Դեպի վեր

Զոհված զինծառայողների ընտանիքները Կառավարությունից պատասխան չստանալու դեպքում սպառնում են հացադուլ սկսել

168.am09/18/2019, 3:54

Զոհված զինծառայողների ընտանիքները Կառավարությունից պատասխան չստանալու դեպքում սպառնում են հացադուլ սկսել

Վաղը՝ սեպտեմբերի 19-ին, Կառավարության շենքի մոտ կհավաքվեն Արցախյան շարժման սկզբից մինչև օրս ծառայողական պարտականությունների կատարման ժամանակ զոհված զինծառայողների ընտանիքները։ Նրանց պահանջը Կառավարությունից մեկն է՝ ուշադրություն դարձնել նաև այն զինծառայողների ընտանիքներին, որոնք ծառայության ընթացքում զոհվել են ոչ թե հակառակորդի գնդակից, այլ ծառայողական այս կամ այն պարտքը կատարելու ժամանակ։

168.am-ի հետ զրույցում «Զինվոր» հ/կ համագործակցությունների համակարգող խորհրդի անդամ Մարգարիտա Խաչատրյանը նշեց, որ հոգաբարձուների խորհուրդը, որը ստեղծվել է 2017 թվականին, բազմիցս բարձրաձայնել է զոհված զինծառայողների ընտանիքների խնդիրները։

«Հոգաբարձուների խորհրդի ընդհանուր դրույթների կանոնադրության համաձայն՝ գումարը տրամադրվում է այն ընտանիքներին, որոնք ընկել են հակառակորդի գնդակից, հաշվի չեն նստում պոլիգոններում, ավտովթարից և այլ պայմաններում զոհված ընտանիքների հետ։ Բազմիցս ասել ենք, որ մեր երեխաները գին չունեն, նրանք մեզ համար անգին են, միշտ աշխատել եմ զոհվածների մայրերին, զոհվածների ընտանիքներին հանդարտեցնել ու ասել, որ մեր որդիներն իրենց կյանքը տվել են հանուն հայրենիքի, ուստի երբեք ֆինանսական ակնկալիք չենք ունենա։ Բայց եկավ այն պահը, որ մեր մայրերը վրդովվեցին և ասացին, որ համակարգող խորհուրդը պետք է հայտարարություն անի, քանի որ խորհուրդը չի աշխատում, որովհետև Զինծառայողների ապահովագրության հիմնադրամը և Կառավարությունը չեն աջակցում»,- ասաց Մարգարիտա Խաչատրյանը։

Նա տեղեկացրեց, որ խնդրի վերաբերյալ դիմում են ուղարկել Կառավարություն, սակայն մինչև օրս որևէ պատասխան չեն ստացել։

Ցավակցելով 2008 թվականի Մարտի 1-ի դեպքերի ժամանակ զոհվածների ընտանիքներին՝ Մ. Խաչատրյանը հիշեցրեց, որ Կառավարությունը նրանց 30 մլն դրամ է հատկացրել, ուստի այսօր ստիպված է Կառավարությանը հիշեցնել, որ կա զոհվածներ...

Կարդալ ամբողջովին

Եղանակ

Ջերմ {{currentData.temp}}℃
Քամի {{currentData.wind}}կմ/ժ
Խոնավ {{currentData.humidity}}
  • Երեւան
  • Աբովյան
  • Ծաղկաձոր
  • Սեւան
  • Գյումրի
  • Էջմիածին
  • Դիլիջան
  • Վանաձոր
  • Աշտարակ
7 օրվա տեսություն

Փոխարժեքներ

ԱռքՎաճառք
USD391.5397.5
EUR420431
RUR4.214.41
ավելին
Արդեն հասանելի է
Դեպի վեր