Դեպի վեր

Ժողովուրդն իմաստուն է՝ ղազագիր գրած վեցնոցների վերադարձը թույլ չի տալու. Վարդան Մալխասյան

1in.am06/27/2020, 2:06

Ժողովուրդն իմաստուն է՝ ղազագիր գրած վեցնոցների վերադարձը թույլ չի տալու. Վարդան Մալխասյան

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է ՀԱԿ վարչության անդամ Վարդան Մալխասյանը։

– Պարոն Մալխասյան, ի՞նչ սպասել դատարանների վերջին հայտնի որոշումներից հետո։ Նկատի ունեմ՝  Ռ. Քոչարյանի խափանման միջոցը չփոխելն ու  Գ. Ծառուկյանին չկալանավորելու որոշոմը։ Արդյոք իշխանություններին տապալել ցանկացող ուժերը  կմիավորվե՞ն։

– Ես մեծ վտանգներ նրանցից չեմ սպասում։ Նրանք ոչ միայն մերժվել են մեր ժողովրդի կողմից, այլև ձեռք են բերել մեր ժողովրդի գրեթե 99 կամ 100 տոկոսի ծայրահեղ ատելությունը։ Կեղծիքի, խավարի, չարիքի, սրիկայության դարաշրջանը վերջանում է,  ժողովուրդն էլ խելացի է դառնում, գիտի՝ ով ով է, երբեք նրանց ասպարեզ չի բերի: Ինչքան էլ ժողովրդին մեղադրենք, մեր ժողովուրդն իմաստուն է, ամեն ինչ տեսնում է ու գիտի։ Նրանք հույսը դրել են արտաքին ուժերի վրա, որ դրսից տղա կբերեն, Ռուսաստանը կաջակցի, բայց նրանք կորցրել են հայ ժողովրդի վստահությունը։ Հիմա եկել են Նարեկացու «Ողբի» ժամանակները, որ ասում է՝ գողերն ազնիվ են դարձել, պոռնիկները՝ բարոյական ու կույս, լրբերը սրբեր են դարձել, սերը սրբել են տարել։ Հիմա այդ լրբերը բացահայտեցին ամենը, երկիրը սրբեցին-տարան, քոքից կողոպտել են բոլոր երանգներով։ Ժողովուրդն այդ կողոպտիչների շուրջը երբեք չի համախմբվի։ Միգուցե նրանք   վարձկաններ հավաքեն, բերեն հրապարակ, բայց փողով հեղափոխության ալիք առաջ չեն կարող բերել։ Դա անտրամաբանական է, ես պարզապես զարմանում եմ նրանց մտածողության վրա։ Առանց ժողովրդի աջակցության այդպիսի մեծ բաներից են խոսում: Պետք է, ընդհակառակը, կանգնեն պատմության, ժողովրդի, օրենքի ու արդարության դատաստանի առաջ ու պատասխան տան այն մեղքերի համար, որ գործել են հայ ժողովրդի առաջ։ Բայց հակառակը՝ ոչ մի զղջում, ոչ մի մեղայական։ Ընդհակառակը՝ այդ թափթփուկներից մեկը հայտարարեց, որ պատրաստվում է ոտքերը սրբել մեզ վրա։ Մենք այդքանից հետո նրանց պետք է հանդուրժե՞նք. դա բացառված է, անհնարին բան է։

– Նրանք կարո՞ղ են համախմբել հանրության այն շերտերին, որոնց մեջ հեղափոխությունից հետո հիասթափություն է առաջացել։

– Չեն կարող համախմբել, որովհետև ժողովուրդը գիտի՝ ում հետևից ինչի համար գնա։ Փողն իրենց ձեռքին է, կարող են վարձկաններ հավաքել, բայց համաժողովրդական շարժում չեն կարող առաջ բերել։ Դա տրամաբանությունից դուրս է, ամեն ինչի կհավատամ՝ բացի դրանից։ Դրանք շատ խորքային վնասներ են տվել ժողովրդին, ու ժողովուրդը դա գիտի։ Եթե ընտրություններին էլ համատարած փող չբաժանեին, ո՛չ Ծառուկյանը, ո՛չ Հանրապետականը, ո՛չ Դաշնակցությունը մի տոկոս քվե չէին ստանա։ Դրանց իշխանությունը տեսել ենք, իշխանությունը դարձրել էին միջոց՝ իրենց ու յուրայինների ծայրահեղ հարստացման համար։ Ազգային դրամը փոխեցին ազգային պետականության ու գաղափարախոսության հետ։ Դրանց Աստվածը փողն էր, կուսակցությունների միակ գաղափարախոսությունն էլ՝ դրամը։ Կենացներ են խմում ազգի մասին ու մինչև վերջին կոպեկը թալանում այդ ազգին։ Մարդիկ կան ասում են՝ կոշտ մեթոդներ մի կիրառեք, հաշտվեք, սևերի ու սպիտակների մի բաժանվեք, մարդկանց բանտերը մի լցրեք…. բայց ի՞նչ են արել ...

Կարդալ ամբողջովին

Եղանակ

Ջերմ {{currentData.temp}}℃
Քամի {{currentData.wind}}կմ/ժ
Խոնավ {{currentData.humidity}}
  • Երեւան
  • Աբովյան
  • Ծաղկաձոր
  • Սեւան
  • Գյումրի
  • Էջմիածին
  • Դիլիջան
  • Վանաձոր
  • Աշտարակ
7 օրվա տեսություն

Փոխարժեքներ

ԱռքՎաճառք
USD385391
EUR409421
RUR4.144.34
ավելին
Արդեն հասանելի է
Դեպի վեր