Դեպի վեր

Աննախադեպ իրադարձություն Արցախում

1in.am03/30/2020, 4:06

Աննախադեպ իրադարձություն Արցախում

Արցախի հանրային հեռուստատեսության ուղիղ եթերում երեկ երեկոյան տեղի ունեցավ նախագահի թեկնածուների բանավեճը, որն աննախադեպ իրադարձություն է Արցախի ներքաղաքական կյանքում։ Սա մրցակցային քարոզարշավի, դեմոկրատական ընթացակարգով տեղի ունեցած գործընթացի գեղեցիկ ֆինալ էր։ Միջազգայնորեն չճանաչված Արցախը կարողացավ դեմոկրատիայի մաստեր կլաս ցույց տալ՝ օրինակ հանդիսանալով անգամ ժողովրդավարական կայացած երկրների համար։

Հեռուսատաբանվեճի այս ֆորմատն, անշուշտ, ուներ որոշակի բացթողումներ, որոնք արձանագրում ենք՝ Արցախի մեր գործընկերներին օրենսդրական լուծումներ հուշելու, քաղաքական մշակույթը հարստացնելու անկեղծ մղումով։

Մարտի 31-ին Արցախում անցկացվելու են երկու ընտրություններ՝ նախագահական և խորհրդարանական։ Հայկական երկրորդ պետության Սահմանդրությունը ինստիտուցիոնալ մակարդակում կարևորում է նախագահի և խորհրդարանի ինստիտուտները՝ զսպումների ու հակակշիռների մեխանիզմներով։ Ըստ այդմ՝ շատ կարևոր պետք է համարվեր նաև խորհրդարանական ընտրություններին վերաբերող հեռուստաբանավեճի կազմակերպումը՝ հատկապես, որ Արցախում կան ազդեցիկ գործիչներ, օրինակ՝ Սամվել Բաբայանը, որոնք տարբեր օբյեկտիվ և սուբյեկտիվ պատճառներով մասնակցում են միայն խորհրդարանական ընտրություններին։

Մյուս խնդիրն այն է, որ նախագահական կամպանիայի ազդեցիկ մասնակիցներից մեկը՝ ԱԳ նախարար Մասիս Մայիլյանը, չէր մասնակցում երեկվա հեռուստաբանավեճին։ «Ըստ իս, հեռուստաբանավեճի առաջարկվող ձևաչափը չի կարող արդյունավետ լինել և դժվար թե նպաստի թեկնածուների դավանած սկզբունքների ու ծրագրային դրույթների առավել ևս հանրայնացմանը, ինչը, ըստ էության, պետք է լինի նման բանավեճի նպատակը։ Արմատական բարեփոխումների մեր հայեցակարգն այս դժվարին պայմաններում հնարավորինս ներկայացվել է ընտրողներին, հուսով եմ՝ նույնը հասցրել են անել մյուս թեկնածուները։ Ինքս հարցեր չունեմ մյուս թեկնածուներին և հուսով եմ, որ նախընտրական քարոզարշավի ընթացքում ժողովուրդը բոլոր թեկնածուներից կարողացել է ստանալ իրեն հուզող հարցերի պատասխանները։ Իսկ մեր հարցերի ու ակնկալիքների պատասխանը հենց ժողովուրդն է տալու՝ մարտի 31-ին իր քվեարկությամբ»,- հեռուստաբանավեճին իր չմասնակցությունը պա...

Կարդալ ամբողջովին

Եղանակ

Ջերմ {{currentData.temp}}℃
Քամի {{currentData.wind}}կմ/ժ
Խոնավ {{currentData.humidity}}
  • Երեւան
  • Աբովյան
  • Ծաղկաձոր
  • Սեւան
  • Գյումրի
  • Էջմիածին
  • Դիլիջան
  • Վանաձոր
  • Աշտարակ
7 օրվա տեսություն

Փոխարժեքներ

ԱռքՎաճառք
USD390396
EUR412424
RUR4.134.33
ավելին
Արդեն հասանելի է
Դեպի վեր