Դեպի վեր

Երազախաբ լինելուց երբեք զավակ չի ծնվում

henaran.am10/19/2018, 8:54

Երազախաբ լինելուց երբեք զավակ չի ծնվում

Վարչապետի ժամանակավոր պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ իր եւ Ալիեւի միջեւ հուսալի օպերատիվ կապ է հաստատվել:

«Ադրբեջանական կողմի հետ, ինչպես և պայմանավորվել ենք, հաստատվել է հուսալի օպերատիվ կապ, և կարող ենք ասել, որ փոխադարձաբար ցանկացած տեղեկատվություն կես ժամվա ընթացքում կհասնի Ադրբեջանի նախագահին և, եթե իրենց կողմից լինի` ինձ: Այնպես չէ, որ հրադադարի ամեն խախտման դեպքում կապի մեջ ենք մտնում, ըստ անհրաժեշտության»,- ասել է Փաշինյանը:

Սահմանին իրավիճակը նա աննախադեպ հանգիստ որակել, ասել է, որ դա կարելի է կապել Դուշանբեում Հայաստանի ու Ադրբեջանի առաջնորդների միջև ձեռք բերված պայմանավորվածության հետ:

Իհարկե, Փաշինյանը ճիշտ է, այն առումով, Փառք Աստծո, նշված ժամանակահատվածում հակառակորդի դիպուկահարը նշան չի բռնել, բայց արդյո՞ք սա նշանակում է, որ սահմանին աննախադեպ հանգիստ է, արդյո՞ք կրակոցների ինտենսիվության նվազումը դրա վկայությունն է:

Իրականում՝ ոչ, որովհետեւ նույն տեմպով Ադրբեջանը շարունակում է առաջնագծում ինժեներական աշխատանքները: Այս մասին Առավոտ օրաթերթին նախօրեին Արցախի նախագահ Բակո Սահակյանի խորհրդական Տիգրան Աբրայամյանն էր ասել:

Սա մտահոգիչ փաստ է, որովհետեւ հենց այնպես ինժեներական աշխատանքներ չեն տարվում, հենց այնպես զինտեխնիկա ու մարդկային ռեսուրս չեն տեշաշարժում, ի վերջո, հենց այնպես Ռիչարդ Միլսը գնալուց առաջ «հող խաղաղություն դիմաց» թեզը չի վերակենդանացնում։

Սա, թերեւս պիտի հասկանա նաեւ վարչապետի պաշտոնակատարը, որ Աստված չանի, պատերազմի ժամանակ գերագույն գլխավոր հրամանատարն է։ Հուսանք հասկանում է, բայց հասկանալով հանդերձ հավատում էլ է Ալիեւի խոսքին, մի մարդու, որը ոչ վսղ անցյալում Երեւանը վերադարձնելու հայտարարություն էր անում։

«Երեւանը մեր պատմական տարածքն է, եւ մենք՝ ադրբեջանցիներս, պետք է վերադառնանք մեր պատմական հողեր: Սա մեր քաղաքական ու ստրատեգիական նպատակներից է, որին մենք է պետք է հասնենք կամաց-կամաց», – սա նույն Ալիեւն էր հայտարարել, այո, նույն ինքը, որի հետ Փաշինյանը «հուսալի» ...

Կարդալ ամբողջովին

Եղանակ

Ջերմ {{currentData.temp}}℃
Քամի {{currentData.wind}}կմ/ժ
Խոնավ {{currentData.humidity}}
  • Երեւան
  • Աբովյան
  • Ծաղկաձոր
  • Սեւան
  • Գյումրի
  • Էջմիածին
  • Դիլիջան
  • Վանաձոր
  • Աշտարակ
7 օրվա տեսություն

Փոխարժեքներ

ԱռքՎաճառք
USD385391
EUR407419
RUR4.14.3
ավելին
Արդեն հասանելի է
Դեպի վեր