Դեպի վեր

Նախկին գյուղապետը դիմել է Գեղարքունիքի մարզի դատախազին և հայտնել. «Սևանա լճում ջրահեղձ եղած իր բարեկամ ձկնորսները ամեն ամիս կաշառք են տվել անօրինական ձուկ որսալու համար». ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

shamshyan.com05/19/2022, 5:36

Նախկին գյուղապետը դիմել է Գեղարքունիքի մարզի դատախազին և հայտնել. «Սևանա լճում ջրահեղձ եղած իր բարեկամ ձկնորսները ամեն ամիս կաշառք են տվել անօրինական ձուկ որսալու համար». ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ Գեղարքունիքի մարզի դատախազ Էդուարդ Հարությունյանի որոշմամբ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 180 և 181-րդ հոդվածների կարգով հանձնարարվել է ոստիկանության Մարտունու բաժնում նյութեր նախապատրաստվեն Գեղարքունիքի մարզի բնակչի կողմից Է. Հարությունյանին հասցեագրված ահազանգի փաստով:



Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, Գեղարքունիքի մարզի Վարդենիկ գյուղի բնակիչ, 76-ամյա Հենզել Աբրոյանը մարզի դատախազին հայտնել է, որ մայիսի 6-ին իր ազգականներ, համագյուղացիներ, 21-ամյա Իշխան Աբրոյանն ու 53-ամյա Ավետիք Սևոյանը ձկնորսության նպատակով Սևանա լճի Զոլաքար-Վարդենիկ գյուղերի հատվածում ջրահեղձ են եղել ու մինչև օրս չեն հայտնաբերվել:

Գ. Շամշյանի տեղեկություններով՝ Հ. Աբրոյանը հայտնել է նաև, որ Սևանա լճում անհետ կորած իր բարեկամները 1 տարուց ավել չեն ունեցել արդյունագործական ձկան որսի համապատասխան թույլտվություն, սակայն զբաղվել են ձկնորսությամբ
ու դրա դիմաց «Սևան ազգային պարկ» ՊՈԱԿ-ի Մարտունու տեղամասի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար, 56-ամյա Թաթուլ Բաղդասարյանի պահանջով ամեն ամիս գումար են տվել:

Փաստի առթիվ ոստիկանության Մարտունու բաժնում նյութեր են նախապատրաստվում:

Գ. Շամշյանի տեղեկություններով՝ Գեղարքունիքի մարզի դատախազին դիմած Հ. Աբրոյանը Վարդենիկ գյուղի նախկին գյուղապետերից է:

Ինչպես ավելի վաղ հայտնել էր SHAMSHYAN.com-ը, մայիսի 14-ին, Արտակարգ իրավիճակների նախարար Անդրանիկ Փամբուխչյանի կարգ...

Կարդալ ամբողջովին

Եղանակ

Ջերմ {{currentData.temp}}℃
Քամի {{currentData.wind}}կմ/ժ
Խոնավ {{currentData.humidity}}
  • Երեւան
  • Աբովյան
  • Ծաղկաձոր
  • Սեւան
  • Գյումրի
  • Էջմիածին
  • Դիլիջան
  • Վանաձոր
  • Աշտարակ
7 օրվա տեսություն

Փոխարժեքներ

ԱռքՎաճառք
USD385.5391.5
EUR409421
RUR4.124.32
ավելին
Արդեն հասանելի է
Դեպի վեր