Դեպի վեր

Հպարտությո՞ւն, թե՞ նախապաշարմունք․ ինչո՞ւ հայտնի սիրավեպերի հեղինակն այդպես էլ անհույս կույս մնաց

newmag.am01/18/2018, 10:06

Հպարտությո՞ւն, թե՞ նախապաշարմունք․ ինչո՞ւ հայտնի սիրավեպերի հեղինակն այդպես էլ անհույս կույս մնաց

Կանացի վեպերի  թագուհի Ջեյն Օսթինը ծնվել է 1775 թ-ի դեկտեմբերի 16-ին: Նրա գրքերում ռոմանտիկ հերոսուհիները միշտ հանդիպել են իրենց սիրուն, իսկ հեղինակին այդպես էլ չհաջողվեց զգալ սիրո ամբողջ հմայքը: Երեսուն տարեկանում երիտասարդ կինը խաչ քաշեց անձնական կյանքի վրա՝ հագնելով պառաված օրիորդի գլխարկը:

Անանուն լեդին

Ջեյնը ծնվել է Սթիվենթոն քաղաքում, մեծացել  ծխական քահանայի և տնային տնտեսուհու ընտանիքում: Աղջիկը Կասանդրա անունով քույր ուներ, որն իրենից մեծ էր, և վեց եղբայր: Եղբայրներից մեկը` Հենրին, հետագայում դարձավ վիպասանուհու գրական գործակալը:

Օսթինի լուսանկարն է ըստ նրա քրոջ՝ Կասանդրայի նկարագրածի․ Wikipedia

Ընտանիքը վատ էր ապրում, բայց՝ երջանիկ: Ծնողները շատ էին զբաղվում իրենց երեխաներով, տանը գրական երեկոներ էին կազմակերպում նրանց համար, որոնց ընթացքում Ջեյնը կարդում էր իր փոքրիկ պիեսները: 14 տարեկանում նա գրել է այդ ժամանակվա սենտիմենտալիստական՝  «Սեր և բարեկամություն» պարոդիան, որն անբաժան սիրո մասին էր:

Ի դեպ, այդ ժամանակներում կնոջ համար գրելը համարվում էր անվայելուչ: Գուցե դա էր պատճառը, որ Ջեյնն իր ստեղծագործությունների վրա ընդհատումներով էր աշխատում: Նա վեպերն ու պիեսները մաս մաս գրում էր  թղթերի վրա ու թաքցնում: Նրա սենյակի դուռը ճռռում էր, դա հատուկ էր արված, որպեսզի այն բացելուց աղջիկը հասցներ հարազատներից թաքցնել իր գաղտնի զբաղմունքը:

Ի տարբերություն իր ժամանակակից գրողների, Օսթինը հակված էր դեպի ռեալիզմը, թեև նրա հերոսուհիները տարբերվում էին ռոմանտիզմով, բայց ունեին սուր լեզու, համարձակորեն արտահայտում էին իրենց մտքերն ու ցանկությունները, և արդյունքում  ձեռք էին բերում հավերժական սեր:

Ջեյն Օսթինը (1789). Wikipedia

Գրող կանանց խոչընդոտներից մեկն էլ այն էր, որ ընթերցողները չէին կարող բացահայտել նրանց անունները: Օսթինը իր ստեղծագործությունները ստորագրում էր «Լեդի Ջեյն» կեղծանունով: 1811-ին լույս տեսավ նրա՝ երկու քույրերի մասին «Զգացմունք և զգացմունքայնություն» վերնագրով առաջին սիրավեպը: Քույրերից մեկն ապրում էր բանակությամբ, մյուսը` սրտով: Իսկ արդեն երեք տարի անց լույս տեսավ նրա ամենահեղինակավոր և մինչև այսօր հայտնի «Հպարտություն և նախապաշարմունք» սիրավեպը:

Հետաքրքիր է, որ սկզբում նա չէր գրավել հրատարակչին, և տպագրվելուց առաջ 15 տարի վեպի ձեռագիրը փոշոտվել էր դարակում: Պարոն Դարսին անմիջապես հաղթեց և գրավեց կանանց սրտերը `գիրքն անմիջապես վաճառվեց:

Ես քեզ երբեք չեմ մոռանա

Սակայն հեղինակի անձնական կյանքն այդպես էլ չդասավորվեց: 20 տարեկանում նա ծանոթացավ իր հարևանի  ծանոթի՝ կրթված երիտասարդ Թոմաս Լանգլուա Լեֆրոյի հետ: Ջեյնը և Թոմը լիարժեք սիրավեպ չունեցան: Նրանք ուղղակի մի քանի անգամ պարել են պարահանդեսում: Իր նամակներից մեկում Ջեյնը քրոջը՝ Կասանդրային գրել էր. «Ես մեծ հիասթափությամբ եմ գրում, թե ինչպես եմ իմ իռլանդացի ընկերոջ հետ ժամանակ անցկացրել: Պատկերացրու, որ ամենասանձարձակ ու ցնցող բանը, որ եղավ մեր միջև այն էր, որ պարում էինք կամ նստում կողք կողքի: Հավատացնում եմ՝ նա իսկական ջենթլմեն է` գրավիչ, հաճելի երիտասարդ: Ճիշտ է, ես շատ քիչ բան կարող եմ ասել նրա մասին, քանի որ մենք համարյա չենք հանդիպել»:

Թոմաս Լանգլուա Լեֆրո (1855). Wikipedia

Երիտասարդ Օսթինը նրա հանդեպ զգացմունքներ ուներ, բայց չէր նկատում, որ ...

Կարդալ ամբողջովին

Եղանակ

Ջերմ {{currentData.temp}}℃
Քամի {{currentData.wind}}կմ/ժ
Խոնավ {{currentData.humidity}}
  • Երեւան
  • Աբովյան
  • Ծաղկաձոր
  • Սեւան
  • Գյումրի
  • Էջմիածին
  • Դիլիջան
  • Վանաձոր
  • Աշտարակ
7 օրվա տեսություն

Փոխարժեքներ

ԱռքՎաճառք
USD385391
EUR407419
RUR4.14.3
ավելին
Արդեն հասանելի է
Դեպի վեր