Դեպի վեր

ՀՀ ԱԳ նախարարը և Հունաստանի վարչապետը գոհունակություն են հայտնել քաղաքական երկխոսության բարձր մակարդակի կապակցությամբ

armenpress.am06/27/2022, 3:18

ՀՀ ԱԳ նախարարը և Հունաստանի վարչապետը գոհունակություն են հայտնել քաղաքական երկխոսության բարձր մակարդակի կապակցությամբ

Աշխատանքային այցով Հունաստանում գտնվող Հայաստանի Հանրապետության ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հունիսի 27-ին հանդիպել է Հունաստանի Հանրապետության վարչապետ Կիրիակոս Միցոտակիսի հետ:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ արտաքին գործերի նախարարությունից, զրուցակիցներն ընդգծել են, որ հայ-հունական հարաբերությունները հիմնված են բարեկամության, փոխաջակցության և ընդհանուր արժեքների վրա:

«Արարատ Միրզոյանը և Կիրիակոս Միցոտակիսը գոհունակություն են հայտնել փոխգործակցության հարուստ օրակարգի և քաղաքական երկխոսության բարձր մակարդակի կապակցությամբ՝ պատրաստակամություն հայտնելով համատեղ ջանքեր գործադրել համագործակցությունն առավել զարգացնելու և որակապես նոր մակարդակի բարձրացնելու առնչությամբ:

Անդրադարձ է կատարվել Հայաստանի ու Հունաստանի միջև առևտրատնտեսական հարաբերությունների ներկա վիճակին և տնտեսական կապերի հետագա ընդլայնման հնարավորություններին, այդ թվում՝ հարուստ իրավապայմանագրային դաշտի հնարավորությունների օգտագործման, հայ-հունական միջկառավարական հանձնաժողովի աշխատանքի և գործարար շրջանակների միջև շփումների ակտիվացման միջոցով»,- ասված է հաղորդագրության մեջ։

Ըստ աղբյուրի՝ քննարկվել է նաև Հայաստան-Հունաստան-Կիպրոս եռակողմ ձևաչափի շրջանակներում փոխգործակցությունը։

«ՀՀ ԱԳ նախարարը զրուցակցին է ներկայացրել Հարավային Կովկասի ընթացիկ զարգացումները: Կողմերը մտքեր են փոխանակել մասնավորապես՝ Լեռնային Ղարաբաղի հակամարտությանը, Հայաստանի և Ադրբեջանի միջև կարգավորման գործընթացին, տարածաշրջանային տնտեսական կապերի ու տրանսպորտային ենթակառուցվածքների ...

Կարդալ ամբողջովին

Եղանակ

Ջերմ {{currentData.temp}}℃
Քամի {{currentData.wind}}կմ/ժ
Խոնավ {{currentData.humidity}}
  • Երեւան
  • Աբովյան
  • Ծաղկաձոր
  • Սեւան
  • Գյումրի
  • Էջմիածին
  • Դիլիջան
  • Վանաձոր
  • Աշտարակ
7 օրվա տեսություն

Փոխարժեքներ

ԱռքՎաճառք
USD390396
EUR417429
RUR4.184.38
ավելին
Արդեն հասանելի է
Դեպի վեր