Դեպի վեր

Երևանցին այդպես էլ չզգաց, չհասկացավ, որ նա քաղաքապետ է․Գեղամ Նազարյան

panorama.am08/3/2020, 4:12

Երևանցին այդպես էլ չզգաց, չհասկացավ, որ նա քաղաքապետ է․Գեղամ Նազարյան

Կառավարության գործունեությունից դժգոհողների թիվն աճում ու աճում է: Այս մասին նշված է «Այլընտրանքային նախագծեր խմբի» ներկայացուցիչ Գեղամ Նազարյանի հրապարակման մեջ։

«Մամուլի հրապարակումներից, հանրային տրամադրություններից դատելով կարելի է արձանագրել, որ ամենացածր վարկանիշ, բացասական իմիջ ունեցող պաշտոնյաները երեքն են՝ Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը, ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը և ԿԳՍՄ նախարար Արայիկ Հարությունյանը:

Հայկ Մարությանը բացակա էր հենց քաղաքապետ ընտրվելուց անմիջապես հետո: Երևանցին այդպես էլ չզգաց, չհասկացավ, որ նա քաղաքապետ է, իսկ կորոնավիրուսային համավարակի ընթացքում նա իրեն դրսևորեց շարքային դասալիքի նման: Մարությանը գուցե այս ընթացքում բարելավում է իր և իր ընտանիքի, մտերիմների վիճակը, բայց դրանից տուժում է քաղաքը և երեւանցին: Նա այդպես էլ չկատարեց իր խոստումներից և ոչ մեկը, եթե չհաշվենք աղբահանության հետ կապված հարցը, որը ստեղծեց հենց ինքը, որ հետո ինքն էլ այն կարգավորի:

Արսեն Թորոսյանն իր գործունեությունը սկսեց սկանդալային քայլերով, որոշումներով, իսկ կորոնավիրուսային համավարակի ընթացքում պարզապես տապալեց աշխատանքը, որը կյանքեր արժեցավ, բայց պահպանեց ցինիզմն ու մեծամտությունը: Իհարկե, շատ շուտով նա ստիպված է լինելու պատասխան տալ, թե Հայաստանում ինչու են այսքան շատ մահերի թիվը և ինչու տապալվեց պայքարը կորոնավիրուսային համավարակի դեմ: Ի վերջո մարդկանց կյանքերի հետ խաղալը ֆեյսբուքյան ցինիկ գրառումներ չեն, որ գուցե եւ արհամարհանքի մատնվեն: Կոնկրետ յուրաքանչյուր մահվան դեպքի համար Թորոսյանը պետք է պատասխան և բացատրություն տա:


Մեծամտությամբ աչքի է ընկնում նաև սուպեր նախարար Արայիկ Հարությունյանը, որը, չգիտես որ արժանիքի համար ստացավ սուպեր նախարարություն և հերթով տապալեց բոլոր ոլորտները: Նա մեծամտության եւ ավելորդ ինքնահավանության պատճառով փչացրեց հարաբերությունները բոլորի...

Կարդալ ամբողջովին

Եղանակ

Ջերմ {{currentData.temp}}℃
Քամի {{currentData.wind}}կմ/ժ
Խոնավ {{currentData.humidity}}
  • Երեւան
  • Աբովյան
  • Ծաղկաձոր
  • Սեւան
  • Գյումրի
  • Էջմիածին
  • Դիլիջան
  • Վանաձոր
  • Աշտարակ
7 օրվա տեսություն

Փոխարժեքներ

ԱռքՎաճառք
USD390396
EUR417429
RUR4.184.38
ավելին
Արդեն հասանելի է
Դեպի վեր