Դեպի վեր

Միքայել Մինասյան. Մենք ունենք իշխանություն, որը սեփական անկանխատեսելիությունից ուրախանում է. 168.am (տեսանյութ)

slaq.am09/9/2019, 12:00

Միքայել Մինասյան. Մենք ունենք իշխանություն, որը սեփական անկանխատեսելիությունից ուրախանում է. 168.am (տեսանյութ)

Մենք այսօր չունենք քաղաքական համակարգ և չունենք քաղաքական դիսկուրս: Եվ ես շարունակում եմ պնդել, որ Հայաստանում չի եղել հեղափոխություն, եղել է անբովանդակ փոփոխություն: 168.am-ին տված բացառիկ հարցազրույցում ասաց Սուրբ Աթոռում Հայաստանի նախկին դեսպան Միքայել Մինասյանը:

«Պահանջվում էր հեղափոխություն, եղել է անբովանդակ փոփոխություն: Անբովանդակ փոփոխության հետևանքով մենք չունենք իշխանություն: Հայաստանի Հանրապետությունն անտեր է: Հայաստանի իշխանությունն ունակ չէ և չի ուզում ստանձնել իշխանության պատասխանատվությունը, քանի որ այդ պատասխանատվությունը ենթադրում է իշխանության ծանրություն և պատասխանատվություն որոշումների համար, որոնք իշխանությունը պարտավոր է կայացնել»,- ասաց Մինասյանը:

Ըստ դեսպան Մինասյանի, Հայաստանի Հանրապետությունում չկա ընդդիմություն, որովհետև ընդդիմության հիմքում ռևանշիզմն է:

«Կա իշխանություն, որը պայքարում էր իշխանություն դառնալու համար, բայց չի ուզում դառնալ իշխանություն, մնում է ընդդիմություն և ընդդիմություն-իշխանություն ճանապարհի կեսին է: Անցել է ավելի քան 1.5 տարի, ճանապարհի կեսն անցել են և մնացել են այնտեղ, որովհետև այնտեղ ամենահարմար տեղն է: Գիտե՞ք՝ ինչու. օգտվում են իշխանության իրավունքներից, բայց չեն ստանձնում իշխանության պարտականությունները. ինքնաթիռից օգտվում են, որոշում չեն կայացնում:


Նախկին իշխանությունը գնացել է ընդդիմություն, բայց նույնպես մնացել է ճանապարհի կեսին, որովհետև անընդհատ ուզում է ապացուցել, որ իր ժամանակ այդքան էլ վատ չէր, կամ լավ էր, կարևոր չէ: Այս խաչմերուկում, որտեղ հանդիպել են նախկին իշխանությունը և նախկին ընդդիմությունը, տեղերով փոխվել են, բայց չեն հասել տեղ: Հայաստանի Հանրապետությունը մնացել է անտեր՝ իր խնդիրներով»:

Լուծում պահանջող խնդիրների շարքում Մինասյանն անդրադարձավ փոքր, բայց կարևոր մի խնդրի՝ աղբահանությանը. «Նախկիններն ասում են՝ մեր ժամանակ ինչի այսպես կեղտո՞տ էր Երևանը: Նորերն ասում են՝ որովհետև «ՍանիՏեքը» չի հավաքում, քանի որ նախկինները, կոռուպցիոն համակարգը, և այլն: Բոլորը խոսում են աղբի մասին, իսկ աղբը կա: Երևանն անտեր է»:

Միքայել Մինասյանի գնահատմամբ՝ այս իշխանությունը հնի շարունակությունն է և անցած 1.5 տարվա ընթացքում ոչինչ չի փոխել:

«Օդում կար հեղափոխություն սպասում, դա տրանսֆորմացվեց հրաշքի սպասման, որն այսօր տրանսֆորմացվում է աղետի սպասման: Մենք բոլորս հասկանում ենք, որ գալիս է աղետը: Ամեն ինչ տանում է դեպի դրան: Հայաստանի Հանրապետության քաղաքացիներին՝ հպարտներին և ոչ այդքան, լավ ապրողներին և ոչ այդքան, շատ վատ ապրողներին և ոչ այդքան, սահմանի զինվորներին և բանակից փախածներին, բոլորին միավորում է աղետի սպասման այդ տագնապը: Մենք բոլորս հասկանում ենք, որ այս ամենն ավարտվելու է շատ վատ՝ ինչպես, ես չգիտեմ: Բայց մի բան փաստ է. ոչ ոք չի ստանձնում պատասխանատվություն՝ կանգնեցնելու այս ամենը:

Արագություններն ավելանում են, բացասական էներգիան ավելանում է, ամեն ինչ ավելանում է, բայց ոչինչ չի կատարվում: Այս իշխանությունը հին է, այս իշխանությունը հնի շարունակությունն է: Այս իշխանությունը ոչնչով չի տարբերվում այն հնից, որի դեմ պայքարել է, որովհետև այս իշխանությունը ոչինչ չփոխեց, այս իշխանությունը փ...

Կարդալ ամբողջովին

Եղանակ

Ջերմ {{currentData.temp}}℃
Քամի {{currentData.wind}}կմ/ժ
Խոնավ {{currentData.humidity}}
  • Երեւան
  • Աբովյան
  • Ծաղկաձոր
  • Սեւան
  • Գյումրի
  • Էջմիածին
  • Դիլիջան
  • Վանաձոր
  • Աշտարակ
7 օրվա տեսություն

Փոխարժեքներ

ԱռքՎաճառք
USD391.5397.5
EUR420432
RUR4.24.4
ավելին
Արդեն հասանելի է
Դեպի վեր