Դեպի վեր

ՀՔԾ-ն քրեական գործ է հարուցել ոստիկանների կողմից անչափահասին խոշտանգելու դեպքի առթիվ

azatutyun.am10/19/2018, 5:36

ՀՔԾ-ն քրեական գործ է հարուցել ոստիկանների կողմից անչափահասին խոշտանգելու դեպքի առթիվ

Անչափահաս տղան «Ազատությանը» պատմեց՝ դպրոցի բակում տղայական վեճի մասնակից է եղել, հետո դպրոցի ուսուցիչներն իրեն դպրոց են տարել, գումար տվել, որ տաքսիով տուն գնա, բայց ճանապարհին քաղաքացիական ավտոմեքենայով ու քաղաքացիական հագուստով ոստիկաններն իրեն ծեծելով ու հայհոյելով տարել ոստիկանություն:

Անչափահաս տղայի փաստաբան Դավիթ Արղամանյանը խոսքով՝ ծեծի ենթարկողները, ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժնի մի խումբ ոստիկաններ են եղել: Փաստաբանը պնդում է, որ մարմնի տարբեր հատվածներում հարվածներ ստացած իր պաշտպանյալին տևական ժամանակ թույլ չեն տվել կապ հաստատել ծնողների հետ:

«Երեխան ցանկացել է հենց ամենասկզբից խոսել ծնողի հետ, պարբերաբար պահանջել է, որ հոր հետ կապվեն: Երեք-չորս ժամ երեխան գտնվել է ոստիկանության բաժանմունքում, սակայն ծնողը չի տեղեկացել, որ երեխան այստեղ է գտնվում: Դա օրենքի պահանջների կոպտագույն խախտում է, որովհետև եթե անչափահասին բերման են ենթարկում, անհապաղ պետք է նրա օրինական ներկայացուցչին այդ մասին տեղեկացվի: Ըստ էության խոշտանգում եղել ա, նաև պատվի ու արժանապատվության դեմ ուղղված գործողություններ են եղել: Չենք ցանկանում մանրամասնել, երեխայի շահերից չի բխում»...

Կարդալ ամբողջովին

Եղանակ

Ջերմ {{currentData.temp}}℃
Քամի {{currentData.wind}}կմ/ժ
Խոնավ {{currentData.humidity}}
  • Երեւան
  • Աբովյան
  • Ծաղկաձոր
  • Սեւան
  • Գյումրի
  • Էջմիածին
  • Դիլիջան
  • Վանաձոր
  • Աշտարակ
7 օրվա տեսություն

Փոխարժեքներ

ԱռքՎաճառք
USD391.5397.5
EUR420431
RUR4.214.41
ավելին
Արդեն հասանելի է
Դեպի վեր