Դեպի վեր

Գյուղնախարարությունում քննարկվել են խաղողագործության եւ գինեգործության հիմնադրամի առաջիկա ծրագրերը

henaran.am08/18/2017, 10:10

Գյուղնախարարությունում քննարկվել են խաղողագործության եւ գինեգործության հիմնադրամի առաջիկա ծրագրերը

ՀՀ գյուղատնտեսության նախարարությունում տեղի է ունեցել Հայաստանի խաղողագործության եւ գինեգործության հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի հերթական նիստը, որը վարում էր հիմնադրամի խորհրդի նախագահ, ՀՀ գյուղատնտեսության նախարար Իգնատի Առաքելյանը:

Գյուղնախարարությունից հայտնում են, որ նիստի օրակարգի հիմնական հարցը Հիմնադրամի կողմից ներկայումս իրականացվող եւ առաջիկա ծրագրերի քննարկումն էր:

Նիստի սկզբում Հիմնադրամի գործադիր տնօրեն Զարուհի Մուրադյանը ներկայացրել է նոյեմբերին նախատեսվող Գինու կոնֆերանսի ծրագիրը: Համաժողովն արդյունավետ կերպով կնպաստի հայկական գինեգործական ավանդույթների եւ նրա մշակութային ժառանգության վերածննդին, հնագույն արժեքների պահպանմանը, տեխնոլոգիաների լայն տարածմանը, ինչպես նաեւ կխթանի գինու միջազգային ստանդարտների համապատասխանության հաստատումը Հայաստանում: Հիմնադրամն իր առջեւ խնդիր է դրել համաժողովի միջոցով հայկական գինեգործության եւ խաղողագործության ոլորտի ներկայացուցիչներին տրամադրել արժեքավոր եւ գործնական տեղեկատվություն ստանալու հարթակ, ինչը մեծապես կարող է նպաստել սեփական արտադրանքի որակի բարելավմանը եւ բիզնես հաջողությունների հասնելուն:

Այնուհետեւ ներկայացվել է «Հայաստանի տնկարկների կադաստրի» ստեղծման ծրագրի նախագիծը, որը հնարավորություն կտա գույքագրել հանրապետության խաղողի տնկարկները, առկա սորտերը, վերահսկելի դարձնել գինեգործական արտադրանքի որակը եւ կանխել հնարավոր կեղծարարությունները:

«Մեր նպատակն է ստեղծել էլեկտրոնային միասնական տեղեկատվական համակարգ, որտեղ կտեղադրվի մշտապես թարմացվող տեղեկատվություն խաղողի տնկարկների, բերքի մշակությամբ եւ մթերմամբ զբաղվող բոլոր շահառու կողմերի վերաբերյալ»,-նշել է Զարուհի Մուրադյանը` հավելելով, որ ծրագիրը կմեկնարկի այս տարվա սեպտեմբեր ամսին:

Հայաստանի խաղողագործության եւ գինեգործության հիմնադրամի առաջիկա նախաձեռնությունների թվում է նաեւ սույն թվականի հոկտեմբեր ամսին Եվրոպայից, ԱՄՆ-ից եւ Կանադայից միջազգային լրագրող-փորձագետների եւ բլոգերների այցի կազմակերպումը, ինչը կնպաստի արտերկրում Հայաստանի գինիների վերաբերյալ իրազեկության մակարդակի բարձրացմանը եւ արտասահմանյան շո...

Կարդալ ամբողջովին

Եղանակ

Ջերմ {{currentData.temp}}℃
Քամի {{currentData.wind}}կմ/ժ
Խոնավ {{currentData.humidity}}
  • Երեւան
  • Աբովյան
  • Ծաղկաձոր
  • Սեւան
  • Գյումրի
  • Էջմիածին
  • Դիլիջան
  • Վանաձոր
  • Աշտարակ
7 օրվա տեսություն

Փոխարժեքներ

ԱռքՎաճառք
USD391.5397.5
EUR420431
RUR4.214.41
ավելին
Արդեն հասանելի է
Դեպի վեր