Դեպի վեր

Ինչ է՝ իմ մորուքն էլ պետք է կպնի գետնին, որ նո՞ր սկսեմ կինո նկարել. Նվեր Հովհաննիսյան

armtimes.com03/15/2019, 12:42

Ինչ է՝ իմ մորուքն էլ պետք է կպնի գետնին, որ նո՞ր սկսեմ կինո նկարել. Նվեր Հովհաննիսյան

2019 թվականին Հայաստանի ազգային կինոկենտրոն ներկայացված եւ դիտարկման ենթակա 65 հայտերի թվում է նաեւ սկսնակ ռեժիսոր Նվեր Հովհաննիսյանի «Հոսանքին հակառակ» խաղարկային ֆիլմը: Երիտասարդ կինոռեժիսորի հետ «Հայկական ժամանակ»-ը զրուցել է հայկական կինոյի, սկսնակ ռեժիսորների դժվարությունների եւ ոլորտում առկա բացերի մասին:

- Նվեր, որպես երիտասարդ կինոգործիչ, ի՞նչ հիմնական խոչընդոտների եք բախվում Հայաստանում:

- Առաջին խոչընդոտը պետական մոտեցման մեջ է: Երբ առաջին քայլդ ես անում՝ հասկանալու համար, թե պետությունն ինչով կարող է աջակցել, բախվում ես խնդրի`ամեն ինչ չափից շատ պաշտոնական է՝ անտեղի: Դու գրում ես նամակ մարդկանց եւ ունես ասելիք, բայց այդ մարդկանց դեմքերը չես տեսնում: Դու ստեղծագործող մարդ ես եւ պետք է նայես նրանց աչքերին, երբ խոսում ես, ինչ-որ բան ես ներկայացնում: Իսկ իրենք քեզ ցրողական պատասխանելով, առանց ուսումնասիրելու կարող են ասել՝ հաջողություն: Գրեթե միշտ բախվում ենք մարդկանց, ովքեր կոպիտ ասած՝ մեր «զահլեն» չունեն: Իրենք քեզ չեն մոտենում որպես չհղկված քարի, քո փայլը իրենք չեն տեսնում ու չեն էլ ուզում տեսնել: Դու այդ պահին իրենց աչքին խամրած երեւույթ ես: Մտածում են, որ այդ գումարը կտան իքս մարդուն, որն արդեն հայտնի է, եւ ով լավ գումարներ կարող է բերել, բայց այդ իքս մարդն արդեն 70 տարեկան է եւ բնավ հայտնի լինելը լավ աշխատանք անելու երաշխիք չէ, մանվանդ հասուն տարիքում շատ քիչ բաներ են արդեն մարդուն մոտիվացնում. ինչ է՞ իմ մորուքն էլ պետք է կպնի գետնին, որ նո՞ր կինո նկարեմ:

- Տեղյակ եմ, որ արդեն հասցրել եք ֆիլմեր նկարել, այլ պլաններ կան առաջիկայում:
- Ունեմ մի քանի ուսանողական աշխատանքներ «Որտեղ է երջանկությունը», «Մետամորֆոզ», «Անտառապահը» եւ այլն: Աշխատանքները մի քանի միջազգային փառատոններում են աչքի ընկել, ստացել են մրցանակներ: Պլաններ կան խաղարկային լիամետրաժ ֆիլմ նկարելու, որի սցենարն արդեն պատրաստ է եւ վստահորեն կարող եմ ասել, որ այն համամարդկային հարցեր է բարձրացնում ու համաշխարհային կինոյում իր տեղը կգտնի, եթե միջոցները համապատասխան լինեն: Մի լավ խոսք կա, որը ես Իլիա Ավերբարխի մոնոլոգ ֆիլմում եմ լսել. «Գիտության մեջ, ինչպես արվեստում, կան մարդիկ, ովքեր պատ են քանդում եւ կան մարդիկ, ովքեր հազարավոր տարիներ այդ պատի փշրանքներն են հավաքում»: Ես ուզում եմ պատ քանդել կինոյում, ոչ թե հայկական, այլ համաշխարհային արվեստում: Շատերն ասում են, որ Հայաստանում կոմերցիոն կինոն լավը չէ, մերը չէ, բայց կոմերցիոն կինո չի էլ արվել, որ դրա լավը տեսնեն: Մեկ կոմերցիոն ֆիլմը կարող է այնքան գումար բերել, որ դրանով նկարվեն մի քանի այլ ֆիլմեր: Ուղղակի պետք է մոտեցում փոխվի, խնայելու փոխարեն ծախսել բավարար ու տեղին, որպեսզի ստացած աշխատանքի որակով կարողանաս մրցակցել դրսի շուկայի հետ:

- Իսկ ի՞նչն է խանգարում որակյալ կոմերցիոն կինո ստեղծելուն:

- Եթե սկսենք անել բուն կոմերցիոն կինո, ինչը Հայաստանում խեղաթյուրված է՝ ամենաառաջինը մեզ պետք են արտադրամասեր, կինոհագուստի մասնագետներ, նկարչական ցեխեր: Ենթադրենք, մեզ երկրորդ դարի պարսկական վահան է պետք՝ այն կարելի է պատրաստել թեւթեւ նյութերով, բայց պատրաստել ոչ թե վահանի փոխարեն «ֆաներկայի» կտոր օգտգագործել՝ իբր թե հա, կա: Մեզ պետք են մարդիկ, որոնք կկարողանան նյութերով աշխատել: Բայց առաջին հերթին մենք չունենք այդ կենտրոնները, որտեղ մարդիկ կաշխատեն եւ անհրաժետ պարագաները կստեղծեն, դրա փոխարեն մենք ունենք պոռոտախոսներ, ովքեր միայն խոսում են: Ունենք մարդիկ, որոնց նկարած ֆիլմերն անգամ Հայաստանի մակարդակով հայտնի չեն, մարդիկ չգիտեն դրանց գույության մասին, էլ ուր մնաց դրսում դրանցով հետաքրքվեն: Եվ այո, կան մարդիկ, ովքեր այս տարիների ընթացքում անիմաստ գումարներ են վատնել պետության բյուջեից:

- Մտավախություն չունե՞ք, որ նախկին վատ փորձի, անավարտ ֆիլմերի շղթայի, ու պետության բյուջեի անարդյունք օգտագործման պատճառով պետությունը մի օր կդադարի գումար տրամադրել կինոարտադրողներին:

- Այո, այդպես էլ լինելու է: Ես ինքս այդպես կանեի: Ինչու՞ վճարել մի բանի համար, որը հերիք չէ իր ծախսը չի ապահովում, մի բան էլ խնդիրներ է առաջացնում ու որակ չունի, արժեք չի ներկայացնում: Բայց այդ ոլորտում այնքան պատահական մարդիկ են հայտնվում, որ ուղղակի սարսափելի է, դա մեր ամենամեծ խնդիրն է: Մարդիկ կան, որ ոլորտի խնդիրներից տեղյակ չեն եւ կարող են սխալ ընտրություն կատարել: Երբ դու գնում ես ինչ-որ բան փոխելու, նախ, պետք է տեղյակ լինես դրանից: Եթե ես մի բանի կողմ չեմ, ինչպե՞ս կարող եմ դեմ...

Կարդալ ամբողջովին

Եղանակ

Ջերմ {{currentData.temp}}℃
Քամի {{currentData.wind}}կմ/ժ
Խոնավ {{currentData.humidity}}
  • Երեւան
  • Աբովյան
  • Ծաղկաձոր
  • Սեւան
  • Գյումրի
  • Էջմիածին
  • Դիլիջան
  • Վանաձոր
  • Աշտարակ
7 օրվա տեսություն

Փոխարժեքներ

ԱռքՎաճառք
USD385.5391.5
EUR409421
RUR4.124.32
ավելին
Արդեն հասանելի է
Դեպի վեր