Դեպի վեր

ՀՀԿ - ԲՀԿ փոխատեղումներ

azatutyun.am02/17/2017, 11:25

ՀՀԿ - ԲՀԿ փոխատեղումներ

Նախկին ԲՀԿ-ական Արագած Ախոյանը Հանրապետականի ցուցակում հայտնվել է սկզբունքներից դրդված․ իր խոսքով՝ «ճանապարհ կարող է գնալ միայն պետականամետ կուսակցության հետ»:

Խորհրդարանական նախորդ ընտրություններում «Բարգավաճ Հայաստանի» համամասնական ցուցակով պատգամավոր դարձած կուսակցությունից Ախոյանը դուրս եկավ 2015-ի փետրվարին իշխանափոխության մասին Ծառուկյանի հայտարարություններից հետո՝ անթույլատրելի համարելով մասնակցել «ներքաղաքական լարման տանող գործընթացներին»:

Այժմ ընտրապայքարի մեջ կմտնի Արագածոտնում՝ ունենալով ՀՀԿ-ի աջակցությունը:

«Ազատությունը» փոքրիկ հարցազրույց անցկացրեց Արագած Ախոյանի հետ:

«Ազատություն»․ - «Բարգավաճ Հայաստանը», Ձեր կարծիքով, պետականապետ չէ՞:

Ախոյան․ - Չէ: Ընդդիմադիր ա, ասում են:

«Ազատություն»․ - Օրինակ, Դաշնակցությունն էլ է իշխանության մաս կազմում, ինչո՞ւ Դաշնակցության ցուցակով չգնացիք:

Ախոյան․ - Գիտեք, դա էլ իմ որոշում է: Ես շատ եմ հարգում Դաշնակցական կուսակցությանը ընդհանրապես: ԲԱյց բաներ կա, որոնք էլի, ասենք, հոգեհարազատ չեն: Եվ դրա համար որոշեցինք լինենք Հանրապետական կուսակցության ռեյտինգային ցուցակում:


Նախկին ԲՀԿ-ականներ Հանրապետականի ցուցակում էլի կան՝ Մուշեղ Պետոյանը, Բազմասեր Առաքելյանը, Մարտուն Գրիգորյանը:

Տարիներ շարունակ ՀՀԿ-ականների դեմ առաջադրվող Մարտուն Գրիգորյանը Շիրակի մարզում կլինի Հանրապետականի թեկնածուն: Ընդ որում, կպայքարի «Ծառուկյան» դաշինքի թեկնածու, նախկին ՀՀԿ-ական Վարդան Ղուկասյանի դեմ:

«Ծառուկյան» դաշինքում նաև 2008 թվականին նախագահի թեկնածու առաջադրված Լևոն Տեր-Պետրոսյանի կողմնակիցներ կան՝ մայրաքաղաքի Կենտրոնի նախկին թաղապետ, ՀՀՇ-ական Արարատ Զուրաբյանը, 2008 թվականի հետընտրական իրադարձությունների առնչությամբ մոտ 3 տարի անազատության մեջ անցկացրած Մուշեղ Սաղաթելյանը:

Քաղաքականություն վերադարձած Ծառուկյանի ղեկավարած դաշինքով Արմավիրի մարզում առաջադրել է Ազգային ժողովի նախկին պատգամավոր Հակոբ Հակոբյանի թեկնածությունը: Հարցին, թե ինչո՞ւ հենց այդ դաշինքով, Հակոբյանը պատասխանեց, որ իր 5 մտերիմները անցած տ...

Կարդալ ամբողջովին

Եղանակ

Ջերմ {{currentData.temp}}℃
Քամի {{currentData.wind}}կմ/ժ
Խոնավ {{currentData.humidity}}
  • Երեւան
  • Աբովյան
  • Ծաղկաձոր
  • Սեւան
  • Գյումրի
  • Էջմիածին
  • Դիլիջան
  • Վանաձոր
  • Աշտարակ
7 օրվա տեսություն

Փոխարժեքներ

ԱռքՎաճառք
USD477.5479.5
EUR558562.5
RUR7.978.1
ավելին
Արդեն հասանելի է
Դեպի վեր