Դեպի վեր

Հենրիխ Մխիթարյանի գոլը, բարձր գնահատականն ու «Ռոմայի» պարտությունը «Նապոլիի» դեմ խաղում (տեսանյութ)

armtimes.com07/6/2020, 8:12

Հենրիխ Մխիթարյանի գոլը, բարձր գնահատականն ու «Ռոմայի» պարտությունը «Նապոլիի» դեմ խաղում (տեսանյութ)

Թեեւ «Ռոման» պարտվեց «Նապոլիին» (1:2), սակայն Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի ավագ Հենրիխ Մխիթարյանը լավ խաղ անցկացրեց: Երեկ՝ հուլիսի 5-ին, Ա Սերիայի 2019-20 մրցաշրջանի 30-րդ տուրում նա գոլի հեղինակ դարձավ 60-րդ րոպեին՝ հավասարեցնելով հաշիվը: Մինչեւ այդ տանտերերի կազմում 55-րդ րոպեին աչքի էր ընկել Խոսե Կալյեխոնը: Մխիթարյանի գոլը չօգնեց «Ռոմային», քանի որ խաղավարտին մոտ՝ 82-րդ րոպեին, Լորենցո Ինսինյեն խփեց «Նապոլիի» հաղթական գնդակը, սակայն նա ամբողջական հանդիպում անցկացրեց եւ բավական բարձր գնահատականի արժանացավ Sofa Score հարթակի կողմից՝ 7.8:

Սա «Ռոմայի» երեկվա կազմում ամենաբարձր գնահատականներից է: Մխիթարյանից բարձր գնահատվել է միայն դարպասապահ Պաու Լոպեսը (8.5): Կիսապաշտպանի մյուս ցուցանիշները նույնպես բարձր են: Ընդհանուր առմամբ «Ռոման» 3 անգամ է հարվածել դարպասին, որից 2-ը Մխիթարյանի հարվածներն են, եւ դրանցից մեկն էլ ավարտվել է գոլով: Նրա փոխանցումների ճշգրտությունն էլ կազմել է 90.9%:

Այս գոլը 31-ամյա ֆուտբոլիստի համար 7-րդն էր «գայլերի» կազմում: Հանդիպումից հետո նա կիսվել է տպավորություններով: Նշել է, որ իր կարծիքով՝ «Ռոման» այս խաղում արժանի չէր առանց միավորների հեռանալուն: Ասել է նաեւ, որ անկախ 3 անընդմեջ պարտություններից՝ թիմը շատ է աշխատում:

«Կարծում եմ՝ այսօր մենք ավելի լավ խաղացինք, քան անցած մի քանի խաղերում: Մենք պարտվեցինք, բայց ինձ չի թվու, որ արժանի էինք դրան: Մենք մեծ ջանքեր էինք թափում, մեր լավագույնն էինք անում, որպեսզի գոլ բաց թողնելուց հետո վերադառնանք: Ես հավասարեցրի հաշիվը, եւ մենք գոլ խփելու ու առաջ շարժվելու պահեր ու հնարավորություններ ունեցանք, բայց կարծում եմ՝ Ինսինյեի գոլի դեպքում կենտրոնացվածության պակաս ունեինք, այդ պատճառով բաց թողեցինք: Թեեւ 3 խաղ անընդմեջ պարտվել ենք, բայց կարող եմ ասել, որ թիմն իրոք շատ է աշխատում եւ փորձում է հասնել այդ առաջին հաղթանակին, որից հետո մրցաշրջանի մնացած հատվածում մենք ավելի շատ ինքնավստահություն կունենանք»,- ասել է նա խաղից հետո ակումբի պաշտոնական կայքին տված հարցազրույցում:

Մխիթարյանը նաեւ նշել է, որ այս պա...

Կարդալ ամբողջովին

Եղանակ

Ջերմ {{currentData.temp}}℃
Քամի {{currentData.wind}}կմ/ժ
Խոնավ {{currentData.humidity}}
  • Երեւան
  • Աբովյան
  • Ծաղկաձոր
  • Սեւան
  • Գյումրի
  • Էջմիածին
  • Դիլիջան
  • Վանաձոր
  • Աշտարակ
7 օրվա տեսություն

Փոխարժեքներ

ԱռքՎաճառք
USD391.5397.5
EUR420431
RUR4.214.41
ավելին
Արդեն հասանելի է
Դեպի վեր