Դեպի վեր

Կառավարության հաշվեկշռում հաշվառված Toyota Land Cruiser-ը Տավուշի մարզում մերկասառույցի պատճառով հայտնվել է Աղստև գետի ափին. կա վիրավոր. նույն վայրում Mercedes-ն էլ հայտնվել է ջրահեռացման ջրատարում. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

shamshyan.com12/2/2021, 12:00

Կառավարության հաշվեկշռում հաշվառված Toyota Land Cruiser-ը Տավուշի մարզում մերկասառույցի պատճառով հայտնվել է Աղստև գետի ափին. կա վիրավոր. նույն վայրում Mercedes-ն էլ հայտնվել է ջրահեռացման ջրատարում. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Այսօր՝ դեկտեմբերի 2-ին, ճանապարհի մերկասառույցի պատճառով ավտովթարներ են տեղի ունեցել Տավուշի մարզում: Ժամը 11:30-ի սահմաններում Երևանի բնակիչ, 31-ամյա Հովհաննես Պողոսյանը իր վարած Toyota Land Cruiser մակնիշի 006 LL 50 համարանիշի ավտոմեքենայով Երևան-Սևան-Իջևան ավտոճանապարհի 106-րդ կմ հատվածում ճանապարհի մերկասառույցի պատճառով կորցրել է ավտոմեքենայի կառավարումը և հայտնվել ճանապարհի աջ մասով հոսող Աղստև գետի ափին:



Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օպերատիվորեն ժամանել են Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության թիվ 63 հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ:

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան, սահմանազատել տարածքը:

Օպերատիվ է գործել Դիլիջանի հիվանդանոցի բժիշկների հերթապահ խումբը, ովքեր վիրավորին մինչև հիվանդանոց տեղափոխելը, տեղում առաջին բուժօգնությունն են ցուցաբերել, իսկ «Դիլիջան» բժշկական կենտրոնում անհրաժեշտ բժշկական օգնությունը ստանալուց հետո ռեանիմոբիլով տեղափոխվել է Երևանի հիվանդանոցներից մեկը:

Դիլիջանի բժիշկները տեղում օգնություն են ցուցաբերել ուղևոր, Երևանի բնակիչ, 22-ամյա Արմեն Անդրեասյանին, ով այնուհետև հրաժարվել է հիվանդանոց մեկնելուց:

Օպերատիվորեն ժամանել են նաև ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 4-րդ վաշտի 2-րդ դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Էդգար Սուսլիյանի, դասակի հրամանատար Կարեն Աբազյանի գլխավորությամբ:

Տեղում հետաքննական աշխատանքները ղեկավարել է նույն վաշտի ավագ հետաքննիչ Ռուբեն Աղասարյ...

Կարդալ ամբողջովին

Եղանակ

Ջերմ {{currentData.temp}}℃
Քամի {{currentData.wind}}կմ/ժ
Խոնավ {{currentData.humidity}}
  • Երեւան
  • Աբովյան
  • Ծաղկաձոր
  • Սեւան
  • Գյումրի
  • Էջմիածին
  • Դիլիջան
  • Վանաձոր
  • Աշտարակ
7 օրվա տեսություն

Փոխարժեքներ

ԱռքՎաճառք
USD385391
EUR407419
RUR4.14.3
ավելին
Արդեն հասանելի է
Դեպի վեր