Դեպի վեր

Քոչարյանը Երանոսյանին հանձնարարեց, որ գնա Մանվել Գրիգորյանին ասի՝ իրերը հավաքի ու... հատված Մովսես Հակոբյանի ցուցմունքից

armtimes.com05/15/2019, 4:06

Քոչարյանը Երանոսյանին հանձնարարեց, որ գնա Մանվել Գրիգորյանին ասի՝ իրերը հավաքի ու... հատված Մովսես Հակոբյանի ցուցմունքից

Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցի գործով այսօր նրա պաշտպան Հայկ Ալումյանը շարունակեց մարտի 1-ի գործով մի քանի անձանց ցուցմուքներից հատվածներ մեջ բերել:

Ալումյանը մասնավորապես հրապարակեց 2008-ին ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալի պաշտոնը զբաղեցնող Ալիկ Միրզաբեկյանի եւ ԼՂՀ ՊԲ նախկին հրամանատար, այժմ գլխավոր ռազմական տեսուչի պաշտոնը զբաղեցնող Մովսես Հակոբյանի ցուցմունքներից հատվածներ:

Ալումյանը նշեց, որ ըստ գործով վկա Ալիկ Միրզաբեկյանի՝ Ռոբերտ Քոչարյանը, իր հիշելով, Միքայել Հարությունյանին հարցրեց, թե որտեղ է Մանվել Գրիգորյանը, որից վերջինս ի պատասխան ասեց, որ տեղյակ չէ, որից հետո նրան կշտամբեց՝ իրավիճակին չտիրապետելու համար: «Այնուհետեւ հիշում եմ, որ խորհրդակցության ժամանակ նախագահը մտահոգություն էր հայտնում առ այն, որ ԵԿՄ-ն Մանվել Գրիգորյանի ղեկավարությամբ ցանկանում է անցնել ընդդիմության կողմը եւ խնդիր դրեց, որ եթե որեւէ մեկը ցանկանում է մնալ ԵԿՄ կազմում, ապա պետք է թողնի պաշտոնը, քանի որ այդ ժամանակ ներկա գտնվողներից շատերն էին ԵԿՄ անդամ: Այլ բան այդ խորհրդակցությունից չեմ հիշում: Դրանից հետո հիշում եմ, որ հաջորդող օրերին զորքեր էին բերում Երեւան: Մարտիմեկյան իրադարձությունների մասին լսել եմ լուրերից, հեռուստացույցից: Հիշում եմ, որ ես 0038 հրամանին, որը շահարկվում է այժմ մամուլում, ես չեմ ծանոթացել, չեմ կարող հայտնել, թե ինչու, ինչպես նաեւ հիշում եմ, որ մարտի 1-ին նախագահ Քոչարյանը հրամանագիր ստորագրեց արտակարգ դրություն հայտարարելու մասին: Այլ տեղեկություններ ինձ հայտնի չեն, քանի որ ես որեւէ հարցում ներգրավված չեմ եղել եւ իմ ենթակա ստորաբաժանումները որեւէ գործողության չեն խառնվել»,- ասել է Միրզաբեկյանը:

Ապա Ալումյանը հրապարկեց Մովսես Հակոբյանի ցուցմունքից հատվածներ: Նա գործով հարցաքննվել է վկայի կարգավիճակով: «Փետրվարի 23-ին,...

Կարդալ ամբողջովին

Եղանակ

Ջերմ {{currentData.temp}}℃
Քամի {{currentData.wind}}կմ/ժ
Խոնավ {{currentData.humidity}}
  • Երեւան
  • Աբովյան
  • Ծաղկաձոր
  • Սեւան
  • Գյումրի
  • Էջմիածին
  • Դիլիջան
  • Վանաձոր
  • Աշտարակ
7 օրվա տեսություն

Փոխարժեքներ

ԱռքՎաճառք
USD475.5476.5
EUR523.5529
RUR7.27.31
ավելին
Արդեն հասանելի է
Դեպի վեր