Դեպի վեր

Շիրակի պետհամալսարանի ստուգումների արդյունքները գաղտնի են պահվում. Ռեկտորն ու նախարարը հակասող հայտարարություններ են անում

1in.am11/23/2017, 2:30

Շիրակի պետհամալսարանի ստուգումների արդյունքները գաղտնի են պահվում. Ռեկտորն ու նախարարը հակասող հայտարարություններ են անում

Գյումրիի պետական համալսարանում կրքերը չեն հանդարտվում։ Համալսարանի մի քանի դասախոսների բարձրացրած աղմուկը հանգեցրեց նրան, որ կրթության և գիտության  նախարարությունը ստուգումներ սկսեց համալսարանում, սակայն արդեն երկու ամիս է՝ ստուգումների արդյունքները ոչ մի կերպ հասանելի չեն դառնում ո՛չ հանրությանը, ո՛չ լրատվամիջոցներին, ոչ էլ առհասարակ Շիրակի պետական համալսարանի դասախոսական կազմին ու գիտխորհրդի անդամներին։

Ստուգումների արդյունքում կայացած ակտը, ըստ ԿԳ նախարար Լևոն Մկրտչյանի, ուղարկվել է համալսարան,  որպեսզի Շիրակի պետական համալսարանի գիտխորհուրդն իր բացատրությունները տա արձանագրված խախտումներին:  Դրան հաջորդելու են ԿԳ նախարարի եզրակացությունն  ու քայլերը: «Խնդիրներ կան ուսումնական պլանների, ծրագրերի, աշխատանքային, բայց հարկավոր է պարզաբանում, ես դեռ չեմ հասկանում, թե ինչ է կատարվել, ես ինչպես կարող եմ կողմ կամ դեմ լինել ինչ-որ բանի, հովանավորել կամ չհովանավորել: Գյումրիի օրինակը առիթ դարձավ, որ սկսվեցին  ուսումնասիրությունները բուհերում»,- նախօրեին լրատվամիջոցների հետ զրույցում ասաց Լևոն Մկրտչյանը:

ԿԳ նախարարի այս արձագանքին հաջորդեց Շիրակի պետական համալսարանի ռեկտոր Սահակ Մինասյանի հայտարարությունը, թե իրենք ԿԳՆ ակտին պատասխանել են, մինչդեռ այն չէր քննարկվել համալսարանի գիտական խորհրդում։ Մեզ հասած տեղեկություններով՝ հենց այսօր ԿԳ նախարարությունը Սահակ Մինասյանի ուղարկած ակտի վերաբերյալ պատասխանը հետ է ուղարկել բուհ, որպեսզի այն օրենքով պահանջված կարգով քննարկվի  գիտական խորհրդի կողմից և նոր միայն այդ պատասխանը ուղարկվի ԿԳՆ։ Շիրակի պետական համալսարանի ռեկտորը, սակայն, այդ հարցում էլ չի շտապում։

Համալսարանի պրոռեկտոր Անահիտ Ֆարմանյանը «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց, որ տեղյակ չէ, թե երբ է գիտխորհրդի նիստ հրավիրվելու, որպեսզի այդ հարցը քննարկվի։ Նա ասաց, որ գիտխորհրդի անդամներից ոչ մեկին հասանելի չէ ակտի բովանդակությունը՝ բացառապես ռեկտորին։ «Ակտը գիտխորհրդի կազմում չի քննարկվել, բայց ինչպես տեսաք ռեկտորի ասուլիսից, ինքն ասաց, որ այդ գրությունը իրեն էր ուղղված, և ինքն էլ պատասխանել ուղարկել է ԿԳՆ։ Ես տեղյակ էլ չեմ՝ առաջիկայում գիտխորհրդի նիստում այն կքննարկվի՞, թե՞ ոչ։ Ինձ թվում էր նաև, որ այդ ակտը պետք է հասանելի լիներ գիտական խորհրդի բոլոր անդամների համար։ Հուսով եմ, որ գոնե նախարարությունը միջնորդ կհանդիսանա, որպեսզի ակտը մեզ համար հրապարակային դառնա»,- ասաց տիկ...

Կարդալ ամբողջովին

Եղանակ

Ջերմ {{currentData.temp}}℃
Քամի {{currentData.wind}}կմ/ժ
Խոնավ {{currentData.humidity}}
  • Երեւան
  • Աբովյան
  • Ծաղկաձոր
  • Սեւան
  • Գյումրի
  • Էջմիածին
  • Դիլիջան
  • Վանաձոր
  • Աշտարակ
7 օրվա տեսություն

Փոխարժեքներ

ԱռքՎաճառք
USD390396
EUR414426
RUR4.124.32
ավելին
Արդեն հասանելի է
Դեպի վեր