Դեպի վեր

ԱՄՆ-ը դեռ ուզում է տեսնել, թե Հայաստանի նոր կառավարությունը ուր է գնում, նաև սպասում են ընտրություններին

1in.am08/19/2018, 6:42

ԱՄՆ-ը դեռ ուզում է տեսնել, թե Հայաստանի նոր կառավարությունը ուր է գնում, նաև սպասում են ընտրություններին

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է «Կալիֆոռնիա կուրիեր» թերթի հրատարակիչ և գլխավոր խմբագիր Հարութ Սասունյանը։ 

Պարոն Սասունյան, Կալիֆոռնիա նահանգի Ֆրեզնո քաղաքից ընտրված հետախուզության հանձնաժողովի նախագահ կոնգրեսական Նունեզը մեկնել է Բաքու ու Ալիևի հետ քննարկել Արցախի խնդիրը։ Այստեղ Դուք մտահոգվելու առիթ տեսնո՞ւմ եք։

-Կալիֆոռնիա նահանգը 57 կոնգրեսական ունի տարբեր շրջաններից։ Կոնգրեսական Նունեզը հանրապետական է, Թրամփի կուսակցության ներկայացուցիչը։ Վերջին ամիսներին նա շատ ծայրահեղ ելույթներ է ունեցել, որոնք հայության հետ կապ չունեն։ Նա շատ խնդրահարույց անձնավորություն է ԱՄՆ-ում, և շատերը նրան չեն սիրում։ Ես տեղյակ չէի, որ նա Բաքու է գնալու, բայց հետո տեսա, որ գնացել և Ալիևի հետ հանդիպել է։ Լուրերում ես չեմ տեսել, որ նա Ալիևի հետ խոսել է Արցախի մասին, թեև զարմանալի չէ, եթե խոսել է, որովհետև Ալիևն ուզում է բոլորի հետ Արցախի հարցում պրոպագանդա անել։ Նախ ԱՄՆ-ում օրենք կա, որ որևէ կոնգրեսական չի կարող նվեր ստանալ օտար աղբյուրներից, եթե այդ նվերը մի քանի հարյուր դոլարից ավելի է, և այդ առումով պետք է ստուգենք ու պարզենք, թե ինչ նվեր է ստացել Բաքու այցելած կոնգրեսականը։ Նա ստիպված է լինելու օրենքով արձանագրել այդ նվերը։ Ինչպես գիտենք, աշխարհի տարբեր երկրներից պաշտոնյաները, որ Ադրբեջան են այցելում, վերադառնում են ամեն տեսակի թանկարժեք նվերներով, խավիարներով, գորգերով։
Ադրբեջանցիները այդ վերաբերմունքն ունեն բոլորի հանդեպ, նույն կաշառքները տալիս են բոլորին, հետևաբար, չեմ զարմանա, եթե տեղեկանանք, որ Նունեզն էլ իր բաժինն է ստացել։ Երկրորդ՝ մինչև այս վերջին ամիսներին Թրամփի հետախուզության հարցերը, Նունեզը հայանպաստ դիրքորոշումներ է ունեցել, և Հայ դատի հանձնախումբն իր ընտրությունը անցյալում պաշտպանել է։ Բայց այս այցելությունից հետո արդեն դժվար թե Հայ դատի հանձնախումբն իրեն թիկունք կանգնի։ Ճիշտ հակառակը, մինչև նոյեմբեր ժամանակ կա, և հայկական հանձնախումբը ժամանակ ունի ուսումնասիրելու նրա տվյալները, նաև պահանջելու հանդիպում իր հետ, և նույնիսկ պահանջելու, որ ինքը ներողություն խնդրի իր Բաքու այցելության համար։ Կտեսնենք, թե ինչ զարգացումներ կլինեն իր վերադարձից հետո, և եթե Հայ դատի հանձնախումբը համաձայն չլինի նրա հայտարարություններին, կպաշտպանեն իր հակառակորդ թեկնածուին։ Եվս մեկ տեղեկություն. Լոս Անջելեսի նախկին քաղաքապետ Վիլառաիգոսան, որը շատ հայասեր մեկն էր, մի քանի ամիս առաջ իմացանք, որ նա Բաքու է այցելել Ադրբեջանի իշխանության հրավերով, այնտեղ կոնֆերանսի է մասնակցել և ի նպաստ Ադրբեջանին ելույթ է ունեցել։ Մենք անմիջապես կապվեցինք իր հետ, մեր դժգոհությունը հայտնեցինք, ինչին նա անմիջապես արձագանքել էր, որ չի իմացել, սխալվել է։ Մենք պահանջեցինք, որ նա գրավոր հայտարարությամբ հանդես գա, ներողություն խնդրի իր ելույթի համար և դա ներկայացնի մամուլին։ Նա հենց այդպես էլ վարվեց և հայտարարեց, որ երկրորդ անգամ նման սխալ չի անի։ Դա նախադեպ է, և մենք նույն ձևով պետք է վարվենք Նունեզի հետ։

-Հնարավոր է՝ աշնանը ականատես լինենք Փաշինյան-Թրամփ հանդիպմանը։ Ի՞նչ կարելի է ակնկալել այդ հանդիպումից, ընդհանրապես, Հայաստանը կարողանո՞ւմ է ինչ-որ օրակարգ առաջարկել ԱՄՆ-ին։ Հայ-ամերիկյան հարաբերություններում հնարավո՞ր է բեկում լինի այդ հանդիպումից հետո։

-Այո, ես տեղյակ եմ, որ փորձում են Փաշինյան-Թրամփ հանդիպումը կազմակերպել, թեև դեռ վերջնական որոշում չկա։ Մենք հիմա չենք ուզում չափազանց մեծ ակնկալիքներ ունենալ, որ Հայաստանը կարող է ինչ-որ օրակարգ պարտադրել, որովհետև, ի վերջո, Ամերիկան հսկա պե...

Կարդալ ամբողջովին

Եղանակ

Ջերմ {{currentData.temp}}℃
Քամի {{currentData.wind}}կմ/ժ
Խոնավ {{currentData.humidity}}
  • Երեւան
  • Աբովյան
  • Ծաղկաձոր
  • Սեւան
  • Գյումրի
  • Էջմիածին
  • Դիլիջան
  • Վանաձոր
  • Աշտարակ
7 օրվա տեսություն

Փոխարժեքներ

ԱռքՎաճառք
USD385391
EUR409421
RUR4.144.34
ավելին
Արդեն հասանելի է
Դեպի վեր