Դեպի վեր

Մաեստրո Չեքիջյանը կներկայացնի Կարլ Օրֆի «Կարմինա Բուրանա»-ն

azatutyun.am05/15/2019, 4:36

Մաեստրո Չեքիջյանը կներկայացնի Կարլ Օրֆի «Կարմինա Բուրանա»-ն

Այս երեկո Արամ Խաչատրյան համերգասրահում տեղի կունենա տարվա թերևս լավագույն մշակութային իրադարձություններից մեկը:

Մաեստրո Հովհաննես Չեքիջյանի ղեկավարությամբ Հայաստանի ազգային ակադեմիական երգչախումբն ու Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբը մեր երաժշտասեր հանրությանը կներկայացնեն համաշխարհային դասական երաժշտության լավագույն ստեղծագործություններից մեկը՝ գերմանացի կոմպոզիտոր Կարլ Օրֆի 1935-36 թվականներին ստեղծված հանրահայտ «Կարմինա Բուրանա․ Բոյերնի երգեր» բեմական եռամաս կանտատը, որը գրվել է 13-րդ դարի համանուն աշխարհիկ բանաստեղծական ժողովածուի մոտիվներով:

Մենակատարներն են Արծվիկ Դեմուրչյանը (սոպրանո), Պերճ Քարազյանը (տենոր) և Գրիգոր Աբրահամյանը (բարիտոն):

Ուշագրավ է, որ Գերմանիայում գտնվող Բենեդիկտյան միաբանությանը պատկանող Բոյերնի վանքում գտնված միջնադարյան պոետական ժողովածուի հիման վրա ստեղծված այս կանտատը հեղինակը բնութագրել է որպես «մարմնի և տիեզերքի հավասարակշության շնորհիվ մարդկության հաղթանակի տոնակատարություն»:

«Այսօր մենք ունենք փառահեռ մի համերգ: Ազգային ակադեմիական երգչախումբ, Ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբ՝ երկու ազգային արժեքներ: Եվ այսօր 90 տարեկան մաեստրոն ղեկավարում է երգչախումբը և նվագախումբը, կ...

Կարդալ ամբողջովին

Եղանակ

Ջերմ {{currentData.temp}}℃
Քամի {{currentData.wind}}կմ/ժ
Խոնավ {{currentData.humidity}}
  • Երեւան
  • Աբովյան
  • Ծաղկաձոր
  • Սեւան
  • Գյումրի
  • Էջմիածին
  • Դիլիջան
  • Վանաձոր
  • Աշտարակ
7 օրվա տեսություն

Փոխարժեքներ

ԱռքՎաճառք
USD391.5397.5
EUR420431
RUR4.214.41
ավելին
Արդեն հասանելի է
Դեպի վեր