Դեպի վեր

Ոստիկանության Ճամբարակի բաժնի քրեական հետախուզության ավագ օպելիազորի սպանության գործով 37-ամյա կասկածյալի նկատմամբ հայտարարվել է հետախուզում. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

shamshyan.com09/26/2022, 1:36

Ոստիկանության Ճամբարակի բաժնի քրեական հետախուզության ավագ օպելիազորի սպանության գործով 37-ամյա կասկածյալի նկատմամբ հայտարարվել է հետախուզում. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ Հայաստանի քննչական կոմիտեի Գեղարքունիքի մարզային քննչական վարչությունում նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում Սևանի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ, որի առթիվ էլ քննիչի կողմից հետախուզում է հայտարարվել Ճամաբարակ քաղաքի բնակիչ, 37-ամյա Սամվել Սոսյանի նկատմամբ:



Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, հետախուզումը հայտարարվել է սեպտեմբերի 23-ից, իսկ քննիչը դիմել է նաև Գեղարքունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի Ճամբարակի նստավայր, միջնորդելով դատարանին, որպեսզի որպես հետախուզվող՝ խափանման միջոց ընտրվի երկամսյա կալանքը:

Դատարանը բավարարել է քննիչի միջնորդությունը ու եթե Ս.Սոսյանը հայտնաբերվի կամ ինքնակամ ներկայանա իրավապահներին, կալանավորվելու է: Նա կասկածվում է ոստիկանության Ճամաբարակի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի ավագ օպերլիազոր Սիփան Սարիբեկյանին դանակի մի քանի հարվածներով սպանելու մեջ:

Ինչպես ավելի վաղ դեպքի վայրից հայտնել էր ֆոտոլրագրողը,սեպտեմբերի 20-ին սպանություն էր տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում: Ժամը 19:20-ի սահմաններում Ճամբարակի առողջության կենտրոնից ոստիկանության Ճամբարակի բաժին ահազանգ էր ստացվել, որ սուր կտրող-ծակող առարկայից ստացած բազմաթիվ վնասվածքներով իրենց մոտ է տեղափոխվել տղամարդու դի:

ՀՀ ոստիկանության պետ, ոստիկանության գեներալ-մայոր Վահե Ղազարյանի կարգադրությամբ Երևանից Ճամբարակ էին ժամանել ՀՀ ոստիկանապետի առաջին տեղակալ, ոստիկանության գեներալ-մայոր Արամ Հովհաննիսյանը, ՀՀ ոստիկանապետի տեղակալ, ոստիկանության գնդապետ Կամո Ցուցուլյանը, ՀՀ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության պետ, ոստիկանության գնդապետ Վարդան Վարդանյանն ու նույն գլխավոր վարչության պետի տեղակալ Արմեն Պետրոսյանը:

Հիվանդանոց էին ժամանել ոստիկանության Գեղարքունիքի մարզային վարչության պետ Արթուր Մկրտչյանը, վարչության պետի օպերգծով տեղակալ Տիգրան Պետրոսյանը, ոստիկանության Ճամբարակի բաժնի պետ Միքայել Միքայելյանը:

Ժամանել էին նաև Հայաստանի քննչական կոմիտեի Գեղարքունիքի մարզային քննչական վարչության պետ Արման Բաղդասարյանը, նույն վարչության Սևանի քննչական բաժնի պետ Թորգոմ Չանդոյանը և հատկապես կարևոր գործերով ավագ քննիչներ Արման Հարությունյանն ու Եղիշե Մաթևոսյանը:

Ոստիկաններն ու քննիչները հայտնաբերել էին նաև դեպք...

Կարդալ ամբողջովին

Եղանակ

Ջերմ {{currentData.temp}}℃
Քամի {{currentData.wind}}կմ/ժ
Խոնավ {{currentData.humidity}}
  • Երեւան
  • Աբովյան
  • Ծաղկաձոր
  • Սեւան
  • Գյումրի
  • Էջմիածին
  • Դիլիջան
  • Վանաձոր
  • Աշտարակ
7 օրվա տեսություն

Փոխարժեքներ

ԱռքՎաճառք
USD391397
EUR413425
RUR4.124.32
ավելին
Արդեն հասանելի է
Դեպի վեր