Դեպի վեր

«Հանձնաժողովի ղեկավարն ամենևին իր տեղում չէ, և դեռ մի քանի հարցերի պատասխան պետք է տա ինքը՝ Անդրանիկ Քոչարյանը»

168.am09/18/2019, 4:54

«Հանձնաժողովի ղեկավարն ամենևին իր տեղում չէ, և դեռ մի քանի հարցերի պատասխան պետք է տա ինքը՝ Անդրանիկ Քոչարյանը»

Հարցազրույց ՀՀ մարդու իրավունքների առաջին պաշտպան Լարիսա Ալավերդյանի հետ

– Տիկին Ալավերդյան, այսօր ամենաքննարկվող թեման ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանի հրաժարականն է: Արդյոք սա կարո՞ղ է հանգեցնել ներիշխանական ճգնաժամի և ի՞նչ հետևանքներ կունենա:

– Ես պետք է ասեմ, որ տխուր եմ այդ հրաժարականի կապակցությամբ, քանի որ կապ չունի՝ համաձայն էի, թե համաձայն չէի քաղաքականության ու գործողությունների հետ, բայց այն, որ նա կայացած էր այդ համակարգում, որ նա պրոֆեսիոնալ էր և այս կամ այն երևույթը վերին աստիճանի հավասարակշռված տեսանկյունից դիտարկող, փաստ է: Ես կարող էի չհամաձայնել իր հետ, բայց սիրով կվիճեի, որովհետև գիտեմ, որ արժանապատվորեն կստանամ պատասխանը:

Կարծում եմ, որ դա ճգնաժամի նշան է և բավականին ազդեցիկ նշան, բայց մյուս կողմից՝ ներկա իշխանությունները բոլորովին զգայուն չեն այդպիսի երևույթների նկատմամբ: Այսինքն, ըստ իս՝ դրանից պետք է ազդվեին ոչ միայն փորձագետներն ու հասարակությունը, այլև իշխանությունը:

Իշխանությունը հիմա մտել է մի վիճակի մեջ, որն ինձ հիշեցնում է հանրապետականների վիճակը, երբ նրանք չունեին ռեալ պատկերացում իրականության մասին: Ես՝ որպես մշտական ընդդիմադիր, փորձում էի հուշել իրենց` վիճակն այնպիսին չէ, ինչպես իրենք ներկայացնում էին մեզ: Վտանգը դրա մեջ է և ոչ այնքան՝ նրա, որ նման որակյալ մասնագետի դուրս գալը կորուստ է իշխանության համար: Չմոռանանք, որ իր հետ դուրս են գալու իր թիմակիցների մեծ մասը, ինչը միշտ տեղի է ունենում, բայց չեմ կարծում, որ իշխանությունն ընկալել է այդ քայլի խորությունը, և այդ նույն կոչը՝ սթափվելու կամ կանգնելու, ինչ-որ տեղ լսելի է:

– Իսկ Ձեզ համար ակնկալելի՞ է տեսնել ԱԱԾ նախկին տնօրենին նոր քաղաքական իրավիճակներում:

– Շատ հանգիստ. ինքը շատ գրագետ տեսակետներ էր հայտնում, և կրկնում եմ՝ վերին աստիճանի հավասարակշռված էր իրեն դրսևորում ցանկացած վիճակում, տարիքը և գիտելիքները և, վերջապես, քաղաքացիական խիզախությունը (ինչն ինձ համար մեծապես գնահատելի է) թույլ է տալիս ենթադրել, որ ինքը զերծ չի մնա քաղաքական դաշտ մտնելուց: Ես կցանկանայի, որ առհասարակ մեր քաղաքական դաշտը հարստանար, նորացվեր այդպիսի անձանց մասնակցությամբ:

– Հասարակությունը, քաղաքական դաշտը մեկ այլ թեմա էր քննարկում այս օրերին՝ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանի ելույթը և ԱԺ «Իմ քայլը» խմբակցության ղեկավարի հայտարարությունը, թե ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանի պաշտոնանկության դեմ իրավական գործընթաց են մեկնարկում: Արդյո՞ք օրենսդիր մարմինն ունի այդ իրավական լիազորությունները՝ ՍԴ դատավորի հանդեպ սկսել իրավական գործընթաց:

– Նախևառաջ՝ թե՛ Արարատ Միրզոյանի, թե՛ որևէ այլ քաղաքական ուժի կողմից, թեկուզ՝ մարմնի, այդպիսի հայտարարությունները միանգամից նշանակում են մեր Սահմանադրության մի քանի կարևոր հոդվածների ոտնահարում, այդ հայտարարությունները ոտքի տակ են գցում ընդհանրապես Հայաստանի պետաիրավական համակարգի այն ամբողջ նվաճումները, որոնք շատ անգամ ի հեճուկս իշխանությունների եղել են:

Ընդ որում, նման հայտարարությունները հաճույքով են անում: Կարծես այդ մարդկանց հաճույք է պատճառում ոտնահարել Սահմանադրության նորմերը: Խոսքը միայն ներպետական օրենքների, օրենսդրության, Սահմանադրության մասին չէ, այլև միջազգային իրավունքի, այդ թվում՝ Մարդու իրավունքների, միջազգային հարաբերությունները կարգավորող հիմնադիր սկբունքների: Հեղափոխությունը՝ հեղափոխություն, բայց հիմա չի կարելի ոտքի տակ գցել միջազգային իրավունքի նորմերը և սկզբունքները:

Ես տեղյակ եմ, որ Արարատ Միրզոյանը իրավաբանական կրթություն ունի, և ես կարծում եմ՝ սա ուղղակիորեն քաղաքականացված գործընթաց է, և խոսքն ավելի շատ անձնավորված է՝ նեղ անձնական շահերի և նեղ խմբակային շահերի մասին է:

Պետք է կոչ անեմ, հորդորեմ, խնդրեմ օրվա իշխանությունների...

Կարդալ ամբողջովին

Եղանակ

Ջերմ {{currentData.temp}}℃
Քամի {{currentData.wind}}կմ/ժ
Խոնավ {{currentData.humidity}}
  • Երեւան
  • Աբովյան
  • Ծաղկաձոր
  • Սեւան
  • Գյումրի
  • Էջմիածին
  • Դիլիջան
  • Վանաձոր
  • Աշտարակ
7 օրվա տեսություն

Փոխարժեքներ

ԱռքՎաճառք
USD385391
EUR407419
RUR4.14.3
ավելին
Արդեն հասանելի է
Դեպի վեր