Դեպի վեր

Եվրամիությունը և ԱՄՆ-ը որոշեցին օգնել Հայաստանին, իսկ Մոսկվան աջակցելու փոխարեն բարձրացնում է գազի գինը

1in.am04/10/2020, 6:12

Եվրամիությունը և ԱՄՆ-ը որոշեցին օգնել Հայաստանին, իսկ Մոսկվան աջակցելու փոխարեն բարձրացնում է գազի գինը

Այն բանից հետո, երբ կորոնավիրուսի պանդեմիան կաթվածահար արեց ամբողջ Եվրոպան՝ ծանր վիճակի մեջ դնելով նախ Իտալիային, հետո նաև այլ առաջատար երկրների՝ Իսպանիա, Ֆրանսիա, Գերմանիա, միջազգային քաղաքական դիսկուրսում ակտիվացան խոսակցությունները Եվրամիության պառակտման, հասունացող նոր ճգնաժամի, միմյանց չօգնելու և այլ խնդիրների մասին: Միտքն այն է, որ կորոնավիրուսի ճգնաժամը ծանր հարված է հասցրել հատկապես բաց, զարգացած երկրներին, որոնք երկար տարիներ օրինակելի են եղել իրենց մոդելով ամբողջ աշխարհի համար, և հնարավոր է, որ նոր իրողությունները հետկորոնավիրուսային աշխարհում թուլացնեն գլոբալիզացման և ինտեգրման գործընթացները: Այս խոսակցությունները հասան նաև Հայաստան՝ տեղ գտնելով քաղաքական հռետորաբանության մեջ: ՀՀ Ազգային ժողովի «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը նամակով դիմել է Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) բարձրագույն մարմնին՝ Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդին՝ նշելով, թե «գլոբալիզմի գաղափարները, համընդհանուր լուծում գտնելու հնարավորությունը լուրջ հարվածի տակ են այսպես կոչված՝ զարգացած երկրներում», իսկ Եվրամիությունը «սկսել է փակվել և մասնատվել «յուրաքանչյուրն իր համար» սկզբունքով՝ հիվանդության տարածման տեմպերից ավելի արագ»:

Շատ փորձագետներ, սակայն, համաձայն չեն այս տեսակետին ու չափազանցված են համարում նման գնահատականները: Միջազգայնագետ Վիգեն Չետերյանը ավելի օբյեկտիվ է նայում հարցին՝ ասելով, որ նախ՝ Եվրամիության հիմքում ֆինանսական համագործակցությունն է, և երկրորդն էլ՝ եվրոպական երկրները պարզապես չունեին համաձայնագրեր այն մասին, թե ի՞նչ քաղաքականություն պիտի վարեն համաճարակների պայմաններում:

Մյուսներն էլ փաստում են, որ եվրոպական համերաշխության էլեմենտներն արդեն սկսել են ակտիվանալ: Ինչպես Եվրոնյուզն է հաղորդում՝ Գերմանիան ընդունում է COVID-19-ով վարակված հիվանդների Իտալիայից և Ֆրանսիայից, իսկ Գերմանիայի Դաշնային Հանրապետության ղեկավարությունը հայտարարել է, որ համերաշխությունը, միասնությունը և փոխօգնությունը Եվրամիության շրջանակներում չպետք է դառնան կորոնավիրուսի նոր զոհերը:

Թեմայի շուրջ «Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է Գլոբալիզացիայի և տարածաշրջանային համագործակցության վերլուծական կենտրոնի ղեկավար, եվրոպագետ Ստեփան Գրիգորյանը:

– Պարոն Գրիգորյան, երևի գաղտնիք չէ, որ Մարուքյանի և իր թիմակիցների հիմնած կուսակցության հիմնական գաղափարներից ու առաջնահերթություններից մեկը եղել է Հայաստանը եվրոպական մոդելի երկիր դարձնելը և ԵՄ լիիրավ անդամակցությանը հասնելը: Ինչպե՞ս կմեկնաբանեք այդ նամակը, ինչո՞վ կբացատրեք նման կտրուկ շրջադարձը դեպի Մոսկվա:

– Դժվարանում եմ ասել՝ ինչի՞ հետ է կապված այս դիմումը և ի՞նչ նպատակ ունի: Ավելի լավ կլինի Էդմոն Մարուքյանին հարցնել: Ես ասեմ իմ կարծիքը Եվրասիական տնտեսական միության մասին: Ինչպես նախկինում եմ ասել՝ այսօր էլ կրկնում եմ, որ ԵԱՏՄ-ն ստեղծված չէ համագործակցելու կամ Հայաստանի, Ղազախստանի, մյուս անդամների տնտեսությունը զարգացնելու համար: Ռուսաստանն այս կառույցը ստեղծեց միայն մեկ բանի համար՝ ստրկական վիճակում պահելու, վերահսկողության տակ պահելու մեզ: Ուրեմն նրանց նման դիմումներ գրելը՝ ինչ-որ տարբեր մտքերով, խնդրանքներով, ես տեղին չեմ համարում: Այդ դիմումն անիմաստ է, քանի որ ԵԱՏՄ-ն չէր ստեղծվել ինտեգրացիայի, համագործակցության համար, այլ մեզ «կոնտրոլի» տակ պահելու նպատակով, և այսօր մենք ունենք դրա ապացույցները. փոխանակ գազի գինը իջեցնեն մեզ համար՝ աջակցելու մեզ այս ծանր վիճակում, «Գազպրոմը» պլանավորում է 30 տոկոսով բարձրացնել գազի սակագինը: Նայեք Բելառուսի արձագանքին:

Բելառուսը հիմա շատ բարդ հարաբերություններ ունի Ռուսաստանի հետ հենց դրա պատճառով. իրենք ասում են՝ «դուք Իտալիա ուղարկում եք բժիշկներ, դեղերով ինքնաթիռ ուղարկեցիք Միացյալ Նահանգներ, բայց մեզ՝ ձեր դաշնակիցներին, չեք աջակցում»: Ուրեմն ես անիմաստ եմ համարում դիմել ԵԱՏՄ-ին, նրանց հետ ինչ-որ բաներ քննարկել: Ռուսաստանը այս պահին շատ էգոիստաբար շարժվում է միայն իր շահերով: Սա՝ առաջինը:

Երկրորդը, չեմ կիսում այն կարծիքը, որ իբր Եվրոպայում ինտեգրացիոն պրոցեսները թուլանում են: Ճիշտ հակառակը. եթե նկատել եք՝ Եվրամիության ինստիտուտները բավական լուրջ աջակցություն են հիմա ցույց տալիս Իսպանիային, Իտալիային, և եվրոպական համերաշխությունը կամաց-կամաց ուժեղանում է: Ես չգիտեմ՝ գիտե՞ն արդյոք մարդիկ, որ մեծ թվով հիվանդների հիմա Իտալիայից տեղափոխում են Գերմանիա, Ֆրանսիան: Այսինքն՝ իրար օգնում են, այնպես չէ, որ չեն օգնում: Ուղղակի, այո՛, ճգնաժամը շատ լուրջ է, կարելի է նաև թերություններ նկատել, բայց ես նման գնահատականներին համաձայն չեմ: Ասեմ ավելին. ՆԱՏՕ-ն հայտարարեց, որ Հյուսիսային Մակեդոնիան արդեն անդամ է, Եվրամիությունը հայտարարեց, որ Ալբանիան և Հյուսիսային Մակեդոնիան սկսում են իրականացնել ԵՄ անդամ դառնալու ճանապարհային քարտեզը: Ես չգիտեմ՝ որտեղի՞ց են վերցրել, որ համերաշխություն չկա, համագործակցություն չկա: Միգուցե դա Ռուսաստանի ապատեղեկատվության արդյունքն է: Դուք գիտեք, որ Միացյալ Նահանգներն ու Եվրոպան պաշտոնապես ընդունեցին հայտարարություններ, որտեղ Ռուսաստանին մեղադրում են այն բանում, որ նա կորոնավիրուսի խնդիրն օգտագործում է եվրոպացիների, ամերիկացիների միջև սեպ խրելու նպատակով: Դրանք պաշտոնական հայտարարություններ են: Ուրեմն նման բան չկա, թե եվրոպացիներն իրար չեն աջակցում. լավ էլ իրար աջակցում են, ին...

Կարդալ ամբողջովին

Եղանակ

Ջերմ {{currentData.temp}}℃
Քամի {{currentData.wind}}կմ/ժ
Խոնավ {{currentData.humidity}}
  • Երեւան
  • Աբովյան
  • Ծաղկաձոր
  • Սեւան
  • Գյումրի
  • Էջմիածին
  • Դիլիջան
  • Վանաձոր
  • Աշտարակ
7 օրվա տեսություն

Փոխարժեքներ

ԱռքՎաճառք
USD391.5397.5
EUR420431
RUR4.214.41
ավելին
Արդեն հասանելի է
Դեպի վեր