Դեպի վեր

«Լուսավոր Հայաստան» խմբակցության նորընտիր պատգամավորը պատրաստվում է կոտրել կոճակ սեղմողների մասին կարծրատիպը

armenpress.am01/11/2019, 8:36

«Լուսավոր Հայաստան» խմբակցության նորընտիր պատգամավորը պատրաստվում է կոտրել կոճակ սեղմողների մասին կարծրատիպը

Նորընտիր Ազգային ժողովի «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Աննա Կոստանյանը թեև չունի օրենսդիրում աշխատելու փորձ, սակայն արդեն հստակ պատկերացնում է այն ոլորտներն ու խնդիրները, որոնց վերաբերյալ առաջիկայում հանդես է գալու օրենսդրական նախաձեռնություններով: «Արմենպրես»-ի հետ զրույցում Կոստանյանը շեշտեց՝ չի լինելու պարզապես կոճակ սեղմող պատգամավոր, իր ակտիվ ելույթներով, հարցերով կոտրելու է պասիվ պատգամավորների մասին կարծրատիպը:

-Տիկին Կոստանյան, հանրությունը Ձեզ դեռ լավ ծանոթ չէ, նախ մի փոքր ներկայացրեք, թե մինչ օրենսդիրում հայտնվելն ինչո՞վ եք զբաղվել, ի՞նչ փորձ ունեք:

- Առաջին մասնագիտությամբ լեզվաբան եմ՝ անգլերեն, պարսկերեն լեզուների մասնագետ, երկրորդ մասնագիտությամբ՝ մանկավարժ: Աշխատանքային փորձ եմ ունեցել տարբեր ոլորտներում: Աշխատել եմ տուրիստական գործակալությունում, ռեստորանային բիզնեսում՝ մարքետինգի աշխատանքների կոորդինատոր, արտաքին կապերի պատասխանատու: Ի դեպ, օրենսդիրում այս ոլորտը ևս իմ ուշադրության կենտրոնում է լինելու: Այստեղ խնդիրներ կան, որոնց անպայման մոտ ապագայում անդրադարձ կատարելու եմ: Եվ ժամանցի ոլորտի ներկայացուցիչների բարձրացրած խնդիրները կփորձեմ համակարգված կերպով բերել ԱԺ:

-Նման բազմազան աշխատանքներից հետո ի՞նչը Ձեզ ստիպեց մուտք գործել քաղաքականություն:

-Քաղաքականություն մուտք գործելն ինքնանպատակ չէր: Քաղաքական առաջին քայլերը սկսել եմ անել 2013թ-ից, այնուհետև Էդմոն Մարուքյանի գլխավորությամբ, իմ և մի խումբ անձանց մասնակցությամբ 2015-ին հիմնադրեցինք «Լուսավոր Հայաստան» կուսակցությունը: Ըստ էության այնքան էլ նոր չեմ այս ոլորտում: Անցել եմ նաև Քաղաքական դասընթացների երևանյան դպրոց, որը քաղաքականություն մուտք գործելու առումով մեծ պաշար է տվել: Պաշար հավաքելով եմ եկել քաղաքականություն, մի օր չեմ արթնացել և որոշել, որ պետք է Ազգային ժողովում ներկայացված լինեմ: Հետագայում էլ շարունակելու եմ ինքնազարգացմամբ զբաղվել, որպեսզի լինեմ պրոֆեսիոնալ պատգամավոր:

-Հանրությունը Ձեզ օրենսդիրում մասնավորապես ի՞նչ ոլորտներում է տեսնելու, ունե՞ք արդեն նախանշած խնդիրներ, որոնք առաջիկայում բարձրաձայնելու եք ԱԺ ամբիոնից:

- Թեև մանկավարժության ոլորտում քիչ աշխատանքային փորձ ունեմ, սակայն մշտական կապի մեջ եմ եղել կրթական հաստատությունների, առհասարակ ոլորտի հետ և հստակ պատկերացում ունեմ այդ ոլորտի խնդիրների մասին: Այս տեսանկյունից բավականին շահեկան դիրքում եմ հետագայում օրենսդրական նախաձեռնությամբ հանդես գալու առումով: Մեր ներկուսակցական պայմանավորվածության արդյունքում առաջնային պատկերացում կա, թե որ հանձնաժողովում եմ ներգրավված լինելու: Դա կլինի կրթության, գիտության, երիտասարդության և սպորտի հարցերի հանձնաժողովը: Այս մասով աշխատանքներ արդեն իսկ տարվում էին մինչ ԱԺ ընտրությունները՝ ոլորտային մասնագետների հետ հանդի...

Կարդալ ամբողջովին

Եղանակ

Ջերմ {{currentData.temp}}℃
Քամի {{currentData.wind}}կմ/ժ
Խոնավ {{currentData.humidity}}
  • Երեւան
  • Աբովյան
  • Ծաղկաձոր
  • Սեւան
  • Գյումրի
  • Էջմիածին
  • Դիլիջան
  • Վանաձոր
  • Աշտարակ
7 օրվա տեսություն

Փոխարժեքներ

ԱռքՎաճառք
USD390396
EUR414426
RUR4.124.32
ավելին
Արդեն հասանելի է
Դեպի վեր