Դեպի վեր

«Պետական բյուջեի գումարները հասարակական կազմակերպությանը տալու իրավունք չունեմ». Գիտության կոմիտեի նախագահը՝ ԵԳԱԾ-ին ֆինանսավորելու մասին

168.am07/25/2019, 12:30

«Պետական բյուջեի գումարները հասարակական կազմակերպությանը տալու իրավունք չունեմ». Գիտության կոմիտեի նախագահը՝ ԵԳԱԾ-ին ֆինանսավորելու մասին

Երիտասարդ գիտնականները հուլիսի 22-ին՝ լրագրողների հետ հանդիպման ժամանակ, հայտնել էին, որ հեղափոխությունից հետո դադարեցվել է «Երիտասարդ գիտնականների աջակցություն» ծրագրի (ԵԳԱԾ) ֆինանսավորումը, պատճառը, ըստ նրանց, Երիտասարդական հիմնադրամի հետ կապված խնդիրներն են եղել, որը հանդիսացել է հիմնական ֆինանսական խողովակը:

«Երիտասարդ գիտնականների աջակցություն» ծրագրի ղեկավար մարմնի ներկայացուցիչ Արթուր Մովսիսյանի փոխանցմամբ էլ՝ ԵԳԱԾ-ի ֆինանսավորումը չի դադարեցվել, պարզապես որպես կառույց՝ չի կարողանում ֆինանսավորումը բաժանել իր շահառուներին:

«Ֆինանսավորումը կա, պետբյուջեից ստանում են, այն չի դադարեցվել: Խնդիրը տեխնիկական է ու կապված է «Հայաստանի երիտասարդական հիմնադրամի» (ՀԵՀ) հետ: Եղել է մաքուր հաշվապահական գործ: ՀԵՀ-ը պայմանագիր է կնքել գիտնականների հետ, փոխանցել գումարը, ներկայացրել ֆինանսական հաշվետվություն, քանի որ ԵԳԱԾ-ն իրավաբանական մարմին չէր: Հիմնադրամի գործունեության դադարեցումից հետո չկար այն մարմինը, որը կստորագրեր, որպեսզի գումարը փոխանցեին: Երբեք այս մեկ տարվա մեջ «Երիտասարդ գիտնականների աջակցություն» ծրագրի» գործունեության կասեցման ակնարկ չի արվել: Խնդիրը հիմնադրամն առողջացնելու մեջ էր: Մենք պարզապես կորցրեցինք մեկ տարի: Երիտասարդ գիտնականների մոտ ինչ-որ սպասումներ չարդարացան, ինչը ցավալի է»,- ասել էր Արթուր Մովսիսյանը:

168.am-ը ՀՀ գիտության կոմիտեի նախագահ Սամվել Հարությունյանից հետաքրքրվեց՝ արդյո՞ք այս հարցին որևէ լուծում գտնվել է:...

Կարդալ ամբողջովին

Եղանակ

Ջերմ {{currentData.temp}}℃
Քամի {{currentData.wind}}կմ/ժ
Խոնավ {{currentData.humidity}}
  • Երեւան
  • Աբովյան
  • Ծաղկաձոր
  • Սեւան
  • Գյումրի
  • Էջմիածին
  • Դիլիջան
  • Վանաձոր
  • Աշտարակ
7 օրվա տեսություն

Փոխարժեքներ

ԱռքՎաճառք
USD384.5390.5
EUR409421
RUR4.114.31
ավելին
Արդեն հասանելի է
Դեպի վեր