Դեպի վեր

«Ցավում եմ, եթե «պզուկոտ» եւ «փռչոտ» բառերը վիրավորել են». Մադոննա Հարությունյանի գրառումը շփոթեցրել է հետեւորդներին

bravo.am06/29/2020, 10:24

«Ցավում եմ, եթե «պզուկոտ» եւ «փռչոտ» բառերը վիրավորել են». Մադոննա Հարությունյանի գրառումը շփոթեցրել է հետեւորդներին

Ոճաբան, հաղորդավարուհի Մադոննա Հարությունյանի ինստագրամյան գրառումը հակասական կարծիքների ալիք է բարձրացրել հետեւորդների շրջանում:Նա գեղեցկության պատկերացումների մասին խոսելիս գրել է.«Մի կողմից՝ ոչ ոք իրավունք չունի դիմացինին ուղղորդել իր մաշկաբանի մոտ՝ մաշկի թերությունները վերացնելու, երբ նրան չեն էլ խնդրում դրա մասին: Մյուս կողմից՝ չեմ հասկանում այն աղջիկներին, որոնք հրաժարվում են իրենց խնամելուց ու անդադար խոսում են, թե ոնց են իրենք իրենց ընդունել փռչոտ, պզուկներով ու ավելորդ քաշով»:

Այս խոսքերը շարժել են հետեւորդների մի զանգվածի զայրույթը. մի քանիսն անգամ գրառման մասին կարծիք են գրել սեփական էջերի «սթորի» բաժնում:

Մեկնաբանություններում հետեւորդները մասնավորապես նշել են, որ Մադոննան կարող է իրեն թույլ տալ նման գրառում անել, քանի որ նախ բնությունը բավական շռայլ է գտնվել իր հանդեպ, հետո՝ բավականաչափ ապահովված է՝ թանկարժեք խնամքից օգտվելու համար: Քննարկումներն այնքան են թեժացել, որ նրան սկսել են մեղադրել անգամ սեքսիզմի մեջ:

Սրան զուգահեռ, սակայն, եղել են կարծիքներ, որ գրառման մեջ չկա բացասական որեւէ երանգ կամ վիրավորելու միտում, անգամ հետեւորդներից շատերը նշել են, որ համակարծիք են ոճաբանի հետ:

Թեմայի շուրջ առաջացած բացասական ալիքը չի դադարել անգամ օրեր անց, եւ հաղորդավարուհին եւս մեկ գրառում է կատարել՝ իրավիճակը պարզաբանելու համար:

Նա նշել է, որ իր արտահայտած մտքերը շփոթմունքի եւ խեղաթյուրման առիթ են դարձել.«Վերոհիշյալ գրառումը չէր վերաբերում այն մարդկանց, որոնք ունեն առողջական խրոնիկական խնդիրներ: Վստահեցնում եմ, որ չկար բուլլինգի միտում, չնայած՝ շատ մարդիկ ցանկանում էին այն տեսնել: Ուզում եմ պարզաբանել մի բան. վերոնշյալ գրառումս վերաբերում էր այն մարդկանց, ովքեր «բոդի պոզիտիվը» վերափոխում են քըմերշլի»:

View this post on Instagram

A post shared by Madonna Harutyunyan (@madonnahar...

Կարդալ ամբողջովին

Եղանակ

Ջերմ {{currentData.temp}}℃
Քամի {{currentData.wind}}կմ/ժ
Խոնավ {{currentData.humidity}}
  • Երեւան
  • Աբովյան
  • Ծաղկաձոր
  • Սեւան
  • Գյումրի
  • Էջմիածին
  • Դիլիջան
  • Վանաձոր
  • Աշտարակ
7 օրվա տեսություն

Փոխարժեքներ

ԱռքՎաճառք
USD391.5397.5
EUR420431
RUR4.214.41
ավելին
Արդեն հասանելի է
Դեպի վեր