Դեպի վեր

Sports Illustrated Swimsuit-ի շապիկին, այն էլ՝ 41 տարեկանում. Քարդաշյանի գայթակղիչ լուսանկարները

bravo.am05/20/2022, 12:24

Sports Illustrated Swimsuit-ի շապիկին, այն էլ՝ 41 տարեկանում. Քարդաշյանի գայթակղիչ լուսանկարները

Քիմ Քարդաշյանը հերթական անգամ հայտնվել է հեղինակավոր ամսագրի շապիկին, այս անգամ՝ Sports Illustrated Swimsuit-ի: Ֆոտոշարքի համար նա ընտրել է սեփական SKIMS ապրանքանիշի լողազգեստ: Լուսանկարների հեղինակը Գրեգ Սուելսն է:«Լուսանկարահանում իրականացրել ենք դեռ հունվարին, ու այնքան դժվար էր այն գաղտնի պահել: Նկարել ենք իմ ամենասիրելի վայրերից մեկում՝ Դոմինիկյան Հանրապետությունում: Մեծ պատիվ ու երազանք է Sports Illustrated Swimsuit-ի շապիկին հայտնվել»,- Ինստագրամում գրել է Քարդաշյանը:

Նա նշել է, որ բազմաթիվ աղջիկների պես ինքն էլ տարված է եղել այս ամսագրով, բայց երբեք չի մտածել, որ ինքն էլ կարող է շապիկին հայտնվել, այն էլ՝ 41 տարեկանում.«Ամեն անգամ, երբ տեսնում էի նման շապիկ՝ հատկապես 90-ականներին, միշտ հիանում էի բարձրահասակ, նիհար ու գեղեցիկ կանանցով, իսկ ես այդպիսին չէի: Հիշում եմ Թայրա Բենքսին ու փարթամ մարմիններով այլ մոդելների: Շապիկին հայտնվելու համար պետք էր պրոֆեսիոնալ մոդել դառնալ, բացի այդ բոլորն էլ երիտասարդ աղջիկներ էին: Չեմ ուզում ծեր թվալ, բայց խելագարություն է»:

13


Քիմը նաեւ պատմել է իր մանկության ու մեծ ընտանիքի մասին.«Տանը 6 երեխա էինք, բայց դա զվարճալի քաոս էր: Ամենալավ մանկությունն եմ ունեցել, այնպես որ հիմա ուրախ եմ տեսնել, որ նման խառնաշփոթ էլ իմ տանն է կատարվում: Նման անհանգիստ ու ակտիվ կյանքն իսկապես սիրում եմ»:

Քարդաշյանը խոստովանել է, որ ինքն ու ընտանիքի անդամներն ապրում են նույն համայնքում, ինչը միանշանակ օգնում է: Նա հիշել է, թե ինչպես է ուշ երեկոյան երեխաներից մեկն իրեն վատ զգացել ու ջերմություն ունեցել, զանգահարել է Քլոեին, որը 3 րոպեից արդեն ի...

Կարդալ ամբողջովին

Եղանակ

Ջերմ {{currentData.temp}}℃
Քամի {{currentData.wind}}կմ/ժ
Խոնավ {{currentData.humidity}}
  • Երեւան
  • Աբովյան
  • Ծաղկաձոր
  • Սեւան
  • Գյումրի
  • Էջմիածին
  • Դիլիջան
  • Վանաձոր
  • Աշտարակ
7 օրվա տեսություն

Փոխարժեքներ

ԱռքՎաճառք
USD391.5397.5
EUR420431
RUR4.214.41
ավելին
Արդեն հասանելի է
Դեպի վեր