Դեպի վեր

Կամերայինում կրկին «փնտրվում է տղամարդ». բեմում Զիրոյանն ու Վիկտորյան են

bravo.am03/4/2021, 1:18

Կամերայինում կրկին «փնտրվում է տղամարդ». բեմում Զիրոյանն ու Վիկտորյան են

«Եթե քեզ կարողանան հետաքրքրել, հուզել ու գայթակղել, ուրեմն արդեն սիրում ես․․․»՝ այսպիսին են Բեատրիսի պատկերացումները սիրո մասին, բայց արդյո՞ք դա բավարար է չապրած զգացմունքները գտնելու համար։ Երեւանի կամերային թատրոնի հանդիսատեսի համար սա շատ ծանոթ դրվագ կարող է լինել․ չէ՞ որ հերոսուհու այս համոզմունքն արդեն սիրված ու հայտնի դարձած «Փնտրվում է տղամարդ» ներկայացման հիմնական մեջբերումներից է։ Ավելի քան տասնմեկ տարի բեմում լինելուց հետո ներկայացումը ժամանակավորապես դադարել էր մշտական խաղացանկում լինել, սակայն մարտի 1-ից «Փնտրվում է տղամարդը» կրկին Կամերայինի բեմում է՝ դերասանական նոր կազմով, նոր բեմադրությամբ ու նոր լուծումներով։ Պրեմիերային ներկա է եղել նաեւ BRAVO.am-ը, լուսանկարել է եւ զրուցել ներկայացման հեղինակի ու դերասանների հետ։Քերոլ Ֆրեշետի «Ժան եւ Բեատրիս» պիեսի հիման վրա բեմադրված «Փնտրվում է տղամարդ» ներկայացման առաջնախաղը Կամերային թատրոնում եղել է 2008 թվականին, երբ հեղինակը ռեժիսոր Լուսինե Երնջակյանն էր, իսկ դերերում հանդես էին գալիս Արշալույս Հարությունյանը եւ Լուիզա Ներսիսյանը։ Այժմ արդեն պիեսը բեմադրել է ինքը՝ Հարությունյանը՝ ներկայացման դերերում ընդգրկելով Վիկտորյա Սահակյանին եւ Զիրոյանին։

29


«Գիտեք, այս ներկայացումն իմ կյանքում, իմ կենսագրության, բնավորության մեջ, իմ աշխարհայացքում շատ կարեւոր նշանակություն է ունեցել, նույնիսկ որպես մարդ ձեւավորվելու էտապներում այդ կերպարն ինձ համար կարեւոր տեղ է ունեցել։ Այսինքն՝ սա մի շատ հարազատ երեւույթ է։ Ու երբ արդեն հասունացավ այն պահը, որ ես սկսեցի այլեւս բեմ չբարձրանալ (չեմ ուզում հիմա շատ պատմել, թե ինչու ես չեմ կարողանում, չեմ ուզում խաղալ), միանշանակ էր, որ ներկայացումը շատ լավն էր, սիրված, ու ափսոս կլիներ, եթե չվերադառնար խաղացանկ, պետք էր այն անպայման վերաբեմադրել։ Անկեղծ պիտի խոստովանեմ, որ մենք շատ երկար մտածել ենք՝ ովքեր պիտի լինեն այն դերասանները, որ փոխարինեն նախորդ դերակատարներին, նոր շունչ ու նոր կյանք բերեն, նոր մոտեցում ու մտածելակերպ»,- մեր զրույցում պատմեց ռեժիսորը՝ Արշո Հարությունյանը։

Նրա խոսքով՝ իրենց հաջողվել է թատրոնում հայտնաբերել հետաքրքիր մի դուետ՝ ի դեմս Զիրոյանի եւ Վիկտորյա Սահակյանի, որոնք կարողացել են հասնել խաղընկերների համար կարեւոր ներդաշնակությանը․«Իսկապես երկար եմ մտածել, թե այնուամենայնիվ՝ ովքեր։ Ոչ թե նրա համար, թե այդ ովքե՜ր պիտի լինեն, որ ինձնից հետո խաղան, չէ՛, դրա մասին չէ խոսքը։ Ինձ համար քասթինգը ամենակարեւորն է, այսինքն՝ դերասանների ընտրությունը պետք է լինի շատ ճիշտ ու գրագետ, պիտի զույգի մեջ քիմիա լինի, ներդաշնակություն։ Եվ հուրախություն ինձ՝ այդ ներդաշնակությունը մենք ստացանք։ Հրաշալի, երիտասարդ, տաղանդավոր ու լավ մարդիկ, արժանի դերասաններ, որոնք հիմա պիտի վայելեն ներկայացման տված այդ դերասանական բերկրանքը»։

29


Ռեժիսորը նաեւ նկատեց՝ բեմադրության հիմքում հավերժ սիրո պատմություն է, մշտապես արդիական թեմա կին-տղամարդ հարաբերությունների եւ սիրո անվերջ որոնումների մասին․«Այս կամերային փոքր ներկայացման մեջ շատ զգացմունքային դրվագներ կան, որ մարդիկ կարող են տեսնել, զգալ ու մտածել, եւ այդ առումով, կարծում եմ, թատրոնն իր առաքելությունը կատարում է։ Ըստ իս՝ նույնիսկ այն մարդիկ, որոնք տեսել են նախորդ բեմադրությունը, մեծ հաճույքով կդիտեն նաեւ այս նոր մեկնաբանությունը՝ նոր լուծումներով, նոր դերասանական էներգետիկայով»։

Արշալույս Հարությունյանը խոսեց նաեւ իր նախկին խաղընկերոջ՝ Լուիզա Ներսիսյանի մասին, որը, ըստ նրա, անկրկնելի է խաղացել իր կերպարը․«Բայց ե...

Կարդալ ամբողջովին

Եղանակ

Ջերմ {{currentData.temp}}℃
Քամի {{currentData.wind}}կմ/ժ
Խոնավ {{currentData.humidity}}
  • Երեւան
  • Աբովյան
  • Ծաղկաձոր
  • Սեւան
  • Գյումրի
  • Էջմիածին
  • Դիլիջան
  • Վանաձոր
  • Աշտարակ
7 օրվա տեսություն

Փոխարժեքներ

ԱռքՎաճառք
USD385391
EUR408420
RUR4.134.33
ավելին
Արդեն հասանելի է
Դեպի վեր