Դեպի վեր

Արցախը Հայաստան է և վերջ. համանախագահների լռությունն առավել քան խոսուն է

armenpress.am08/23/2019, 10:54

Արցախը Հայաստան է և վերջ. համանախագահների լռությունն առավել քան խոսուն է

Մեկնաբանությունները՝ կապված Ստեփանակերտում Նիկոլ Փաշինյանի ելույթի որոշ շեշտադրումների հետ, մասնավորապես՝ «Արցախը Հայաստան է և վերջ», դեռևս շարունակվում են: Ադրբեջանական լրատվամիջոցները, պաշտոնական Բաքուն, ինչպես նաև հայ հասարակության որոշ շրջանակներ վերոնշյալ արտահայտությունը փորձում են ներկայացնել իբրև ՀՀ իշխանությունների կողմից ապակառուցողական քայլ և բանակցային գործընթացի տապալման փորձ:

Այնուամենայնիվ, ակնհայտ է, որ նման մեկնաբանությունները ոչ այլ ինչ են, քան փաստերի ակնհայտ մանիպուլյացիա և աղավաղում:

Նախ, որևէ մեկի համար գաղտնիք չէ, որ «մեկ ազգ, երկու պետություն» գաղափարը մշտապես բարձրաձայնվել է տարբեր մակարդակներով, և «Արցախը Հայաստան է և վերջ» արտահայտությունը տեղավորվում է հենց այս գաղափարի շրջանակներում: Ուստի, այն մեկնաբանությունները, իբրև թե Հայաստանը Ղարաբաղյան հակամարտության բանակցային գործընթացում կոշտացրել է իր դիրքորոշումը, որևէ կերպ չեն համապատասխանում իրականությանը: Ավելին, ելույթում Ղարաբաղյան հակամարտության բանակցային գործընթացի մանրամասնություններին անդրադարձ չի եղել, և հղում է կատարվել միայն Ստեփանակերտում տեղի ունեցած Հայաստանի և Արցախի Անվտանգության խորհուրդների համատեղ նիստում, ինչպես նաև «Ազատություն» ռադիոկայանին տված հարցազրույցում ՀՀ կողմից արտահայտված դիրքորոշմանը, որն առ այսօր մնացել է անփոփոխ:

Երկրորդ, միջազգային հանրության, այդ թվում՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության կողմից «Արցախը Հայաստան է և վերջ» արտահայտության վերաբերյալ որևէ մտահոգություն չի հնչել: Ինչպես տարիների փորձն է ցույց տվել, Ղարաբաղյան հակամարտության բանակցային գործընթացը ռիսկի կամ կասկածի տակ դնող ցանկացած գործողություն կամ արտահայտություն որևէ ձևաչափով իր արձագանքն է ստանում համանախագահների կողմից, շատ դեպքերում՝ ոչ հասցեական կոչերի տեսքով: Այս պարագայում համանախագահների արձագանքի բացակայությունը նշանակում է, որ Հայաստանը շարունակու...

Կարդալ ամբողջովին

Եղանակ

Ջերմ {{currentData.temp}}℃
Քամի {{currentData.wind}}կմ/ժ
Խոնավ {{currentData.humidity}}
  • Երեւան
  • Աբովյան
  • Ծաղկաձոր
  • Սեւան
  • Գյումրի
  • Էջմիածին
  • Դիլիջան
  • Վանաձոր
  • Աշտարակ
7 օրվա տեսություն

Փոխարժեքներ

ԱռքՎաճառք
USD388.5394.5
EUR411423
RUR4.154.35
ավելին
Արդեն հասանելի է
Դեպի վեր