Դեպի վեր

Չենք ընկել ՍԴ հետևից, ուզում ենք դատական իշխանությունը լինի անկախ

1in.am11/1/2019, 5:30

Չենք ընկել ՍԴ հետևից, ուզում ենք դատական իշխանությունը լինի անկախ

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանը:

– Դուք վերջին անգամ ե՞րբ եք հանդիպել Վենետիկի հանձնաժողովի նախագահի հետ:

– Վենետիկի հանձնաժողովի նախագահի հետ հանդիպել ենք վերջերս ԱԺ նախագահի՝ Ստրասբուրգ կատարած այցի շրջանակում:

– Այսինքն՝ Հայաստանի Սահմանադրական դատարանի շուրջ այս խմորումներն արդեն կային, ենթադրում եմ, որ այդ մասին զրույց ծավալվել է այնտեղ:

– Փակ քննարկում չէ, բոլորը գիտեն Հայաստանում զարգացումները այս հարցի վերաբերյալ, այո, Վենետիկի հանձնաժողովի հետ անդրադարձ եղել է նաև այս հարցին, քննարկվել են նաև այլ հարցեր: Համագործակցությունը Վենետիկի հանձնաժողովի հետ վերջին շրջանում բավականին լավ մակարդակի վրա է բարձրացվել…

– Վենետիկի հանձնաժողովի նախագահի կարծիքը Հայաստանի ՍԴ-ի շուրջ ստեղծված ճգնաժամի վերաբերյալ սպասելի՞ էր, կա՞ իսկապես այնպիսի մտահոգություն, ինչպիսին ներկայացնում է Բուքիքիոն:

– Բուքիքիոն, ըստ էության, ոչ թե մտահոգություն է արտահայտում, այլ կոչ է անում պետական մարմիններին, միգուցե նախևառաջ ՍԴ-ին՝ մնալ սահմանադրական լիազորությունների շրջանակում, որովհետև չափազանց կարևոր է, որ պետական մարմինները մնան Սահմանադրությամբ իրենց վերապահված լիազորությունների շրջանակում և ապահովեն Սահմանադրության բնականոն գործունեությունը:

– Ինչո՞ւ է այդ հայտարարությունը ընկալվում որպես ՍԴ նախագահին աջակցելու նպատակով արված հայտարարություն:

– Որտե՞ղ են տեսել ՍԴ նախագահին աջակցելու, ՍԴ-ին սատարելու կամ իշխանություններին քննադատելու կոչ: Սա ընդամենը հայտարարություն է, որն արվել է մի մարմնի կողմից, որի կարծիքը խորհրդատվական է: Որոշակի առումով դա նաև արձագանք է և վերաբերմունք երկրում ընթացող գործընթացներին:

– Այդ դեպքում ինչո՞ւ է տպավորություն ստեղծվում, որ Բուքիքիոն մոտեցել է մեր երկրի ներքին գործերին միջամտելու սահմանին:

– Նախ՝ պետության ինքնիշխան իրավունքն է անդամակցել կամ չանդամակցել այս կամ այն միջազգային կազմակերպությանը: Երկրորդ՝ անդամակցելու դեպքում կան որոշակի խաղի կանոններ, որոնցով պետք է առաջնորդվել: Եվ երրորդ՝ պարբերաբար այդ կազմակերպությունը որոշակի դիտարկումներ է անում և հարցադրումներ է ներկայացնում, որոնք վերապահված են իր իրավասությունների ոլորտին: Սա կդիտվեր որպես միջամտություն մեր ներքին գործերին միայն այն դեպքում, եթե Վենետիկի հանձնաժողովի նախագահը վերազանցեր այն լիազորությունները, որոնցով օժտված է, որով նաև մենք ենք՝ որպես Վենետիկի հանձնաժողովի անդամ, օժտել այդ լիազորություններով:

– Չի՞ եղել այդպիսի վերազանցում անգամ տողատակում:

– Ո՛չ… Վենետիկի հանձնաժողովը կոչված է երաշխավորելու միասնական ստանդարտներ, որոնք կիրառելի են բոլոր պետություններում: Եվ շատ դեպքերում Վենետիկի հանձնաժողովի կարծիքը դրական ազդեցություն է ունեցել Հայաստանի օրենսդրության զարգացման վրա:

– Երբևէ եղե՞լ է առիթ, որ Վենետիկի հանձնաժողովում խոսեք ՀՀ ՍԴ նախագահի կասկածելի ընտրության մասին, որի շուրջ էլ Հայաստանում վեճ է գնում:

– Իմ կարծիքով՝ այդ մասին խոսակցությունները ավելի շուտ են հասել Վենետիկի հանձնաժողով, քան մենք հասցրել ենք այդ ինֆորմացիան փոխանցել նրանց…

– Կարո՞ղ ենք փաստել, որ Ազգային ժողովը ձախողեց իրավական վերջին հնարավորությունը, խոսքը հայտնի դիմումի մասին է, երբ պետք էր դադարեցնե...

Կարդալ ամբողջովին

Եղանակ

Ջերմ {{currentData.temp}}℃
Քամի {{currentData.wind}}կմ/ժ
Խոնավ {{currentData.humidity}}
  • Երեւան
  • Աբովյան
  • Ծաղկաձոր
  • Սեւան
  • Գյումրի
  • Էջմիածին
  • Դիլիջան
  • Վանաձոր
  • Աշտարակ
7 օրվա տեսություն

Փոխարժեքներ

ԱռքՎաճառք
USD390396
EUR412424
RUR4.134.33
ավելին
Արդեն հասանելի է
Դեպի վեր