Դեպի վեր

Օրվա քաղաքական թրենդը՝ «Նամակ ռուսաց թագավորին». դե մի բան արեք՝ սրանցից պրծեք. իսկապես տհաճ տեսարան է

armtimes.com05/15/2019, 3:36

Օրվա քաղաքական թրենդը՝ «Նամակ ռուսաց թագավորին». դե մի բան արեք՝ սրանցից պրծեք. իսկապես տհաճ տեսարան է

Հայաստանի ներքաղաքական կյանքում «նամակ Ռուսաց թագավորին» ժանրն աստիճանաբար ավելի ու ավելի մեծ տարածում է ստանում։ Ընդդիմադիր քաղաքական (կամ ոչ այնքան քաղաքական) ուժերը վարչապետ Նիկոլ Փաշինյանի կամ նրա թիմակիցների նախորդ տարիների գործունեությունը քչփորելով՝ ինչ-որ փաստեր են պեղում ու մատնագրերի տեսքով ուղարկում Մոսկվա (կամ, ըստ նպատակահարմարության, Վաշինգտոն ու Ստրասբուրգ)։ Իբր՝ «չե՞ք տեսնում, թե ինչ վատն են այս իշխանությունները, դե մի բան արեք՝ սրանցից պրծեք, ու նոր իշխանություններ ձեւավորելու ժամանակ էլ չմոռանաք, որ առաջինը մե՛նք ենք ձեզ օգնել»։

Իսկապես տհաճ տեսարան է։ Անցած դարի 30-ականների մատնագրերի ոճով՝ «հայտնում ենք ձեզ առ այն մասին, որ Նիկոլ Փաշինյանը ժամանակին դեմ էր Հայաստանի անդամակցությանը ԵԱՏՄ-ին (կից ներկայացնում ենք նրա ելույթի տեսագրությունը)», կամ «մեր պարտքն ենք համարում տեղեկացնել ձեզ, որ Նիկոլ Փաշինյանի նշանակած մարզպետներից մեկը ժամանակին տրորել է Ռուսաստանի դրոշը» (37 թվին գրում էին «պատռել է Մեծ Առաջնորդի նկարը»), եւ այլն։ Իսկ եթե նամակն ուղարկվում է Վաշինգտոն կամ Ստրասբուրգ՝ անպայման տեղեկացնում են «առ այն մասին», որ Փաշինյանը հայկական զորախումբ է ուղարկել Սիրիա․․․Ընդ որում՝ եթե ՀՀԿ-ի ու Քոչարյանի կողմնակիցների այս պահվածքն ինչ-որ տեղ հասկանալի է (մարդիկ փորձում են իրենց անձնական հարցերը լուծել), ապա «Լուսավոր Հայաստանի»՝ այս գործընթացին մասնակցելը, մեղմ ասած, տարօրինակ է։

«․․․Հետո հայոց պետերը պարսից Վռամին ասացին․- Ախպեր, մեզ թագավոր պետք չի, մենք թագավոր չենք ուզում․ թագավոր է՝ էդ է դու թագավոր ես, բան հարցնել է՝ կգանք քեզ կհարցնենք, համ էլ քաղաք կտեսնենք, աղջիկ-մաղջիկ կպատահի, թե չէ՝ էն սարի ծերին․․․»> (Հրանտ Մաթեւոսյան, «Մեծամոր»)։ Եվ իսկապես էլ՝ այսօրվա քաղաքական դաշտի խաղացողների մեծ մասի համար առաջ շատ ավելի լավ էր։ Պետք էր ընդամենը հլու-հնազանդ ենթարկվել աշխարհի ուժային կենտրոնների հրահանգներին (ըստ օրվա նպատակահարմարության), եւ դրա դիմաց երկիր թալանելու, ընտրություններ կեղծելու, կամ եթե լծակներին մոտ չեն թողնում՝ գոնե որպես «հաճախորդ» ջրի երեսին մնալու իրավունք ստանալ։ Իսկ ամենակարեւոր հարցերով (սահմանների պաշտպանություն, անվտանգություն, ռազմավարական ենթակառուցվածքներ եւ այլն) թող ուրիշները զբաղվեն։ «Թագավոր է՝ էդ է դու թագավոր ես․․․»։

Հետաքրքիր է, որ նույն քա...

Կարդալ ամբողջովին

Եղանակ

Ջերմ {{currentData.temp}}℃
Քամի {{currentData.wind}}կմ/ժ
Խոնավ {{currentData.humidity}}
  • Երեւան
  • Աբովյան
  • Ծաղկաձոր
  • Սեւան
  • Գյումրի
  • Էջմիածին
  • Դիլիջան
  • Վանաձոր
  • Աշտարակ
7 օրվա տեսություն

Փոխարժեքներ

ԱռքՎաճառք
USD390396
EUR412424
RUR4.134.33
ավելին
Արդեն հասանելի է
Դեպի վեր