տասնամյակն էապես փոխել է Հայաստանը, նաև՝ ազատության խորհրդանիշ դարձած հրապարակը, որն այսօր ոչ թե ծփում էր մարդկային բազմությունից, այլ գրեթե դատարկ էր. Կոնգրեսի կոչին արձագանքել էր 200-300 մարդ: Բացակա էր նաև 88-ի շարժման ամենասպասված բանախոսը` առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը:

Հավաքն ավելի շատ տխրեցրեց, քան տոնական տրամադրություն փոխանցեց մարդկանց, որովհետև բոլորը հասկանում են` ակցիայի հիմքում բացառապես պատմական բաղադրիչն է` առանց զարգացման, շարունակության: «Սկիզբ-88» խոսուն խորագիրը չկարողացավ խորհրդանշել այսօրվա հանրահավաքը, որովհետև սկիզբ լինում է շարունակության դեպքում. այսօրվա ակցիան ավելի շատ նման էր վերջաբանի` կոնկրետ քաղաքական ուժի, նրա գործիչների համար:

Խնդիրն ամենևին էլ հանրահավաքի սակավամարդությունը չէ. հեռու ենք այն կարծրատիպային մտածողությունից, որ հաղթանակի, հաջողության գրավականը «կրիտիկական զանգվածն» է: Հոռետեսության պատճառներն ավելի խորքային են և չեն սահմանափակվում միայն ՀԱԿ-ով:

Հայաստանի նախագահները իրենց կառավարման տարիները համարել են հաջողված` իրենցից առաջ և հետո տեսնելով միայն խավարն ու պետականության կործանումը: Հայաստանում այդպես էլ չի ձևավորվում քաղաքական մշակույթ, որը թույլ կտա որևէ կուսակցության` ձախողման, երկրի սխալ ընթացքի մեջ տեսնել իր մեղքը, պատասխանատվությունը:

«Ու եկան չար ուժերը և տարան ամբողջ հաղթանակը: Այսօրվա միջոցառման նպատակն է փորձել վերականգնել այդ ոգին, այդ արժանապատվության զգացումը, այդ հաղթողի հոգեբանությունը, սա ավելի շատ դա է խորհրդանշում»,- այսօր ասել է ՀԱԿ փոխնախագահ Արամ Մանուկյանը: Ոչ մի ոգի էլ չի վերականգնվի, եթե քաղաքական ուժերը շարունակեն ժողովրդին «կերակրել» «չարի ու բարու» մասին ասքով: Մանուկյանի տրամաբանո...

Կարդալ ամբողջովին

Եղանակ

Ջերմ {{currentData.temp}}℃
Քամի {{currentData.wind}}կմ/ժ
Խոնավ {{currentData.humidity}}
  • Երեւան
  • Աբովյան
  • Ծաղկաձոր
  • Սեւան
  • Գյումրի
  • Էջմիածին
  • Դիլիջան
  • Վանաձոր
  • Աշտարակ
7 օրվա տեսություն

Փոխարժեքներ

ԱռքՎաճառք
USD391.5397.5
EUR420432
RUR4.24.4
ավելին
Արդեն հասանելի է
Դեպի վեր