Դեպի վեր

Փաշինյանը վերջակետ դրեց Արցախի պատկանելիության հարցում․ Բաքուն դա դիտարկում է պատերազմը վերսկսելու առիթ

1in.am08/13/2019, 1:42

Փաշինյանը վերջակետ դրեց Արցախի պատկանելիության հարցում․ Բաքուն դա դիտարկում է պատերազմը վերսկսելու առիթ

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտնի ելույթը Ստեփանակերտի Վերածննդի հրապարակում ու մասնավորապես «Արցախը Հայաստան է, և վե՛րջ» արտահայտությունը տարատեսակ մեկնաբանությունների տեղիք են տվել թե՛ Հայաստանում և թե՛ Հայաստանի սահմաններից դուրս, հատկապես Ղարաբաղյան հակամարտության կարգավորման շահագրգիռ երկրների մայրաքաղաքներում։ Բաքվի ջղաձիգ արձագանքը, կարծում ենք, չարժե նույնիսկ քննարկել, քանի որ ո՛չ ադրբեջանական կողմի նյարդային ռեակցիան էր անսպասելի, ո՛չ էլ Ադրբեջանի ԱԳՆ-ի ու Ալիևի աշխատակազմի ներկայացուցչի մեկնաբանություններում նոր բան կար։ Հայաստանի արտգործնախարարությունը պատասխան հայտարարությամբ դատապարտել է անձնական բնույթի հարձակումները Փաշինյանի հասցեին ու ափսոսանք հայտնել, որ պաշտոնական Բաքուն անկարող է ընկալել Հայաստանի վարչապետի ելույթի համատեքստն ու բովանդակությունը, որն անդրադարձել է Հայաստանի, Արցախի և Սփյուռքի միասնականության, համերաշխության, զարգացման և բարգավաճման համահայկական օրակարգի առաջմղմանը։

Իսկ Ղարաբա՞ղը

Առավել ուշագրավ էր Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության խոսնակի՝ Մարիա Զախարովայի մեկնաբանությունը օգոստոսի 9-ին տեղի ունեցած ճեպազրույցի ընթացքում։ ՌԴ ԱԳՆ-ի պաշտոնական ներկայացուցիչը գոհունակությամբ ընդգծել է, որ հակամարտության գոտում՝ շփման գծի երկայնքով, այսօր հարաբերական հանգստություն է նկատվում, բայց միևնույն ժամանակ մտահոգում է այն, որ կողմերը շարունակում են տարատեսակ մեղադրանքներ հնչեցնել միմյանց հասցեին։

«Նման հռետորաբանությունը հակասում է բանակցային գործընթացի համար բարենպաստ պայմանների ստեղծմանը և, հետևաբար, հակամարտության կարգավորմանն ուղղված փոխզիջումային տարբերակներ գտնելուն»,- ասել է Զախարովան։

Փաշինյանի հայտարարության համատեքստում անդրադառնալով Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի մասին հարցին՝ Զախարովան ասել է. «Ռուսաստանն այն կարծիքին է, որ Լեռնային Ղարաբաղի վերջնական կարգավիճակը պետք է որոշվի Հայաստանի և Ադրբեջանի միջև բանակցային գործընթացի միջոցով»:

Թվում է՝ ամեն ինչ ճիշտ է ասված միջնորդ երկրի ներկայացուցչի կողմից՝ կառուցողականության և հակամարտության խաղաղ կարգավորման ոգուն համապատասխան։ Բայց մի փոքր նրբերանգ կա՝ իսկ Լեռնային Ղարաբաղի բնակչության, ժողովրդի, նրանց կողմից լիազորված իշխանությունների կարծիքը չե՞ն հարցնելու ԼՂ-ի վերջնական կարգավիճակը որոշելիս։ Ինչպե՞ս կարող է Լեռնային Ղարաբաղի հարցը կարգավորվել առանց Լեռնային Ղարաբաղի․ սա Հայաստանի ներկայիս կառավարության դիրքորոշման առանցքային կետն է, որի մասին բազմիցս խոսել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ ընդգծելով, որ Լեռնային Ղարաբաղի ժողովուրդը պետք է գործուն մասնակցություն ունենա սեփական ճակատագրի որոշման գործին։ Զախարովայի խոսքում Ստեփանակերտի սուբյեկտայնության հանգամանքը ոչ մի կերպ չի նկատվում։ Եվ առհասարակ, 1994 թ․ Բուդապեշտի գագաթնաժողովին հաստատված եռակողմ՝ Երևան-Ստեփանակերտ-Բաքու բանակցային ձևաչափը վերականգնելու հայկական կողմի հարցումներն առայժմ հավանություն չեն ստանում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երեք երկրների կողմից։ Սրա վառ ապացույցը ս․ թ․ մարտի 9-ին Մինսկի խմբի համանախագահների կողմից տարածված հայտարարությունն էր։

Հայկական կողմի կոպիտ սխալը

Հարցը «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում մեկնաբանեց Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի Համաշխարհային տնտեսության և միջազգային հարաբերությունների ինստիտուտի ավագ գիտաշխատող, Քաղաքական և սոցիալական հետազոտությունների սևծովյան-կասպյան ինստիտուտի տնօրեն, պատմաբան Վիկտոր Նադեին-Ռայեվսկին՝ համաձայնելով դիտարկման հետ ու հիշեցնելով, որ ժամանակին՝ 1990-ականների վերջին, հենց հայկական կողմը՝ Հայաստանի այն ժամանակվա ղեկավարությունն է թույլ տվել, որ ԼՂՀ-ն դուրս մնա բանակցություններից։ Իհարկե, համանախագահները դրանից հետո էլ շարունակել են հանդիպել Արցախի իշխանությունների հետ և քննարկել շփման գծում տիրող իրադրությանը, հակամարտության կարգավորմանը վերաբերող հարցերը, բայց ադրբեջանական կողմի հետ ուղիղ բանակցություններին պաշտոնական Ստեփանակերտը ավելի քան 20 տարի չի մասնակցում։

Հիմնախնդրին քաջածանոթ ռուսաստանցի փորձագետ Նադեին-Ռայեվսկին հիշեցնում է, որ 1994 թ․ մայիսին ստորագրված Զինադադարի մասին համաձայնագիրը ենթադրում էր նաև ԼՂՀ-ի մասնակցությունը բանակցություններին։

«Բայց հետո ինչ-ինչ պատճառներով ղարաբաղյան կողմը դուրս մնաց բանակցություններից։ Հայկական կողմի այս բացթողումը՝ այն, որ Լեռնային Ղարաբաղը դուրս թողնվեց բանակցային գործընթացից, անշուշտ, կոպիտ սխալ էր»,- ասում է փորձագետը։

Փաշինյանը վերջակետ դրեց Արցախի պատկանելիության հարցում

Իսկ Փաշինյանն իր հայտարարությամբ, ըստ Նադեին-Ռայեվսկու, իրերը կոչեց իրենց անուններով և վերջնական հստակեցում մտցրեց Լեռնային Ղարաբաղի պատկանելիության հարցում․ «Փաշինյանն ուզում էր հստակություն մտցնել այս հարցում Լեռնային Ղարաբաղում տեղի ունենալիք ընտրությունների նախօրեին ու փորձեց հենց այսպիսի տեսակետ դիրքավորել, որպեսզի հստակեցնի, հասկանա ԼՂՀ ղեկավարությունում իր կողմնակիցների դիրքորոշումը։ Դա պարզ է։ Բայց թե որքանո՞վ դա նրան կհաջողվի՝ ժամանակը ցույց կտա, քանի հարցը միանշանակ չէ»։

Ադրբեջանը դա դիտարկում է որպես առիթ՝ վերսկսելու պատերազմը

Ադրբեջանական կողմը, ռուսաստանցի փորձագետի խոսքերով, Փաշինյանի հայտարարությունն ընկալել է այն իմաստով, որ հայկական կողմը որևէ ցանկություն չունի շարունակելու բանակցությունները կամ փորձում է վիժեցնել բանակցությունները։ Աշխարհում էլ միանշանակ չընդունեցին Հայաստանի վարչապետի ուղերձը։ Բայց ամեն դեպքում դա, ըստ մեր զրուցակցի, հայտ էր այն մասին, որ Լեռնային Ղարաբաղն այն տարածքն է, որն այժմ կարող է դիտարկվել հայերի կողմից որպես զուտ հայկական հող։

«Իհարկե, Ադրբեջանը դա չի ճանաչում ու նման դիրքորոշումը դիտարկում է որպես առիթ հարցը ռազմական ճանապարհով լուծելու համար։

Հենց սա է ամենաշատը մտահոգում մնացյալ աշխարհին, ու համապատասխանաբար հարց է առաջանում՝ ինչ քաղաքականություն կլինի այսուհետ։ Այսինքն՝ այլևս չեն լինի խոսակցություններ այն շրջանների պատկանելիության մասին, որոնք Ադրբեջանն անվանում է «օկուպացված տարածքներ»։ Այս խոսակցություններն այլևս չեն լինի, և հարցը կարելի է լուծել միայն մեկ ճանապարհով՝ Ղարաբաղը Հայաստանին միացնելով։ Ու այս պայմաններում Մինսկի խմբի ձևաչափով ընթացող բանակցային պրոցեսը հարցականի տակ է դրվում։ Թե որքան լուրջ կզարգանան իրադարձությունները հետագայում, որքանով միջազգային հանրությունը կաջակցի Հայաստանի դիրքորոշմանը կամ կպահանջե՞ն արդյոք հայկական կողմից ուղղել իր մոտեցումը՝ ժամանակը ցույց կտա։ Այնուամենայնիվ, այսպես թե այնպես, հարցը պիտի լուծում ստանար։ Համենայնդեպս, տվյալ պահին հայկական կողմը ցույց տվեց, հստակեցրեց իր մտադրություններն ու առաջնահերթությունները։ Իսկ հիմա արդեն հարց է, թե կշարունակվե՞ն արդյոք բանակցությունները, թե՞ ոչ, կպահանջի՞ արդյոք Ադրբեջանը զիջումներ։ Այն, որ Ադրբեջանը կդիմի միջազգային հանրությանը, արտասահմանյան կառավարություններին, պարզ է։

Հետևաբար, մոտ ապագայում կտեսնենք, թե ինչպես կարձագանքեն դրսի ուժերը։ Ըստ իս՝ քանի որ կողմերը այսպես թե այնպես ստիպված են լինելու վերսկսել բ...

Կարդալ ամբողջովին

Եղանակ

Ջերմ {{currentData.temp}}℃
Քամի {{currentData.wind}}կմ/ժ
Խոնավ {{currentData.humidity}}
  • Երեւան
  • Աբովյան
  • Ծաղկաձոր
  • Սեւան
  • Գյումրի
  • Էջմիածին
  • Դիլիջան
  • Վանաձոր
  • Աշտարակ
7 օրվա տեսություն

Փոխարժեքներ

ԱռքՎաճառք
USD394400
EUR414426
RUR4.174.37
ավելին
Արդեն հասանելի է
Դեպի վեր