Դեպի վեր

ԶՈւ-ում բացահայտված կոռուպցիոն հանցագործությունների քանակն ավելացել է 56.9 տոկոսով

yerkir.am02/16/2019, 10:30

ԶՈւ-ում բացահայտված կոռուպցիոն հանցագործությունների քանակն ավելացել է 56.9 տոկոսով

ՀՀ գլխավոր դատախազի մամուլի խոսնակ Գոռ Աբրահամյանը Facebook-ի իր էջում գրում է.

«Քանի որ ՀՀ Զինվորական դատախազության 2018թ. գործունեության ամփոփման վերաբերյալ տրամադրված՝ առանց այն էլ ծավալուն պաշտոնական տեղեկատվության շրջանակներում զինված ուժերում կոռուպցիոն հանցագործությունների դեմ տարվող քրեաիրավական պայքարի արդյունքներին անդրադարձն ընդհանրական էր, հարկ եմ համարում այս կապակցությամբ որոշակի հավելյալ մանրամասներ ներկայացնել՝ ներառելով նաև պետական շահերի պաշտպանության իրավասության շրջանակներում հատկապես խախտումներով արձանագրված վնասների վերականգնման ուղղությամբ աշխատանքի արդյունքները:

2018թ. ընթացքում ՀՀ ԶՈՒ և այլ զորքերի զորամասերում արձանագրվել են բացահայտված կոռուպցիոն բնույթի հանցագործությունների 182 դեպք՝ 2017թ. 116 դեպքի դիմաց: Այսինքն բացահայտված կոռուպցիոն հանցագործությունների քանակն ավելացել է 66-ով կամ 56.9 տոկոսով:
Բոլոր դեպքերի վերաբերյալ ՀՀ զինվորական դատախազության դատախազների դատավարական ղեկավարմամբ և դատախազական հսկողությամբ նախապատրաստվել են նյութեր:
Դրանցից 173-ով հարուցվել են քրեական գործեր, ինչը 58-ով կամ 50.5 տոկոսով ավելի է 2017թ. ցուցանիշից:
Քրեական գործերը հարուցվել են՝
• 2-ը՝ ՀՀ քր. օր.-ի 178-րդ հոդվածով (խարդախություն),
• 35-ը՝ 179-րդ հոդվածով (յուրացում կամ վատնում),
• 1-ը՝ 200-րդ հոդվածով (առևտրային կաշառքը),
• 3-ը՝ 308-րդ հոդվածով (պաշտոնեական լիազորությունները չարաշահելը),
• 3-ը՝ 309-րդ հոդվածով (պաշտոնեական լիազորություններն անցնելը),
• 31ը՝ 311-րդ, 312-րդ և 313-րդ հոդվածներով (կաշառք ստանալը, կաշառք տալը և կաշառքի միջնորդությունը),
• 17-ը՝ 314-րդ հոդվածով (պաշտոնեական կեղծիք կատարելը),
• 81-ը՝ 375-րդ հոդվածով (իշխանությունը չարաշահելը, իշխանազանցությունը կամ իշխանության անգործությունը):
2018թ. ընթացքում ավարտվել է 109 քրեական գործի նախաքննություն, որից 43 քրեական գործ 86 անձանց վերաբերյալ՝ մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է դատարաններ: Համեմատության համար նշենք, որ 2017թ.-ին մեղադրական եզրակացությամբ դատարաններ են ուղարկվել 36 քրեական գործ (մոտ 20 տոկոսով պակաս)՝ 72 անձի վերաբերյալ (16.6 տոկոսով պակաս):

Կատարված ուսումնասիրություններն ու վերլուծությունները վկայում են, որ կոռուպցիոն բնույթի հանցագործությունների արձանագրման աճը պայմանավորված է կոռուպցիոն դրսևորումների դեմ ձևավորվող հասարակական անհանդուրժողականությամբ, նմանօրինակ դեպքերի բացահայտմանն ուղղված միջոցառումների իրականացմամբ, ինչպես նաև այդպիսի հանցագործություններ կատարած անձանց քրեական պատասխանատվության ենթարկվելու անխուսափելիությունն ապահովելու հանգամանքներով: Վերջինիս մասին են վկայում ոչ միայն բոլոր դե...

Կարդալ ամբողջովին

Եղանակ

Ջերմ {{currentData.temp}}℃
Քամի {{currentData.wind}}կմ/ժ
Խոնավ {{currentData.humidity}}
  • Երեւան
  • Աբովյան
  • Ծաղկաձոր
  • Սեւան
  • Գյումրի
  • Էջմիածին
  • Դիլիջան
  • Վանաձոր
  • Աշտարակ
7 օրվա տեսություն

Փոխարժեքներ

ԱռքՎաճառք
USD390396
EUR417429
RUR4.184.38
ավելին
Արդեն հասանելի է
Դեպի վեր