«Մեծ, ընդարձակ համաներում է լինելու: Մի քանի օրից Աժ պետաիրավական եւ մարդու իրավունքների մշտական հանձնաժողովում կքննարկվի, իսկ հետո ելույթում կհնչեցնեմ այդ թվերը»,- խորհրդարանում լրագրողների հետ զրույցում ասաց արդարադատության նախարարի պաշտոնակատար Արտակ Զեյնալյանը: Անդրադառնալով այն դեպքին, որ ցմահ ազատազրկվածն առաջին անգամ դատարանով արդարացվել է, նախարարն ասաց. «Դա առաջինն է, բայց վերջինը չէ»: Նախարարը նշեց, որ Հայաստանում ՔԿ-ների ծանրաբեռնվածության խնդիր չկա:
«Այս կառավարությունը, արդարադատության նախարարությունն այս խնդիրը լուծել է: Չկա մեկը, որի համար քնելու տեղ չկա: Սա մարդասիրական քայլ ...