Դեպի վեր

ՔԿ-ն հերքում է, որ Վահե Պարազյանի գործով մեղադրանքն առաջադրվել է միայն տուժողի ցուցմունքի հիման վրա

armenpress.am07/20/2019, 1:36

ՔԿ-ն հերքում է, որ Վահե Պարազյանի գործով մեղադրանքն առաջադրվել է միայն տուժողի ցուցմունքի հիման վրա

ՀՀ ՔԿ ՀԿԳ քննության գլխավոր վարչությունում քաղաքացի Վահե Պարազյանից առերևույթ առանձնապես խոշոր չափերի շորթում կատարելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի շրջանակներում կայացված դատավարական որոշումների վերաբերյալ հրապարակումների առթիվ ՀՀ քննչական կոմիտեն պարզաբանում է տարածել: «Արմենպրես»-ը ներկայացնում է այն ամբողջությամբ:

«Հաշվի առնելով հանրության հետաքրքրությունը՝ ՀՀ քննչական կոմիտեի ՀԿԳ քննության գլխավոր վարչության մարդու դեմ ուղղված հանցագործությունների քննության վարչությունում քաղաքացի Վահե Պարազյանից առերևույթ առանձնապես խոշոր չափերի շորթում կատարելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի վերաբերյալ, հայտնում ենք, որ զանգվածային լրատվության միջոցներով տարբեր անձանց կողմից հնչող հայտարարությունները, թե Նարեկ Կարապետյանին և Տիգրան Ասլանյանին առաջադրված մեղադրանքների հիմքում ընկած է միայն տուժողի ցուցմունքը, իրականությանը չեն համապատասխանում:

Այս առումով անհրաժեշտ ենք համարում փաստել, որ նախաքննության ընթացքում, ի թիվս այլ ապացույցների, ձեռք բերված տեսանյութերով ևս հստակ արտացոլված է Նարեկ Կարապետյանի և Տիգրան Ասլանյանի կողմից տուժող Վահե Պարազյանի նկատմամբ բռնություն գործադրելու հանգամանքը, ինչը չի հերքվել նաև վերջիններիս մասնակցությամբ կատարված քննչական գործողությունների արդյունքում:

Նախաքննությամբ ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ Նարեկ Կարենի Կարապետյանին և Տիգրան Վլադիմիրի Ասլանյանին մեղադրանքներ են առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 182-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով նախատեսված այն հա...

Կարդալ ամբողջովին

Եղանակ

Ջերմ {{currentData.temp}}℃
Քամի {{currentData.wind}}կմ/ժ
Խոնավ {{currentData.humidity}}
  • Երեւան
  • Աբովյան
  • Ծաղկաձոր
  • Սեւան
  • Գյումրի
  • Էջմիածին
  • Դիլիջան
  • Վանաձոր
  • Աշտարակ
7 օրվա տեսություն

Փոխարժեքներ

ԱռքՎաճառք
USD388.5394.5
EUR411423
RUR4.154.35
ավելին
Արդեն հասանելի է
Դեպի վեր