Դեպի վեր

Հակաճգնաժամային ծրագրի ֆինանսները հասանելի կլինեն ապրիլի 1-ից

armenpress.am03/26/2020, 9:42

Հակաճգնաժամային ծրագրի ֆինանսները հասանելի կլինեն ապրիլի 1-ից

Կառավարությունն ընդունեց կորոնավիրուսի պայմաններում աջակցության փաթեթի ծրագիրը։

«Արմենպրես»-ի փոխանցմամբ, փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ասաց, որ աջակցության ուղղությունները հետևյալն են․ «Սպառման դեֆորմացման պարագայում կա որոշակի լիկվիդայնության անկում համակարգում, և ենթադրվում է, որ մենք պետք է ունենանք գործողությունների ու միջոցառումների շարք, որով այդ խնդիրը կչեզոքացնենք։ Երկրորդ ուղղությունը, որի շուրջ մենք պետք է մոբիլիզացնենք մեր ռեսուրսները, դա կորոնավիրուսի հետևանքով աշխատանք կորցրած խմբերն են, որոնց մենք պետք է թիրախավորենք ու օժանդակենք, երրորդ ուղղությունը սոցիալապես անապահով ու խոցելի խմբերի սոցիալական անվտանգության ապահովումն է։ Մենք ունենք ակնհայտ խնդիր, որն այսօր կարևորագույնն է ամբողջ աշխարհում, առողջապահական համակարգի լրազինումն ու վերազինումը։ Այստեղ նույնպես պետք է իրականացնենք միջոցառումներ։ Եվ, իհարկե, ելնելով իրավիճակից, պետական պահուստների, այսինքն՝ դեղորայքային, հումքային, սննդի պաշարների կառավարման արդյունավետ համակարգի ձևավորում»։

Փոխվարչապետի խոսքով՝ կառավարությունը պետք է ունենա նոր ֆինանսական մոդել, ճշգրիտ անելիքները, ծախսերը և ներգրավվելիք միջոցները։ Ըստ նրա՝ կառավարությունը բաց է ծրագրի հանրային քննարկման համար, թե մասնագիտական, թե հանրային հարթակում։

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ասաց․«Մենք այս ծրագրով ուզում ենք ոչ միայն աջակցել մեր տնտեսության մրցունակ հատվածին և սոցիալական առաջին հարվածներն ստացած մեր խավերին, այլև, որ շատ կարևոր է, այս փաթեթի խորքային նպատակը մեր տնտեսությանը, հանրությանը հետկորոնավիրուսային ժամանակաշրջանում մրցունակ տնտեսություն ու մրցունակ գործունեություն կառուցելու նախապատրաստելն ու տրամադրելն է։ Այս օր...

Կարդալ ամբողջովին

Եղանակ

Ջերմ {{currentData.temp}}℃
Քամի {{currentData.wind}}կմ/ժ
Խոնավ {{currentData.humidity}}
  • Երեւան
  • Աբովյան
  • Ծաղկաձոր
  • Սեւան
  • Գյումրի
  • Էջմիածին
  • Դիլիջան
  • Վանաձոր
  • Աշտարակ
7 օրվա տեսություն

Փոխարժեքներ

ԱռքՎաճառք
USD391.5397.5
EUR420431
RUR4.214.41
ավելին
Արդեն հասանելի է
Դեպի վեր