Դեպի վեր

Սկսված տնտեսական ճգնաժամի հաղթահարումը կձգվի ավելի տևական ժամանակ, քան 2008-2009 թվականներից հետո է եղել

1in.am05/30/2020, 6:24

Սկսված տնտեսական ճգնաժամի հաղթահարումը կձգվի ավելի տևական ժամանակ, քան 2008-2009 թվականներից հետո է եղել

Այս տարվա առաջին եռամսյակը ընդհանուր առմամբ հաջող է ընթացել Հայաստանի բանկային համակարգի համար։ Բանկերը  զուտ շահույթի զգալի աճ են գրան­ցել նախորդ տարվա նույն եռամսյակի համեմատ՝ 44.7%։ Բանկային համակարգի ձեռքբերումները որքանո՞վ են արտացոլվում տնտեսության մյուս հատվածների վրա: Համակարգի վարքագիծը փոխվո՞ւմ է արդյոք ճգնաժամերի ժամանակ: Ի՞նչ խնդիրների առաջ կարող են կանգնել բանկերը։ Այս հարցերի շուրջ «Առաջին լրատվական»-ը զրուցել է տնտեսական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Գագիկ Վարդանյանի հետ։

Պարոն Վարդանյան, բանկային համակարգի ձեռքբերումները որքանո՞վ են արտա­ցոլվում տնտեսության մյուս հատվածների վրա: Համակարգի վարքագիծը փոխվո՞ւմ է արդյոք ճգնաժամերի ժամանակ:

– Նախ՝ ուրախալի է, որ երկրի տնտեսության կայացած ու կարևոր հատվածներից մեկը՝ բանկայինը, շնորհիվ ՀՀ կենտրոնական բանկի արդյունավետ կարգավորման ու վե­րահսկողության և հատկապես բանկային համակարգում առկա բարձրա­կարգ մա­ս­նա­գետ­ների ու անընդհատ ներդրվող ինովացիաների, 2019 թ.-ի նույն ժամանակահատ­վածի համեմատ, 2020 թ.-ի առաջին եռամսյակում, երբ սկսվեցին դրսևորվել համավարակի առաջին հետևանքները, կարողացել է ապահովել շահույթի բարձր մակարդակ: Ավելին, առևտրային բանկերի ակտիվները կազմել են  5 տրլն 916 մլրդ դրամ կամ 2019 թ.-ի մարտ ամսվա համեմատ 2020 թ.-ի մարտին աճել են 15.3 %-ով: Բացի դրանից, բանկային համակարգի գործունեությունը բնութագրող երկու կա­րևոր ցուցանիշների  (բանկային համա­կարգի ակտիվներ/ՀՆԱ և բանկային համակարգի վարկեր/ՀՆԱ հարա­բերակ­ցությունների) առումով հնարավոր է, որ 2019 թ.-ի դրա­կան միտումները պահպան­վեն նաև 2020 թ.-ին:  Ի դեպ, նման ենթադրության համար հիմք է այն, որ 2008 թ.-ին սկիզբ առած և Հայաստանում բավական խիստ դրսևորված տնտե­սա­կան ճգնաժամին նա­խորդող տարում՝  2007թ.-ին, նշված հարաբերակ­ցութ­յունները կազ­մել են համապա­տասխանաբար՝ 24.3 % և 13.5 %, իսկ 2010 թվականին՝ 45.1 % և 27.4 % (2008 թ.՝ 28.7 % և 17.8 %, 2009 թ.՝ 42.2 % և 23.4 %): Չնայած դրան՝ տնտեսությունն արագ վերականգնել չհաջողվեց. 2008թ.-ի մակարդակին հնարավոր եղավ հասնել 2014 թ.-ին՝ այն ժա­մա­նակ, երբ սկսեցին կիրառվել տնտեսական պատժամիջոցներ ՌԴ-ի նկատմամբ, ինչի բացասական ազդեցությունը մեր տնտեսության վրա զգացվում է առայսօր:

Այս առու­մով կարևոր նշանակություն ունի վերաֆինանսավորման տոկոսադրույքը, որին առնչվող ԿԲ-ի իրականացրած քաղաքականությունը միանգամայն համահունչ է իրեն վերապահված գործառույթների տեսանկյունից: Մասնավորապես, խոսքը վերաբերում է փոխարժեքային շոկերը կանխարգելելուն, գների կայունությունն ապահովելուն, գնաճի սահմանված նպատակն իրագործելուն և այլն: Զուտ ֆինան­սական համակարգի կայունության տեսանկյունից գուցե համապատասխան գործի­քա­կազմի կիրառումը կարող է դիտվել արդարացված, սակայն տնտեսության զարգացման առու­մով այդպիսի մոտեցումները կասկածահարույց են. դրամի փոխարժեքի ամ­րապնդում, վերաֆինանսավորման բարձր տոկոսադրույքով փողի թանկացում, գնաճի զսպում բա­վա­կան ցածր մակարդակում: Տպավորություն է ստեղծվում, թե բանկերը, մի փոքր բա­ցա­ռություններով, աշխատում են իրենց համար:

Այսպես, օրինակ, նախքան 2008-2009 թթ. տնտեսական ճգնաժամը, վերաֆինանսավորման տոկոսադրույքը 2006 թ. 1-ին եռամսյակում կազմել է 3.5 %, չորրորդում՝ 4.75 %, իսկ տնտեսական աճը՝ 13.2 %, 2007թ.-ին՝ համապատասխանաբար՝ 4.5 % և 5.75 %, 13.8 %, 2008 թ.-ին՝ 6.5%, 7.25%, 6.8%: 2009 թ.-ին, երբ ՀՀ տնտե­սութ­յունը գահավիժեց, վերաֆինանսավորման տոկոսադրույքը նվազեցվեց մինչ 5 %: Դրա­նից հետո հաջորդող 10 տարիների ընթացքում ԿԲ-ն իրականացնում էր կոշտ դրա­մավարկային քաղաքականություն. վերաֆինանսավորման տոկոսադրույքը սահ­ման­վել է 7 %-ից բարձր, իսկ գագաթնակետը եղել է 2015 թ.՝ 10.5 %: Ներկայում այն սահ­մանվել է 5 % մակարդակում, իսկ առաջին եռամսյակում գնաճը կազմել է 1.7 %: Նման դրամավարկային քաղաքականության ու գնաճի նպատակադրման պայմաններում սկսված տնտեսական ճգնաժամի հաղթահարումը կձգվի ավելի տևական ժամանակ, քան 2008-2009 թթ.-ներից հետո է եղել:

Հետևաբար վերաֆինանսավորման տոկոսադրույքի սահմանումը 3-3.5 %-ի մա­կարդակում, իսկ գնաճի նպատակադրումը՝ 3-4 %-ի միջակայքում, կարող է համարվել նպա­տակահարմար տնտեսության առջև ծառացած խնդիրների համեմատաբար արագ լուծման տեսանկյունից: Միաժամանակ, տեղին կլինի առևտրային բանկերի կողմից իրենց եկամտաբերության մակարդակի վերանայումը հնարավորինս առավելագույն նվազեցման ուղղությամբ՝ տնտեսության մյուս հատվածներին և բնակչությանն աջակցելու նպա­տակով:

Դրամի փոխարժեքի անկման արհեստական զսպումը նույնպես հե­ռանկարային չի կարող համարվել արտահանման ծավալի նվազման միտումների պայմաններում. 2020 թ. առաջին եռամսյակում արտահանման ծավալը 2019 թ. նույն ժամանակահատվածի համեմատ նվազել է 8.1 %-ով, իսկ ապրիլին (2019 թ. ապ­րի­լի համե­մատ)՝ 15.5 %-ով: Անշուշտ, փոխարժեքն արտահանման միակ խթանը չէ (պահանջվում է նաև մրցունակ, ավելացված բարձր արժեքով արտադրանք), սակայն կարևոր է այս պայման­ներում: Նկատի ունենալով ներկայիս ճգնաժամի բարդ լինելը՝ ոչ սովորական մոտե­ցումներ պետք  է կիրառի ոչ միայն կառավարությունը, այլև ԿԲ-ն, առևտրա­յին բանկերը: Այստեղ պետք է նկատի ունենալ մեկ կարևոր հանգամանք ևս. 2008-2014 թթ.-ներին ՕՈՒՆ-ների ներհոսքը կազմել է 4 մլրդ 133 մլն դոլար, իսկ 2015 թ.-ից ձևավորվել են խիստ բացասական միտումներ՝ ինչպես ներքին, այնպես էլ արտաքին գործոնների ազդեցությամբ: Ըստ UNCTAD-ի 2020 թ.-ի մարտի հրապարակման (Investment Trends Minitor)՝ կորոնավիրուսը բացասական ազդեցություն կունենա օտար­երկրյա ուղղակի ներդրումների գլոբալ հոսքերի վրա. 5-15 % նվազում՝ կախված համավարակի տարած­ման սցենարներից: Ներգործությունը մեծ կլինի համավարակից խիստ տուժած երկրնե­րում, սակայն պահանջարկի բացասական շոկերը և առաքման շղթա­ն­երում խափա­նում­ների տնտեսական ներգործությունը կազդեն մյուս երկրներում ներդրում­ների ...

Կարդալ ամբողջովին

Եղանակ

Ջերմ {{currentData.temp}}℃
Քամի {{currentData.wind}}կմ/ժ
Խոնավ {{currentData.humidity}}
  • Երեւան
  • Աբովյան
  • Ծաղկաձոր
  • Սեւան
  • Գյումրի
  • Էջմիածին
  • Դիլիջան
  • Վանաձոր
  • Աշտարակ
7 օրվա տեսություն

Փոխարժեքներ

ԱռքՎաճառք
USD391.5397.5
EUR420431
RUR4.214.41
ավելին
Արդեն հասանելի է
Դեպի վեր