Դեպի վեր

ՀՀ տնտեսական ցուցանիշները լավագույնն են Եվրասիական տնտեսական միությունում. Վարդան Արամյան

armtimes.com10/9/2019, 2:30

ՀՀ տնտեսական ցուցանիշները լավագույնն են Եվրասիական տնտեսական միությունում. Վարդան Արամյան

ՀՀ տնտեսական ցուցանիշները լավագույնն են Եվրասիական տնտեսական միությունում։ Այս մասին այսօր «Ի՞նչ անել-2 տնտեսական հեղափոխություն. ընկալումը եւ գործարկումը» գիտագործնական խորհրդաժողովի ընթացքում լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ ֆինանսների նախկին նախարար Վարդան Արամյանը:

«Տարածաշրջանում մեր ցուցանիշներով մենք բարձրերից ենք, իսկ ԵԱՏՄ շրջանակում՝ լավագույնը։ Բայց ես մտահոգություններ եմ բարձրացրել տնտեսական կառուցվածքի մասով, որին մեր կառավարությունը պետք է ուշադրություն դարձնի»,- ասաց Արամյանը։

Նախկին նախարարը ՀՀ նոր իշխանության ուշադրությունը հրավիրեց հատկապես դրամավարկային եւ հարկաբյուջետային քաղաքականությունների վրա։ Արամյանի խոսքով՝ դրամավարկային քաղաքականությունն այսօր հարմարվողականություն է դրսեւորում, ինչը սխալ է ու պրոբլեմատիկ:

Արամյանն ասաց, որ բանկային համակարգի միջոցով տնտեսություն մտնող գումարները գնում են հիմնականում տնային տնտեսություններ, ֆինանսավորվում է սպառումը եւ հիփոթեքային վարկավորումը, որը երկարաժամկետ սպառում է:

«Այստեղ մենք ունենք տնտեսության կառուցվածքային խնդիր: Կարծես թե մենք հստակ քայլերով գնում ենք այն ուղղությամբ, ինչ որ ունեցել ենք 2002-2008 թվականներին»,- ասաց Արամյանը՝ մտահոգություն հայտնելով արտահանելի հատվածի ներկա վիճակի վերաբերյալ։

Արամյանի խոսքով՝ պետք է գնալ ոչ պոպուլյար քայլերի, այսինքն այն ծրագրերը, որոնք էապես նպաստում են բնակարանային շինարարությանը, պետք է վերաիմաստավորվեն:

«Այսօր այդ ոլորտում բում է տեղի ունենում: Մակրոտնտեսական ցուցանիշները դեռ չեն հասցրել դա իրենց մեջ ընդգրկել, նկատի ունեմ կապիտալ շինարարությունը եւ հատկապես բնակարանային շինարարությունը, բայց եթե դուք նայեք ձեր շրջապատում, կենտրոնում գրեթե բնակարաններ չեն մնացել, որոնք կառուցապատողները վաճառում են: Դա այդպես է, որովհետեւ մենք այսօրվա դրությամբ ունենք մեկ գործիք՝ եկամտային հարկի հետվերադարձի, որը խթանում է բնակարանաշինությունը: Եթե կառավարությունը վերաիմաստավորի բնակարանաշինությունը, հնարավոր է, հասարակության որոշ շերտերի մոտ դժգոհություն առաջանա, բայց դա ճիշտ քայլ է: Ես առաջարկում եմ՝ դրան տալ սոցիալակ...

Կարդալ ամբողջովին

Եղանակ

Ջերմ {{currentData.temp}}℃
Քամի {{currentData.wind}}կմ/ժ
Խոնավ {{currentData.humidity}}
  • Երեւան
  • Աբովյան
  • Ծաղկաձոր
  • Սեւան
  • Գյումրի
  • Էջմիածին
  • Դիլիջան
  • Վանաձոր
  • Աշտարակ
7 օրվա տեսություն

Փոխարժեքներ

ԱռքՎաճառք
USD476477.5
EUR522526.5
RUR7.357.46
ավելին
Արդեն հասանելի է
Դեպի վեր