Դեպի վեր

Իշխանության ծուռ հայելին

1in.am12/10/2019, 7:42

Իշխանության ծուռ հայելին

Գուցե հնչի տարօրինակ, սակայն Հայաստանում իշխանության ձևավորման գործընթացում ներկայումս էական նշանակություն է ստացել ընդդիմության ձևավորման գործը: Հեղափոխությունից հետո Հայաստանում ձևավորված իշխանությունն, անկասկած, հավաքականություն է, երբեմն հակասական տարրերի հավաքականություն, և մենք վերջին ամիսներին ականատես ենք, թե ինչպես է այդ հավաքականությունը փուլ առ փուլ զտվում, այդ բառի ոչ լավ և ոչ էլ վատ, այլ, այսպես ասած, չեզոք՝ զուտ փաստական իմաստով: Տարբեր սուբյեկտիվ կամ, այսպես ասած, սուբստանտիվ պատճառներով հեռանում են տարբեր պաշտոնյաներ, անգամ մեղադրվում, ձերբակալվում, երեկվա հերոսից վերածվում «հակահեղափոխականի» և այլն, ու այդ գործընթացը կրում է օբյեկտիվ հետհեղափոխական բնույթ:

Միևնույն ժամանակ, սակայն, Հայաստանում իշխանության զտման, ֆիլտրման, այսպես ասած, բյուրեղացման գործընթացը հասել է մի փուլի, որ օդ ու ջրի նման ակնկալում է ընդդիմության գոյություն: Ընդդիմությունն այս դեպքում լինելու է հայելին կամ «ռենտգենը», որտեղ իշխանությունը պետք է առավել հստակ տեսնի իր պատկերը, գնահատի այն, անի անհրաժեշտ հետևություններ: Այդ իրավիճակում նվազագույն խնդիրը դառնում է ընդդիմության առկայությունը, ինչպիսին էլ այն ուզում է լինի՝ միայն թե լինի, որի գոյությունն իշխանությանը թույլ կտա տեսնել ինքզինք ոչ միայն հեղափոխական հանրության, աջակիցների աչքերում, այլ նաև ընդդիմության «հայելում»: Սակայն դրանից հետո անմիջապես ի հայտ է գալի արդեն հայելու որակի խնդիրը: Ինչպիսի՞ն է լինելու այդ հայելին, դրանից կախված է, թե ինչպես է իշխանությունը իրեն տեսնելու այդ հայելու մեջ: Հայելին խաբելո՞ւ է իշխանությանը, թե՞ ինքն իրեն է խաբելու: Այստեղ է գլխավոր հարցը:

Հայաստանում լուծված չէ թե նվազագույն խնդիրը՝ ընդդիմություն չկա, կա քննադատություն, շատ կոշտ, շատ սուր, սակայն չկա ընդդիմություն: Միայն քննադատելը ընդդիմություն չէ, այլապես ցանկացած քննադատող լրատվամիջոց կամ փորձագետ կհամարվեր քաղաքական ընդդիմություն: Քաղաքական ընդդիմությունը, որպես ուժ, ձևավորվում է ոչ թե քննադատությամբ, այլ առաջարկային գրավչությամբ և հետաքրքրությամբ: Հակառակ դեպքում մնում է հեղափոխականությունը, ինչը, սակայն, ներկայումս մի շարք օբյեկտիվ պատճառներով պրակտիկորեն անհնար է: Այդպիսով, Հայաստանում նույնիսկ չկա հայելի, որ կարողանանք գնահատել՝ այն ծուռ է, թե ցույց է տալու իշխանությանը այն, ինչ կա: Իհարկե, կա դրա ձևավորման ակտիվ գործընթաց, որտեղ, սակայն, ակնառու է ...

Կարդալ ամբողջովին

Եղանակ

Ջերմ {{currentData.temp}}℃
Քամի {{currentData.wind}}կմ/ժ
Խոնավ {{currentData.humidity}}
  • Երեւան
  • Աբովյան
  • Ծաղկաձոր
  • Սեւան
  • Գյումրի
  • Էջմիածին
  • Դիլիջան
  • Վանաձոր
  • Աշտարակ
7 օրվա տեսություն

Փոխարժեքներ

ԱռքՎաճառք
USD390396
EUR412424
RUR4.134.33
ավելին
Արդեն հասանելի է
Դեպի վեր