Դեպի վեր

Ջուլիետա Ղուկասյանի իրավահաջորդի ներկայացուցիչների բողոքի քննությունը դատարանը հետաձգեց մինչև մարտի 15-ը

azatutyun.am02/12/2019, 2:36

Ջուլիետա Ղուկասյանի իրավահաջորդի ներկայացուցիչների բողոքի քննությունը դատարանը հետաձգեց մինչև մարտի 15-ը

Անցած տարեվերջին դաժան ծեծի հետևանքով մահացած Ջուլիետա Ղուկասյանի իրավահաջորդի ներկայացուցիչների՝ Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարան ներկայացրած բողոքի քննությունը այսօր հետաձգվեց մինչև մարտի 15-ը: Դատական այսօրվա նիստին գործը քննող քննիչը չէր ներկայացել, նաև դատարանը անհրաժեշտ նյութերը չէր ստացել:

57-ամյա կնոջը ծեծելով մահվան հասցնելու մեջ մեղադրվող 23-ամյա ռուս զինծառայող Անդրեյ Ռազգիլդեևը կալանքը կրում է ռուսական ռազմաբազայի տարածքում: Տուժողի իրավահաջորդի ներկայացուցիչները դատարանում վիճարկում են նախաքննական մարմնի ու դատախազության որոշումները, որոնցով մերժվել էր զինծառայողին ռուսական ռազմաբազայից հայաստանյան քրեակատարողական հիմնարկ տեղափոխելու պահանջը:

«Մենք պահանջում ենք, որ կատարվի Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսդրությունը, Հայաստանի Հանրապետության իրավական ակտերը, և կամայականությունները իսպառ վերացվի, այսինքն՝ էն կամայականությունը, որ խախտվում է Ռուսաստանի օրենսդրությունը՝ դա ի՞նչ է նշանակում», - ասաց փաստաբան Արայիկ Զալյանը։

Զալյանը պնդում է՝ այն հիմնավորումը, որով մերժվում է կալանավորին հայաստանյան քրեակատարողական հիմնարկ տեղափոխելը, իրավաչափ չէ․ - «Իրենք բերել են մի դաշտ, որ խախտվում է Ռուսաստանի օրենսդրությունը, չունենալով որևիցե մի պատճառաբանություն։ Չգիտեմ իրական պատճառն ինչ է, բայց անհիմն պատճառաբանություն է»։

Տուժողի իրավահաջորդի ներկայացուցիչները դեռ դեկտեմբերին դիմել էին Մարդու իրավունքների պաշտպանին՝ խնդրելով Արման Թաթոյանին ռազմաբազա այցելել ու տեսնել, թե ռուս զինծառայողն ինչ պայմաններում է պահվում: Օմբուդսմենն ասում է՝ նախքան փաստաբանների դիմելն ինքն անձամբ էր վարույթ նախաձեռնել ու հարցում ուղարկել դատախազություն: Կկարողանա մուտք գործել ռուսական ռազմաբազա, թե՝ ոչ, դեռ չի կարող ասել:

«Հարցում էի ուղարկել դատախազություն՝ կապված քննական գործի քննության, հանգամանքների, Հայաստանի Հանրապետությանը իրենց մասով վերաբերելի իրավասության հետ։ Ես պարտավոր եմ ամեն ինչ իմ պաշտոնական ընթացակարգով իրականացնել։ Հարցումը իրականացրել ենք պաշտոնական, հարցերը առաջադրել ենք հստակ, և այդ հարցերի հիման վրա, այո, գնահատականները՝ միանշանակ, այդ թվում՝ գործողությունները, հնարավոր ցանկացած գործողություն կձեռնարկվի», - «Ա...

Կարդալ ամբողջովին

Եղանակ

Ջերմ {{currentData.temp}}℃
Քամի {{currentData.wind}}կմ/ժ
Խոնավ {{currentData.humidity}}
  • Երեւան
  • Աբովյան
  • Ծաղկաձոր
  • Սեւան
  • Գյումրի
  • Էջմիածին
  • Դիլիջան
  • Վանաձոր
  • Աշտարակ
7 օրվա տեսություն

Փոխարժեքներ

ԱռքՎաճառք
USD388.5394.5
EUR411423
RUR4.154.35
ավելին
Արդեն հասանելի է
Դեպի վեր