Դեպի վեր

Հայագիտական առարկաները բուհերի հայեցողությանը թողնելուն ընդդիմացող մասնագետները հանդիպեցին նախարարին

azatutyun.am11/19/2019, 12:54

Հայագիտական առարկաները բուհերի հայեցողությանը թողնելուն ընդդիմացող մասնագետները հանդիպեցին նախարարին

«Հայոց լեզու», «Հայ գրականություն» և «Հայոց պատմություն» առարկաների պարտադիր դասավանդումը բուհերի հայեցողությանը թողնելու Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության առաջարկությանը դեմ մասնագետները երեկ երեկոյան առաջին հանդիպում-քննարկումն ունեցան նախարար Արայիկ Հարությունյանի հետ։

Դեռ նախորդ շաբաթ մասնագետները պահանջում էին հանդիպում Արայիկ Հարությունյանի հետ՝ քննարկելու «Բարձրագույն կրթության և գիտության մասին» օրենքի փոփոխությունների նախագիծը։ Բուհերում դասավանդողները պահանջում են հետ կանչել նախագիծը, որը, ըստ նրանց, բազմաթիվ կետերով խնդրահարույց է։

Ավելի քան երկու ժամ տևած քննարկմանը Հարությունյանը, դիմելով դասախոսներին, ասաց. - «Հարգելի գործընկերներ, լեզու գտեք ձեր գործընկերների հետ, համոզեք, որ իրենց ֆակուլտետներում անհրաժեշտ է, որպեսզի անցնեն հայերեն և պատմություն, մի եկեք նախարարին համոզեք, որ դա անհրաժեշտ է անցնել: Որովհետև եթե ձեր ֆակուլտետներում ձեր գործընկերների՝ ոչ մասնագիտական, ոչ հայագիտական ֆակուլտետներում, դուք ակադեմիական միջավայրում եք, դուք, ինչպես ամենասկզբից նշեցիք, մտավորականներով եկել եք ձեր մտահոգությունները հայտնելու, և եթե նախարարությունում չկան մտավորականներ, պետք է ձեր մտավորական գործընկերներին ձեր բուհերում համոզեք»:

Երևանի Պետական համալսարանի հայոց լեզվի ամբիոնի վարիչ Յուրի Ավետիսյանն «Ազատության» հարցին ի պատասխան ասաց՝ միևնույն է, իրենք շարունակում են մնալ այն կարծիքին, որ հայոց լեզվի ուսուցումը պետք է իրավունքի ուժով ամրապնդվի նոր օրենքում, քանի դեռ ավագ դպրոցներում իրավիճակ չի փոխվել: «Այս քայլերը, որոնք նախատեսում են բուհում էական փոփոխություններ կատարելու, պետք է նախ ուղղված լինեին հանրակրթությանը», - նշեց Ավետիսյանը:

Օրենսդրական առաջարկը մտահոգել է նաև մի խումբ ուսանողների։ Անցած շաբաթվանից Արայիկ Հարությունյանի հրաժարականն են պահանջում ՀՅ Դաշնակցության երիտթևի ներկայացուցիչները, որոնց միացել են նաև Երևանի Պետական համալսարանի բանասիրական ֆակուլտետի ուսանողները։ Իսկ թե արդյոք պատրաստվում է նաև նրանց հետ հանդիպել, նախարա...

Կարդալ ամբողջովին

Եղանակ

Ջերմ {{currentData.temp}}℃
Քամի {{currentData.wind}}կմ/ժ
Խոնավ {{currentData.humidity}}
  • Երեւան
  • Աբովյան
  • Ծաղկաձոր
  • Սեւան
  • Գյումրի
  • Էջմիածին
  • Դիլիջան
  • Վանաձոր
  • Աշտարակ
7 օրվա տեսություն

Փոխարժեքներ

ԱռքՎաճառք
USD390396
EUR414426
RUR4.124.32
ավելին
Արդեն հասանելի է
Դեպի վեր