Դեպի վեր

Հայկ Չոբանյանը ելույթ է ունեցել տիեզերական տարածության հետազոտման թեմայով միջազգային համաժողովի բացմանը

armenpress.am06/15/2021, 2:36

Հայկ Չոբանյանը ելույթ է ունեցել տիեզերական տարածության հետազոտման թեմայով միջազգային համաժողովի բացմանը

ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի պաշտոնակատար Հայկ Չոբանյանը մասնակցում է Սանկտ Պետերբուրգում հունիսի 14-ին մեկնարկած «Տիեզերական տարածության հետազոտում»՝ GLEX-2021 (Global Space Exploration Conference), խորագիրը կրող միջազգային համաժողովին:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության լրատվական ծառայությունից, տիեզերական, ավիացիոն, աստղագիտության բնագավառներին առնչվող ներկայացուցչական այս համաժողովի բացման հանդիսավոր արարողության ընթացքում նախարարի պաշտոնակատարն հանդես է եկել ելույթով:

Հայկ Չոբանյանն ընդգծել է, որ տիեզերական հետազոտությունների բնագավառում Հայաստանը մեծ հավակնություններ և ներուժ ունեցող երկիր է։ Ուստի, մեր երկրի համար անչափ կարևոր է համագործակցությունը ոլորտի հիմնական դերակատարների հետ, ինչպես նաև փորձի փոխանակումն այնպիսի ուշագրավ միջոցառումներում, ինչպիսին GLEX 2021- ն է:

«Այսօր աշխարհում առաջնային խնդիր է նորարարական տեխնոլոգիաների ներդրումն ու թվայնացումը բոլոր ոլորտներում՝ ներառյալ տիեզերական հետազոտությունների ոլորտը: Հաշվի առնելով, որ տիեզերական հետազոտությունը զուգորդվում է տեխնոլոգիական առաջընթացով, ՀՀ կառավարությունը ներդրումներ է կատարում այս ուղղությունը զարգացնելու համար: Մենք ջանում ենք համագործակցել աշխարհի առաջատար երկրների հետ՝ խաղաղ նպատակներով տիեզերական տարածությունը օգտագործելու և այլ գլոբալ նախագծերում ներգրավվելու համար»,- ասել է Հայկ Չոբանյանը:

Ըստ աղբյուրի՝ համ...

Կարդալ ամբողջովին

Եղանակ

Ջերմ {{currentData.temp}}℃
Քամի {{currentData.wind}}կմ/ժ
Խոնավ {{currentData.humidity}}
  • Երեւան
  • Աբովյան
  • Ծաղկաձոր
  • Սեւան
  • Գյումրի
  • Էջմիածին
  • Դիլիջան
  • Վանաձոր
  • Աշտարակ
7 օրվա տեսություն

Փոխարժեքներ

ԱռքՎաճառք
USD390396
EUR414426
RUR4.124.32
ավելին
Արդեն հասանելի է
Դեպի վեր