Դեպի վեր

Եսայան․ Դադարեցնում եմ Ucom-ի կառավարումը, կհիմնենք նոր օպերատոր՝ Unet

panarmenian.net04/20/2020, 1:24

Եսայան․ Դադարեցնում եմ Ucom-ի կառավարումը, կհիմնենք նոր օպերատոր՝ Unet

20 ապրիլի 2020 - 17:21 AMT

PanARMENIAN.Net - Հեռահաղորդակցության ոլորտի օպերատոր Ucom-ի բաժնետեր, նախկին տնօրեն Հայկ Եսայանը հայտարարել է, որ վերջնականապես դադարեցնում է ընկերության կառավարումը և իր թիմով պատրաստվում է հիմնել կապի նոր օպերատոր, որը Unet անունը կստանա։

Ucom-ն ավելի վաղ դիմել էր իրավաբանական անձանց ռեգիստր՝ ընկերության նոր տնօրեն Արա Խաչատրյանին նշանակելու հարցով։ Ապրիլի 14-ին ընկերությունը հայտարարել էր, որ նոր տնօրենը հենց Խաչատրյանն է։

«Որոշ իրավաբաններ նշում են, որ ապրիլի 14-ից Արա Խաչատրյանն է տնօրեն։ Շատ լավ, եթե Արա Խաչատրյանն է, ո՞ւր է Արա Խաչատրյանը, ինչու չի եկել ոչ մեկիդ հետ հանդիպել, սա ի՞նչ ընկերություն է, ինչո՞ւ է կապի ապահովում իրականացնում։ Թող ինքը գա, որոշումներ կայացնի, ես պաշտոնապես ասում եմ՝ ես դադարեցնում եմ Ucom-ով զբաղվել»,- հայտարարել է Եսայանը։

Նա նշել է՝ լուրերով է լսել, որ այլևս ընկերության տնօրենը չէ, չնայած ոչ մի որոշում և դիմում այդ մասին չի ստացել։

Եսայանի խոսքով՝ ինքն ու իր թիմը գնում են նոր օպերատոր հիմնելու, ու եթե անհրաժեշտություն լինի, ինչպես 12 տարի առաջ, նոր «կաբելներ կքաշեն» և կստեղծեն...

Կարդալ ամբողջովին

Եղանակ

Ջերմ {{currentData.temp}}℃
Քամի {{currentData.wind}}կմ/ժ
Խոնավ {{currentData.humidity}}
  • Երեւան
  • Աբովյան
  • Ծաղկաձոր
  • Սեւան
  • Գյումրի
  • Էջմիածին
  • Դիլիջան
  • Վանաձոր
  • Աշտարակ
7 օրվա տեսություն

Փոխարժեքներ

ԱռքՎաճառք
USD390396
EUR412424
RUR4.134.33
ավելին
Արդեն հասանելի է
Դեպի վեր