Դեպի վեր

Ապագաղութացում (Armexit) կամ կյանքի ճանապարհի մեկնարկ. Վարուժան Ավետիսյանի հոդվածի 2-րդ մասը

1in.am11/23/2017, 10:30

Ապագաղութացում (Armexit) կամ կյանքի ճանապարհի մեկնարկ. Վարուժան Ավետիսյանի հոդվածի 2-րդ մասը

«Սասնա ծռեր» խմբի անդամ Վարուժան Ավետիսյանը հրապարակման է ներկայացրել «Ապագաղութացում (Armexit) կամ կյանքի ճանապարհի մեկնարկ Դարձյալ խոսք հայ երիտասարդությանը» հոդվածի երկրորդ մասը, որը ներկայացնում ենք ստորև.

Ապագաղութացում-Armexit-ի գործընթացն սկսելու համար նախ անհրաժեշտ է ստեղծել հայկական սուբյեկտային գործոն, ինչը հնարավոր է, եթե հեռացվի գաղութային վարչակազմը և նրա փոխարեն ստեղծվի ազգային կառավարություն (պետական կառավարման ազգային համակարգ):

Մեր պարագայում գաղութային վարչակազմին հնարավոր է հեռացնել միայն ժողովրդային ընդվզման միջոցով, իսկ ազգային կառավարություն կարող է ձևավորվել «Ժողովրդի վստահության կառավարություն – Անցումային պետական կառավարման համակարգ – Նոր Սահմանադրության համապատասխան կազմավորված պետական կառավարման համակարգ» փուլային կերպափոխումների ճանապարհով:

Ազգային կառավարությունն արդեն պետք է կազմակերպի տարածաշրջանային ճարտարապետության վերանայումն ու գաղութային համակարգի լծակի չեզոքացումը, ինչի համար առնվազն անհրաժեշտ է.

Հրաժարվել հայկական պետականությունը որպես ռուս-թուրքական դաշինքի ու ագրեսիայի մնացորդային արդյունք և իրավասուբյեկտություն չունեցած Խորհրդային Հայաստանի ժառանգորդ համարելու, ինչպես նաև իրավունքի անբաժանելի կոլեկտիվ սուբյեկտ հայությունից նրա արցախաբնակ հատվածը տարանջատելու հանցավոր ու կործանարար մոտեցումներից, որդեգրել 1-ին Հանրապետության ժառանգորդության, Հայրենիքի ու հայության այլ անօտարելի իրավունքների վերատիրացման ռազմավարություն, համայն հայության կամքն արտահայտելու հնարավորություն ունեցող ՀՀ-աբնակ և Արցախաբնակ հայության, ինչպես նաև ՀՀ ոչ հայ քաղաքացիների՝ որպես ամբողջական ու միասնական կոլեկտիվ սուբյեկտի, կամաարտահայտությամբ (հանրաքվեի միջոցով) հիմնադրել Նոր Հանրապետություն ներկայիս ՀՀ պաշտոնական տարածքի և Արցախի սահմանադրական տարածքի վրա՝ «Հայաստանի Հանրապետություն» անվանմամբ:

Մեկնարկել միջազգային իրավունքի սկզբունքների ու նորմերի և գործող միջազգային պայմանագրերի հենքի վրա Հայրենիքի և հայության այլ անօտարելի իրավունքների վերատիրացման իրավաքաղաքական գործընթաց և, առաջնահերթորեն՝

ա)  հայությանը և Հայաստանին վերաբերող մասով անվավեր ճանաչել այդ իրավունքները մերժող և/կամ սահմանափակող բոլոր միջազգային պայմանագրերն ու պայմանավորվածությունները, ինչպես նաև այլ իրավական ակտերն ու գործողությունները, այդ թվում՝ միջազգային իրավունքին հակասող՝ 1921 թ. մարտի 16-ի Մոսկվայի պայմանագիրը և 1921 թ. հոկտեմբերի 13-ի Կարսի պայմանագիրը, ինչպես նաև 1922 թ. դեկտեմբերի 30-ի ԽՍՀՄ կազմավորման մասին պայմանագիրը,

բ) առաջադրել Նոր Հանրապետության իրավազորության հաստատումը Նախիջևանի և Կուր գետի աջ ափի տարածքներում՝ որպես այս գործընթացի հերթական քայլ:

Միայն այսպիսի արմատական, մեր նկատմամբ 100 տարի առաջ ռուս-թուրքական դավադիր գաղութարար դաշինքի ձեռքով իրականացվածին համարժեք քայլերով է հնարավոր իրավիճակ և տարածաշրջանային ճարտարապետություն փոխելու սկիզբ դնել և մեկնարկել գաղութային համակարգի հենքի խարխլման և Հայաստանը կառավարող գաղութային լծակի չեզոքացման դրանով իսկ՝ ապագաղութացված ինքնուրույն հայկական գործոնի ձևավորման գործընթաց:

Եթե չունենանք անհրաժեշտ կամք ու վճռականություն, ապա դատապարտված ենք ռուսական գաղութատիրության սարդոստայնում մնալու և արյունաքամ լինելով վերանալու: Իսկ եթե գիտակցենք տարածաշրջանում տեղի ունեցող աշխարհաքաղաքական զարգացումների շնորհիվ առաջացող հնարավորությունները, սահմանների վերաձևման անխուսափելիությունը և թամբենք այս փոփոխությունների ալիքը, ապա սկիզբ կդնենք Հայրենիքի վերատիրացման և ազգային առաքելության վերաստանձնման։

Միևնույն ժամանակ՝ այս քայլերը բավարար չեն ապագաղութացման համար: Դրանք անհրաժեշտ են որպես ապագաղութացման պայմաններ և նախադրյալներ և միայն ասպարեզ ու հնարավորություն են բացում դրա համար[i]:

Ուստի, բացի դրանցից, Ռուսաստանից ապագաղութացումը ենթադրում է նաև գործողությունների համալիր ծրագիր: Այդ ծրագրի առաջնահերթ գործողությունները պետք է լինեն (հերթականությունը կարևոր է, զուգադրումը՝ հնարավոր)[ii].

դուրս բերել ՌԴ սահմանապահ զորքերը և ՀՀ պետական սահմանի համապատասխան հատվածները հանձնել ՀՀ Սահմանապահ զորքերին,

չեղյալ հայտարարել ՌԴ հետ ՀՕՊ միասնական համակարգի և զորքերի (ուժերի) միացյալ խմբավորման վերաբերյալ պայմանագրերը,

դուրս գալ ՌԴ առանցքի շուրջ ստեղծված վերպետական ու դաշինքային բազմակողմ ձևաչափերից (ՀԱՊԿ, ԵԱՏՄ, ԱՊՀ),

իրագործել ապակոմունիզացման և ապախորհրդայնացման (անհրաժեշտ մասով՝ ապառուսականացման) ծրագիր,

իրականացնել քաղաքական, տնտեսական և գործակալական լյուստրացիա (գաղտնազերծում) և ապահովել պետությունը զավթած հանցավոր համագործակցության (գաղութային վարչակազմի և հանցակիցների) դատաիրավական պատասխանատվություն, ինչպես նաև պետության ու քաղաքացիների քաղաքական, քաղաքացիական, տնտեսական ու սոցիալական խախտված իրավունքների վերականգնում,

դուրս բերել ՌԴ ռազմակայանը ՀՀ տարածքից,

ազգայնացման կամ այլ եղանակով ազգային վերահսկողություն հաստատել ռուսական կողմի սեփականությանը կամ կառավարմանը հանձնված ռազմավարական ենթակառույցների ու օբյեկտների նկատմամբ:

Որպես ամփոփում

Մեր ազգային մարմնի և պետականության շարունակական քայքայման հիմնական պատճառը հ...

Կարդալ ամբողջովին

Եղանակ

Ջերմ {{currentData.temp}}℃
Քամի {{currentData.wind}}կմ/ժ
Խոնավ {{currentData.humidity}}
  • Երեւան
  • Աբովյան
  • Ծաղկաձոր
  • Սեւան
  • Գյումրի
  • Էջմիածին
  • Դիլիջան
  • Վանաձոր
  • Աշտարակ
7 օրվա տեսություն

Փոխարժեքներ

ԱռքՎաճառք
USD384.5390.5
EUR409421
RUR4.114.31
ավելին
Արդեն հասանելի է
Դեպի վեր