Դեպի վեր

Նոր ծրագրեր, նոր հենակետեր, դրոնների կիրառում․ ԱԻ նախարարը ներկայացրել է համակարգում կատարված աշխատանքները

armenpress.am09/4/2021, 10:42

Նոր ծրագրեր, նոր հենակետեր, դրոնների կիրառում․ ԱԻ նախարարը ներկայացրել է համակարգում կատարված աշխատանքները

ԵՐԵՎԱՆ, 4 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության համակարգում շուրջ 10 ամսում նորարարություններ են մտցվել, բազմաթիվ հարցերի լուծումներ են տրվել, մարզերում հենակետեր են տեղադրվել, սակայն միևնույն ժամանակ կան գերակա խնդիրներ, որոնք դեռևս ուսումնասիրման և լուծման կարիք ունեն։

«Արմենպրես»-ը ՀՀ ԱԻ նախարար Անդրանիկ Փիլոյանի հետ զրուցել է հանրապետությունում բռնկվող հրդեհների, ավտոպարկի համալրման, նոր ծրագրերի, սահմանամերձ բնակավայրերում հենակետերի տեղադրման և այլ հարցերի շուրջ։

- Պարոն Փիլոյան, շուրջ 10 ամիս առաջ նշանակվեցիք ԱԻ նախարարի պաշտոնում։ Այնուամենայնիվ, ՊՆ N զորամիավորման հրամանատարի պաշտոնը զբաղեցնելուց հետո ԱԻ նախարարի պաշտոնին հեշտ հարմարվեցի՞ք։

- Չեմ կարծում, որ այստեղ հարմարվելու խնդիր ունեմ։ Համեմատելով ասեմ, որ ՊՆ համակարգում ծառայությունն ավելի բարդ ու դժվար է եղել, քան հիմա։ Ծառայության գրեթե ողջ ընթացքում զբաղեցրել եմ հրամանատարական պաշտոններ, ծառայել եմ սահմանամերձ շրջաններում, բնականաբար, հակառակորդի հետ անմիջական շփման պայմաններում։ Անգամ մեկ զինվորի կորուստը անասելի ցավ է, իսկ այսօր արտակարգ իրավիճակների ծառայությունում մենք մարդկային կյանքեր ենք փրկում։ Կարծում եմ դրանով ամեն ինչ ասված է։ Աշխատանքի բնույթն ընդհանուր առմամբ կարելի է ասել նույնն է։ Կարևոր է մարդու մոտեցումն ու աշխատանքին նվիրումը, մնացածն ինքնին ստացվում է։

- Արդյոք շարունակո՞ւմ եք նույն կարգախոսով առաջնորդվել՝ «Ով ուզում է աշխատել` միջոցներ է ձեռնարկում, ով չի ուզում աշխատել` պատճառներ է փնտրում»։

- Այո, իհարկե։ Ես այդպես եմ շարժվում արդեն ավելի քան 10 տարի և այդպես էլ շարունակելու եմ։ Կարծում եմ, որ բոլորը պետք է այդ կարգախոսով առաջնորդվեն։ ԱԻՆ այն աշխատակիցներն, ում հետ առիթ եմ ունեցել անձամբ շփվելու, համոզվել են, որ այդ մոտեցումը ճիշտ է։

- Ձեր պաշտոնավարման ընթացքում գերակա խնդիրներից որո՞նք են եղել և ի՞նչ լուծումներ են տրվել։

-Առաջնահերթ ասեմ, որ նախարարության համակարգում և փրկարար ծառայությունում կատարել ենք կառուցվածքային փոփոխություններ։ Դրանց արդյունքում, մեր կառավարման օղակներում հաստիքներ ենք կրճատել, որոնց հաշվին հաստիքներ ենք ավելացրել Փրկարար ծառայության մարզային կառույցներում։ Դա մեզ հնարավորություն է տվել ավելի հեշտացնել և արագացնել այն գործընթացները, որոնք կատարում են մարզային կառույցների փրկարար ջոկատների շարքային աշխատակիցները։

- Մեր առաջին հարցազրույցի ժամանակ շատ հարցերի շուրջ խոսեցինք, ասում էիք, որ եղել եք սահմանամերձ և սահմանապահ մարզերում։ Այս ընթացքում ի՞նչ փոփոխություններ են եղել, ինչպիսի՞ լուծումներ են տրվել առկա խնդիրներին։

- Նշանակմանս առաջին իսկ օրվանից այցելել եմ սահմանամերձ և սահմանապահ մարզեր, ծանոթացել խնդիրներին։ Ուսումնասիրել եմ այն լուծումները, որոնք տեղում առաջարկվել են, ինչից հետո ծավալուն աշխատանքներ ենք կատարել։ Դրանց մի մասն այսօր արդեն իսկ ստացել է իր լուծումը, մյուս մասի խնդիրներին լուծում տալու ուղղությամբ դեռևս աշխատանքներ ենք կատարում։

- Արցախյան 44-օրյա պատերազմից հետո սահմանամերձ բնակավայրերն ավելացել են։ Այն ժամանակ արդեն Տավուշի մարզում ստեղծվել էին հենակետեր։ Մինչ այսօր ի՞նչ քայլեր են ձեռնարկվել այդ ուղղությամբ։ Սյունիքի մարզում տեղադրվե՞լ են նման հենակետեր։

- Պատերազմից հետո, նման հենակետեր ունենալու անհրաժեշտություն առաջացավ նաև Սյունիքի մարզում։ Արդեն քաղպաշտպանության հենակետ ունենք Շուռնուխում և Շիկահողում։ Շուռնուխում հերթապահություն է իրականացվում Սյունիքի հրշեջ-փրկարարական ջոկատների ուժերով, իսկ Շիկահողում ՝ համայնքի կամավորների միջոցով: Նրանց ապահովել ենք հրշեջ մեքենայով, համապատասխան հանդերձանքով, ինչպես նաև անցկացվել են վերապատրաստումներ: Այժմ աշխատանքներ ենք կատարում նաև սահմանամերձ Կոռնիձորում նման հենակետեր ունենալու ուղղությամբ, նրանց ևս կտրամադրվի հրշեջ մեքենա։ Հույս ունեմ, որ մինչև ամսվա վերջ այդ հենակետը պատրաստ կլինի։ Աշխատանքները շարունակական են լինելու։ Իհարկե, կառավարության Սյունիքի զարգացման ծրագրի շրջանակներում ևս աշխատանքներ են տարվում:

- ԱԻՆ-ի ավտոպարկը հաճախ համալրվում է։ Կխնդրեի նշել, այս տարի քանիսն են, այլ գույքային օժանդակություն ստանալո՞ւ է գերատեսչությունը։

- Մենք մշտապես իրականացնում ենք ԱԻՆ ավտոպարկի համալրում՝ և՛ պետական ծրագրով, և՛ դոնոր կազմակերպությունների կողմից։ Կցանկանայի նաև անրադառնալ եղածի ճիշտ օգտագործմանը և շարքից դուրս եկածները կրկին շարք վերադարձնելուն։ Մենք ունենք ավելի քան 260 մարտական մեքենա, որից 62-ը տարվա սկզբին անսարք էին, սակայն այս պահին առկա է ընդամենը 9 անսարք մեքենա։ Նշեմ նաև, որ Շրջակա միջավայրի նախարարի հետ համաձայնություն ունենք, որ համագործակցության շրջանակներում մեքենաներ հատկացնենք անտառտնտեսություններին, որպեսզի անտառային հրդեհների դեպքում նրանք կարողանան օպերատիվ արձագանքել՝ մինչև հրշեջների դեպքի վայր հասնելը։ Ճիշտ հրդեհաշիջում կազմակերպելու համար, նաև համաձայնություն է ձեռք բերվել նրանց աշխատակիցներին ևս վերապատրաստելու շուրջ։

- «Աղետների վաղ ազդարարման համակարգի ձևավորման հայեցակարգը» ընդունվե՞լ է։ Արդյո՞ք դրա կիրառումը կարդարացնի իրեն և ձեր սպասելիքները։ Քանի՞ Էլեկտրաշչակ կա Հայաստանում և քանի՞սն է անհրաժեշտ։

- Համակարգը դեռևս չի ներդրվել, նախագիծն այս պահին շրջանառվում է Կառավարությունում և նախատեսված է, որպեսզի այն հաստատվի 2021 թվականի նոյեմբերի երկրորդ կեսին։ Այդ ծրագրի համաձայն ազդարարման աշխատանքները պետք է ավարտվեն մինչև 2023 թվականի դեկտեմբերի երկրորդ կեսը։ Մեր ուսումնասիրությունների արդյունքում հաշվարկել ենք, որ Հայաստանում անհրաժեշտ է 1544 էլեկտրաշչակներ ու ազդարարման վահանակներ ունենալ։ Այս պահին առկա է 951 էլեկտրաշչակ։ Կուզեի շեշտել, որ նշված 951-ից 468-ը տեղադրվել է Արցախյան 44-օրյա պատերազմից հետո։ Այսինքն՝ ինտենսիվ կերպով աշխատանքներ ենք իրականացնում, որպեսզի տեղադրենք այդ շչակները և կարողանանք դրանով ամբողջ հանրապետությունում բնակչության ազդարարման խնդիրներ լուծել։

- Երկրում կան վտանգավոր սողանքային տեղամասեր։ Ի՞նչ մեխանիզմով է իրականացվում այդ տեղամասերի դիտարկումնր և ի՞նչ քայլեր են արվում, որպեսզի դադարեցվեն սողանքները։

- Իհարկե, աշխատանքներն այդ ուղղությամբ կատարվել են և ունեն շարունակական բնույթ։ Օրինակ, 2014-2017 թթ. Ճապոնիայի միջազգային համագործակցության գործակալության հետ իրականացված «Սողանքային աղետի կառավարման» ծրագրով իրականացվել է Շիրակի մարզի Առափի, Տավուշի մարզի Գետահովիտ և Կոտայքի մարզի Ողջաբերդ համայնքների սողանքային մարմինների երկրաբանական և երկրաֆիզիկական հետազոտություններ, որից հետո նշված սողանքային մարմիններում տեղադրվել են խորքային և մակերևույթային գրունտի շարժը չափող, ինչպես նաև անձրևաջրերը և ստորերկրյա ջրերի մակարդակները չափող սարքեր: Չափող սարքերը միացված են համայնքներում տեղադրված համակարգիչներին, որոնք իրենց հերթին միացված են Արտակարգ իրավիճակների նախարարությունում տեղադրված սերվերին, ինչը հնարավորություն է տալիս օնլայն ռեժիմով հետևել և գրանցել սողանքների գրունտի շարժը։

- Այս տարի նաև պետք է 48,5 մլն դրամի շրջանակներում Դիլիջանի «Մեծ Թալա», Հովքի, Կապան քաղաքի Երկաթուղայինների փողոցի և 10-րդ դպրոցի, Ներքին Ծղկավանի և Դպրաբակ համայնքների (թվով 6) սողանքավտանգ տեղամասերի գործիքային հետազոտություններ իրականացվեին, ի՞նչ փուլում է այդ գործընթացը։

- Պետք է ասեմ, որ Շիրակի մարզի Առափի, Տավուշի մարզի Գետահովիտ համայնքներում և Լոռու մարզի Թումանյան-Սանահին երկաթգծի 2624 կմ պկ 4-7 հատվածի սողանքային տեղամասում կատարվել են հորիզոնական հորատման և ջրահեռացման, իսկ Լոռու մարզի Հ-70՝ Մ-6-Մարց-Աթան հանրապետական նշանակության ճանապարհի 25-րդ կմ-ի ակտիվացած սողանքային տեղամասում իրականացվել են հորատապայթեցման աշխատանքներ։ Ինչ վերաբերում է 48,5 մլն դրամի շրջանակներում նախատեսվող գործիքային հետազոտություններին, ապա ասեմ, որ այդ ծրագիրը հետաձգվել է և ներառվել է 2021-2023 թվականների միջնաժամկետ ծախսային ծրագրերում:

- Ձեր առաջարկով պետք է ԱԻՆ Ճգնաժամային կառավարման պետական ակադեմիայի և ՊՆ Վազգեն Սարգսյանի անվան ռազմական համալսարանի միջև համագործակցության նոր ծրագիր մեկնարկեր։ Իրականացվե՞լ է այդ ծրագիրը և ի՞նչ ընթացքում է։

- Ճգնաժամային կառավարման պետական ակադեմիայում հանդիպում ենք ունեցել Պաշտպանության նախկին նախարար Վաղարշակ Հարությունյանի հետ և քննարկել այդ ծրագրի իրականացման հարցերը։ Այս պահի դրությամբ ունենք 14 ուսանող, ովքեր ցանկություն են հայտնել իրենց ծառայությունն անցկացնել Պաշտպանության նախարարության համակարգում՝ համաձայն պայմանագրի։ ՊՆ կադրերի վարչությունում այժմ մշակվում է պայմանների կրման կարգը, որը ներկայացվելուց հետո արդեն ծրագիրը կյանքի կկոչվի։

- Խոսենք նաև հրդեհների մասին դրանք բավականին շատացել են։ Ինչո՞վ է դա պայմանավորված։ Ձեր կարծիքով, մեր հրշեջ-փրկարարները կարողանում են ճիշտ ժամանակին և հավուր պատշաճի կատարել իրենց աշխատանքները։ Թվեք խնդրեմ նրանց թերություններն ու առավելությունները։

- Վիճակագրական տվյալներով եթե խոսենք, ապա օրական գրանցված արտակարգ պատահարների 70-80 տոկոսը բաժին է ընկնում հրդեհներին, իսկ դր...

Կարդալ ամբողջովին

Եղանակ

Ջերմ {{currentData.temp}}℃
Քամի {{currentData.wind}}կմ/ժ
Խոնավ {{currentData.humidity}}
  • Երեւան
  • Աբովյան
  • Ծաղկաձոր
  • Սեւան
  • Գյումրի
  • Էջմիածին
  • Դիլիջան
  • Վանաձոր
  • Աշտարակ
7 օրվա տեսություն

Փոխարժեքներ

ԱռքՎաճառք
USD390396
EUR412424
RUR4.134.33
ավելին
Արդեն հասանելի է
Դեպի վեր